Խիբրալֆարոյի ամրոց
| Տեսակ | թանգարան, հուշարձան և դղյակ |
|---|---|
| Վարչական միավոր | Մալագա[1][2] |
| Երկիր | |
| Համալիրի մաս | Conjunto Alcazabilla?[2] |
| Կառուցող | Աբդ ար Ռախման III Ֆերդինանդ II |
| Ընթացիկ սեփականատեր | Yusuf I, Sultan of Granada? |
| 36°43′24″N 4°24′42″O36°43′24″N 04°24′42″W / 36.72333°N 4.41167°W | |
![]() | |
![]() | |
Խիբրալֆարո (իսպ.՝ Castillo de Gibralfaro), արաբական ամրոց, որի ավերակները պահպանվել են Մալագայի սարի գագաթին, Իսպանիա։ Այն համարվում է քաղաքի տեսարժան վայրերից մեկը։
Խիբրալֆարոն կապված է Մալագայի բերդի հետ, այն անցնում է երկու պատերի միջև և կազմում մեկ ամբողջություն։ Ամրոցը շրջապատված է երկու մեծ պատերով, որոնց միջև կա նեղ անցում, դրա ներքին պատը ավելի բարձր է, քան արտաքինը։ Ամրոցի մուտքը գտնվում է արևմտյան աշտարակում։
Ամրոցը կառուցվել է 929 թվականին, Կորդովայի խալիֆ Աբդ ար Ռախման III-ի հրամանով, քաղաքի փյունիկյան տարածքում։ Վերակառուցվել է XIV դարում, Յուսուֆ I-ի հրամանով և նրա պատվին նրա անունով են կոչել այնտեղ գտնվող փարոսը։ Ռեկոնկիստայի ընթացքում ամրոցը պաշարվել էր, ինչը տևել է երեք ամիս, հետ գրավվման ժամանակ այնտեղ տեղափոխվեց կաթոլիկ թագավոր Ֆերդինանդ II-ը։
Խիբրալֆարոյից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Մալագա և ցլամարտի համար նախատեսված Լա Մագալետա ասպարեզ։ Ամրոցի կենտրոնում զենք ու զրահի, թրերի և այլ պատմական նշանակություն ունեցող իրերի ցուցադրություն է։
1931 թվականին հռչակվել է Գեղարվեստական պատմական ժառանգության հուշարձան, 1985 թվականին գրանցվել է Bien de Interés Cultural-ի հուշարձանների ցանկում։
Այսօր ամրոցը հասանելի է այցելուների համար։ Նրա աշտարակներից հրաշալի տեսարան է բացվում դեպի Մալագա քաղաք, իսկ այն օրերին, երբ երկինքը պայծառ է՝ հնարավոր է տեսնել Ռիֆ լեռները (Աֆրիկա) և Ջիբրալթարի նեղուցը։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Лебедев, В. А. Испания. Замки и крепости: от Андалусии до Кастилии. — М.: Вече, 2011. ISBN 978-5-9533-4981-9
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Խիբրալֆարոյի ամրոցը Մագալայի զբոսաշրջության գերատեսչության կայքում (անգլ.)
- Крепость Խիբրալֆարոյի ամրոցը andalucia.com կայքում
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խիբրալֆարոյի ամրոց» հոդվածին։ |
| ||||||

