Խավիեր Պրիետո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խավիեր Պրիետո
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 29, 1983(1983-08-29)[1][2] (40 տարեկան)
Ծննդավայր Սան Սեբաստիան, Բասկերի երկիր, Իսպանիա
Հասակ 185 սանտիմետր
Քաշ 77 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
1997—2001 Իսպանիա Ռեալ Սոսյեդադ

Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2001—2003 Իսպանիա Ռեալ Սոսյեդադ Բ 48 (8)
2003—2018 Իսպանիա Ռեալ Սոսյեդադ 479 (67)
Ազգային հավաքական
2004—2005 Իսպանիա Իսպանիա (մինչև 21) 5 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Խավիեր (Խավի) Պրիետո Արգարատե (իսպ.՝ Xabier Prieto Argárate; օգոստոսի 29, 1983(1983-08-29)[1][2], Սան Սեբաստիան, Բասկերի երկիր, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։

Իր կարիերան անցկացրել է Իսպանիայի «Ռեալ Սոսիեդադ» ակումբում՝ նրա կազմում անցկացնելով ընդհանուր առմամբ 532 խաղ պաշտոնական մրցաշարերում, և այդ ցուցանիշով զբաղեցնում է հինգերորդ տեղը ակուբի պատմության մեջ։ Եղել է թիմի հիմնական 11 մետրանոց իրացնողը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խավիեր Պրիետոն «կապույտ բերետների» կազմում նորամուտը կատարել է 2003 թվականի հոկտեմբերի 8-ին «Օսասունայի» դեմ տնային խաղում, որն ավարտվել է հաղթանակով (1:0)։ 2013 թվականի հունվարի 6-ին խփել է հեթ-տրիկ Մադրիդի «Ռեալի» դարպասին, բայց այնուամենայնիվ թիմը պարտվել է (4:3) հաշվով։ «Անոետայի» դեմ որոշիչ խաղում, Պրիետոն նորից աչքի է ընկնում՝ այս անգամ խփելով դուբլ։ 2012/13 մրցաշրջանի արդյունքներով Խավին իր թիմին օգնել է զբաղեցնել չորրորդ տեղը, որը թույլ է տվել թիմին խաղալ Չեմպիոնների Լիգայում։

Ֆուտբոլիստը եղել է «Ռեալ Սոսյեդադի» սանը և ավագը։ Իր ամբողջ կարիերան անցկացրել է հարազատ ակումբում։ Խավիեր Պրիետոն իր կարիերան ավարտել է 2017/18 մրցաշրջանի վերջում[3]։ Խավին «Ռեալ Սոսյեդադի» կազմում անցկացրած հրաժեշտի խաղում էմբլեմա խորհրդանիշի փոխարեն օգտագործել է իր նկարը։

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հուլիսի 2-ի դրությամբ
Ելույթներ Լիգա Երկրի գավաթ Եվրագավաթ Այլ Ընդհանուր
Ակումբ Լիգա Մրցաշրջան Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Իսպանիա Ռեալ Սոսյեդադ Բ Տերսերա 2002/03 34 5 34 5
Սեգունդա Բ 2003/04 14 3 14 3
Ընդհանուր 48 8 0 0 0 0 0 0 48 8
Իսպանիա Ռեալ Սոսյեդադ Պրիմերա 2003/04 11 2 2 0 13 2
2004/05 23 0 2 1 25 1
2005/06 38 9 0 0 38 9
2006/07 33 3 1 0 34 3
Սեգունդա 2007/08 36 4 1 0 37 4
2008/09 32 4 1 0 33 4
2009/10 35 7 1 0 36 7
Պրիմերա 2010/11 37 7 2 0 39 7
2011/12 34 2 4 2 38 4
2012/13 35 9 2 0 37 9
2013/14 30 2 6 0 7 0 43 2
2014/15 35 4 3 0 4 3 42 7
2015/16 36 3 1 0 37 3
2016/17 38 8 5 0 43 8
2017/18 26 3 2 0 6 0 34 3
Ընդհանուր 479 67 33 3 17 3 0 0 529 73
Ամբողջ կարիերա 527 75 33 3 17 3 0 0 577 81

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խավիեր Պրիետո» հոդվածին։