Խաչիկ Հակոբջանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբջանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Խաչիկ Հակոբջանյան
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր 1902
Վախճանի օր նոյեմբերի 5, 1944(1944-11-05)
Քաղաքացիություն  ԽՍՀՄ
 
Պարգևներ
«Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան

Խաչիկ Միսակի Հակոբջանյան (1902 - նոյեմբերի 5, 1944(1944-11-05)), խորհրդային հայ ռազմաքաղաքական և պետական գործիչ, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության նախագահ (1938), ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահ (1938-1943), Հայրենական մեծ պատերազմի մասնակից, փոխգնդապետ (1942)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1902 թվականին Ռուսական կայսրության Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի Փոքր Ղարաքիլիսա գյուղում մեխանիկական գործարանի հայ սևագործ բանվորի ընտանիքում։ 1915 թվականին ավարտել է Բաքվի նահանգի Զաբրոդ գյուղի տարրական դպրոցը, իսկ 1918 թվականին՝ բարձրագույն տարրական ուսումնարանը Բաքվի մոտ գտնվող Բալախանի գյուղում։ 1919 թվականի նոյեմբերից աշխատել է Փոքր Ղարաքիլիսայում որպես գյուղատնտեսական կոոպերատիվի կառավարիչի օգնական։ 1920 թվականից աշխատել է Ալեքսանդրապոլ քաղաքի իր տնտեսությունում։ 1920 թվականի նոյեմբերից եղել է Թուրքիայի և ԽՍՀՄ միջև չեզոք գոտու հեղկոմի բռնագրավման հանձնաժողովի գործակալ Ալեքսանդրապոլի գավառի Բարհվատ գյուղում։ 1921 թվականի փետրվարից եղել է քաղբանտարկյալ Երևանում։ 1921 թվականի ապրիլից գտնվել է բուժման մեջ Բարհվատի իր հարազատների մոտ։ 1921 թվականին նա «որպես բալաստ» հեռացվել է կուսակցությունից՝ համընդհանուր զտումների ժամանակ։ 1921 թվականի հունիսից եղել է Ալեքսանդրապոլի գավառային հեղկոմի և գործկոմի հրահանգիչ ու հարկային տեսուչ։ 1923 թվականի հուլիսից եղել է Լենինականի գավառի Մոլլա-Գեոկչա գյուղի ոստիկանապետ և տեղամասային գործկոմի նախագահ։ 1924 թվականի նոյեմբերից ծառայել է Բանվորագյուղացիական կարմիր բանակում, եղել է Կովկասյան Կարմիր դրոշի բանակի 1-ին հայկական հրաձգային գնդի քաղաքական մարտիկ։ 1925 թվականին ընդունվել է ՀամԿ(բ)Կ շարքերը։ Սովորել է Կովկասյան կարմիր դրոշի բանակի ռազմաքաղաքական դպրոցում, մինչև 1927 թվականի սեպտեմբեր։ 1927 թվականի սեպտեմբերից աշխատել է Լենինականի օկրուգում՝ որպես հրահանգիչ, Հայաստանի կոմկուսի շրջկոմի քարտուղար և շրջգործկոմի նախագահ։ 1930 թվականի մայիսից՝ Արթիկի շրջկոմի քարտուղար։ 1931 թվականի սեպտեմբերից՝ Կուրդուկուլինսկի շրջանային կոմիտեի քարտուղար։ 1932 թվականի դեկտեմբերից եղել է Վաղարշապատ գյուղի մեքենատրակտորային կայանի տնօրեն։ 1937 թվականի մարտից՝ ՀԽՍՀ գյուղատնտեսության ժողովրդական կոմիսարի տեղակալ։ 1937 թվականի մայիսից Բասարգեչարի շրջկոմի առաջին քարտուղարն էր։ 1937 թվականի դեկտեմբերից եղել է Երևանի քաղկոմի կադրերի բաժնի վարիչ։ 1938 թվականի փետրվարից եղել է Հայաստանի կոմկուսի (բ) Կենտկոմի երրորդ քարտուղար։ 1938 թվականի մայիսից եղել է ՀԿԿ Կենտկոմի երկրորդ քարտուղար, միաժամանակ 1938 թվականի հուլիսից մինչև 1943 թվականի հուլիսը՝ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահ։ 1940 թվականին եղել է Բոլշևիկների համամիութենական կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեին կից կուսակցական կազմակերպիչների բարձրագույն դպրոցի ունկնդիր։

Հայրենական մեծ պատերազմի սկզբից բոլշևիկների համամիութենական կոմունիստական կուսակցության Կենտկոմի որոշմամբ մոբիլիզացվել է։ Գումարտակի ավագ կոմիսարի կոչումով՝ 1941 թվականի հոկտեմբերի 14-ից եղել է 324-րդ հրաձգային դիվիզիայի քաղբաժնի պետ։ 1942 թվականի նոյեմբերի 7-ից մինչև 1943 թվականի մարտի 6-ը եղել է Հյուսիսային Կովկասի ռազմաճակատի 58-րդ բանակի 89-րդ հետևակային դիվիզիայի հրամանատարի տեղակալ քաղաքական հարցերով։ 1942 թվականի հոկտեմբերին ԽՍՀՄ Զինված ուժերում մտցվեց լիակատար միանձնյա հրամանատարություն և վերացավ զինկոմիսարների ինստիտուտը, ինչի կապակցությամբ 1942 թվականի դեկտեմբերի 6-ին նա վերաատեստավորվեց որպես փոխգնդապետ[1]։ Այնուհետև եղել է 95-րդ հետևակային դիվիզիայի թիկունքի հրամանատարի տեղակալ։

Զոհվել է մարտական գործողության ընթացքում 1944 թվականի նոյեմբերի 5-ին[2]։ Թաղված է Լեհաստանում, Լյուբելսկոյե վոյևոդություն, Լյուբլին քաղաքում[3]։

Զինվորական կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գումարտակի ավագ կոմիսար, 1941,
  • Փոխգնդապետ, 12/06/1942,

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշան (25.02.1945 - հետմահու)Կաղապար:Источник:Подвиг Народа։
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (23.11.1940) - ի նշանավորումն Հայկական ԽՍՀ 20-ամյակի՝ արդյունաբերության և գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած ձեռքբերումների համար[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Руководящий политический состав управлений фронтов, флотов, армий, флотилий, корпусов, дивизий, соединений Военно-Морского Флота и танковых бригад периода Великой Отечественной войны 1941—1945 гг. / Жерздев А.С. — М.: Издание Военной академии имени М.В. Фрунзе, 1968. — С. 322, 486. — 979 с.
  2. «Акопдженян Хачик Миссакович: Память народа»։ pamyat-naroda.ru։ Արխիվացված է օրիգինալից 2023-03-29-ին։ Վերցված է 2023-03-29 
  3. Филиппов С.Г. Территориальные руководители ВКП(б) в 1934-1939 гг.: справочник / под общ. ред. А. Б. Рогинского. — М.: Политическая энциклопедия, 2016. — С. 85, 86. — 679 с.
  4. «03497»։ www.knowbysight.info։ Արխիվացված է օրիգինալից 2023-03-29-ին։ Վերցված է 2023-03-29