Մեսրոպ Խիզանցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Խիզանցի Մեսրոպից)
Մեսրոպ Խիզանցի
Ծնվել էմոտ 1560
ԾննդավայրԽիզան, Բիթլիսի մարզ, Թուրքիա[1]
Վախճանվել էմոտ 1652
Մահվան վայրՍպահան, Իրան
ՔաղաքացիությունՕսմանյան կայսրություն և  Սեֆյան Պարսկաստան
Մասնագիտություննկարիչ, մանրանկարիչ, բժիշկ, ուսուցիչ և գրող
 Mesrop of Khizan Վիքիպահեստում

Մեսրոպ Խիզանցի, 17-րդ դարի մանրանկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշակերտել է Սարգիս Մազմանցուն և նրա որդուն՝ Գրիգորիսին։ Ստեղծագործել է Նոր Ջուղայում, ծաղկել 30-ից ավելի ձեռագրեր։ Առաջին Ավետարանը պատկերազարդել է 1604 թվականին (1975 թվականին աճուրդի է հանվել Լոնդոնում), 1608 թվականին՝ երկուսը. մեկը պատկանել է Խոջա Վելիջանին, մյուսը՝ Խոջա Նազարին։ 1609 թվականին ծաղկած Ավետարանը պահվում է Օքսֆորդի Բոդլեյան գրադարանում[2], 1642 թվականի Ավետարանը (գրիչ՝ Վահրամ, պատվիրատու՝ Խոջա Հակոբջան, 272 թերթ)՝ Մատենադարանում (ձեռ. № 294)։ 1651 թվականին նկարազարդել է վերջին Ավետարանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։