Խարիլաոս Ֆլորակիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խարիլաոս Ֆլորակիս
 
Կուսակցություն՝ Հունաստանի կոմունիստական կուսակցություն
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր հուլիսի 20, 1914(1914-07-20)[1]
Ծննդավայր Կարդիցա
Վախճանի օր մայիսի 22, 2005(2005-05-22)[2][1] (90 տարեկան)
Վախճանի վայր Աթենք, Հունաստան
Քաղաքացիություն  Հունաստան
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Լենինի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան
Միջազգային Լենինի խաղաղության մրցանակ
Կառլ Մարքսի շքանշան և Բարեկամության շքանշան[3]

Խարիլաոս Ֆլորակիս (հուն․՝ Χαρίλαος Φλωράκης, հուլիսի 20, 1914, Հունաստանի թագավորություն, Թեսալիամայիսի 22, 2005, Աթենք, Հունաստան), հույն պետական և քաղաքական գործիչ[4][5], 1972-1989 թվականներին Հունաստանի կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղարը[4][6]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խարիլաոս Ֆլորակիսը ծնվել է 1914 թվականի հուլիսի 20-ին Հունաստանի թագավորությունում։ 1941 թվականից եղել է Հունաստանի կոմունիստական կուսակցության անդամ։

1943-1944 թվականներին գերմանական Երրորդ Ռայխը Ադոլֆ Հիտլերի գլխավորությամբ Բուլղարիայից անցնում է Հունաստան։

Այդ թվականներին Խարիլաոսը եղել է հունական բանակային կայազորների կազմում և գլխավորել է հունական կանոնավոր բանակային կորպուսներից մեկը։

Այն բանից հետո, երբ գերմանական ուժերը Բուլղարիայի օգնությամբ գրավեցին Հունաստանը, Խարիլաոսը որոշ ժամանակահատված իր գործունեությունը ծավալում էր գաղտնի կերպով, քանի որ գերմանական կենտրոնական կառավարությունը արգելում էր Գերմանիայի կողմից օկուպացված տարածքներում կոմունիստական քարոզչությունը։

1946-1949 թվականներին Հունաստանում բռնկվում է քաղաքացիական պատերազմ։ Այս շրջանում նա զբաղեցնում է, հունական կայազորի առաջին բաժնի պետի պաշտոնը։

1950-ականներին խորհրդային զորքերը դուրս բերվեցին Հունաստանից, Բուլղարիայից և Ռումինիայից։ Ծառայության մեջ գտնվո Խարիլաոսը 1954 թվականին ապօրինաբար վերադառնում է Հունաստան։

1949 թվականներին եղել է կենտրոնական կոմիտեի քարտուղարի թեկնածու։ 1950 թվականին դարձել է Հունաստանի կոմկուսի կենտկոմի անդամ։

1967 թվականին Խարիլաոսը դառնում է քաղաքական գործիչների դեմ մղվող «Սև գնդապետներ» ռեժիմի զոհ։ Նա ազատազարկվում է մինչև 1972 թվականը։

1972 թվականին դարձել է Հունաստանի կոմկուսի առաջին քարտուղար։ Մեծ ներդրում է ունեցել Հունաստանուոմ պարտիզանական շարժման զարգացման գործում, ինչպես նաև երկրի խաղաղության ապահովման համար։

Մահացել է սրտի կանգի հետևանքով՝ 2005 թվականի մայիսի 21-ին Հունաստանի մայրաքաղաք Աթենքում։ Թաղված է Թեսալիայում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]