Խենոմելես չինական
Խենոմելես չինական | |
![]() Խենոմելես չինական | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytina) |
Կարգ | Վարդածաղկավորներ (Rosales) |
Ընտանիք | Վարդազգիներ (Rosaceae) |
Տրիբա | Maleae |
Ցեղ | Pseudocydonia |
Տեսակ | Խենոմելես չինական (P. sinensis) |
Միջազգային անվանում | |
Pseudocydonia sinensis |
Խենոմեկես չինական (լատ.՝ Chaenomeles sinensis (Thouin) Koehne), վարդազգիների ընտանիքի, խենոմելեսի ցեղի բույս։
Բովանդակություն
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կիսամշտադալար կամ տերևաթափ թփեր կամ փոքր ծառեր են, մինչև 6 մ բարձրությամբ։ Բնի և բազմամյա ճյուղերի կեղևը փաթիլանման անջատվում է։ Երիտասարդ ընձյուղները սկզբում մազմզուկապատ են, այնուհետև մերկանում են։ Փշերը բացակայում են։ Տերևները էլիպսաձվաձև են կամ էլիպսաերկարավուն, 5-8 սմ երկարությամբ, սրածայր, սեղմված հիմքով, մանր-սղոցաեզր, վերևի կողմից մերկ, ներքևի կողմից նոր բացված ժամանակ, ծածկված են բաց դարչնագույն մազմզուկներով։ Տերևակոթունը ունի 1-1,5 սմ երկարություն, գանգրամազմզուկապատ է։ Տերևակիցը նշտարաձև է, մինչև 1 սմ երկարությամբ, գեղձաթարթիչաեզր։ Ծաղիկները միայնակ են 2,5-3 սմ տրամագծով, բաց վարդագույն, բացվում են նախորդ տարվա ընձյուղների վրա։ Բաժակաթերթիկները սղոցաեզր են։ Պտուղները երկարավուն են, 10-15 սմ երկարությամբ, մուգ դեղին, փայտացած։ Ծաղկում է ապրիլին, տերևները բացվելու հետ միաժամանակ։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածված է հարավային Չինաստանում: Մեր հանրապետության պայմաններում աճում է միայն Իջևանի դենդրարիում, որտեղ առատորեն ծաղկում և պտղաբերում է, տալով միանգամայն ծլունակ սերմեր։
Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պտուղները հասունանում են հոկտեմբերին։ Պիտանի է միայն հանրապետության մերձարևադարձային շրջանների համար, որտեղ օդի նվազագույն ջերմաստիճանը 18 °C-ից չի իջնում։ Էկոլոգիական խումբը՝ II: Մշակության հավանական[1]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 331։