Խաչքար (ամսագիր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խաչքար
Տեսակհանդես
Լեզուռուսերեն և հայերեն
Կայքkhachkar.ru

«Խաչքար», ազգային, հասարակական-քաղաքական, մշակութային ամսագիր։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լույս է տեսնում 2007 թվականից Կրասնոդարում՝ ռուսերեն՝ «Հայ կյանքի հանրագիտարան» ենթախորագրով։ Հիմադիր-խմբագիր՝ Քրիստափոր Միքայելյան։

Տպագրում է հայոց պատմությանը, հայ գրականությունյանը, մշակույթին, անվանի մարդկանց, պատմական դեմքերին ու դեպքերին, ազգային ավանդույթներին, հայկական տոներին վերաբերող հոդվածներ, անդրադառնում է ռուս-հայկական միջպետական հարաբերություններին, Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին ու արտաքին քաղաքականությանը, տնտեսական, կրթամշակութային, մարզային առօրյային, մեծապես նպաստում է Ռուսաստանի Դաշնությունում հայապահպան ծրագրերին։

Տարածվում է Ռուսաստանի Դաշնության հայկական համայքներում։

Հանդիսատես[խմբագրել | խմբագրել կոդը]

«Խաչքար» ամսագիրը ստեղծվել է ողջ ընտանիքի համար։ Ցանկացած տարիքի ներկայացուցիչ կարող է գտնել իրեն հետաքրքրող հոդվածները Ռուսաստանում և ամբողջ աշխարհում հայկական կյանքի, մշակույթի պատմության, նորությունների մասին։

Խորագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պատկեր
  • Անձնավորություն
  • Խորհրդանիշ
  • Պատմության էջեր
  • Մեր օրացույց
  • Սուրբ ճշմարտություն
  • Կետ քարտեզի վրա
  • Հայկական ապրանքանիշ
  • Սփյուռք
  • Փառատոն
  • Տաղանդները մեր կողքին են
  • Հիշողություն
  • Հայաստանի սերունդ
  • Սիրով Հայաստանից
  • Համերգասրահ
  • Դարերի խորքից
  • Մայրենի լեզու
  • Սպորտ
  • Հայկական խոհանոց

Ասույթներ ամսագրի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս, հաջողությամբ կայացած ամսագիրն իր առջև բարդ նպատակ է դրել՝ պահպանել և ընդլայնել հոգևոր և մշակութային արժեքները, վերականգնել հին Հայաստանի մարզերից՝ Մուշից, Վանից, Կարսից մեզ հասած ավանդույթները, ժողովրդական բանահյուսությունները, և դրանով ապահովել հայերի անխզելի կապը ինչպես պատմական հայրենիքի, այնպես էլ ժամանակակից Հայաստանի հետ։
- Արարատ Գոմցյան, "Խաչքար" ամսագիր №8, Հուլիս, 2009 թվական
Ինձ համար անչափ հաճելի է գիտակցել, որ մեր զրույցը տեղադրվելու է այս վերնագրով հայկական ամսագրում։ Դրա մեջ կա ինչ-որ առանձնահատուկ, անսպասելի, հոգին խեղդող բան... Գիտեք, երբ ես առաջին անգամ շոշափեցի այս քարը, ինձ թվաց, որ այն պահպանում է արևի ճառագայթների ջերմությունը…

Դրանք պարզապես խաչ-քարեր չեն, այլ խաչեր են քարերի մեջ։ Դա զարմանալի քարե ժանյակ է, որի կենտրոնում խաչ է... Այն ծնվում է խորհրդանիշներից, արևի շրջանից, տառերից, բառերից…

- Կլաուդիա Կարդինալե, "Խաչքար" ամսագիր №34, սեպտեմբեր, 2010 թվական

Առնչվող նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • "Խաչքար" Հրատարակչություն
  • "Խաչքար" ամսագրի կայք [1]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։