Խաչատուր Փիլիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խաչատուր Փիլիկյան
Ծնվել է1937
ԾննդավայրՄոսուլ, Իրաքի թագավորություն
Վախճանվել էհուլիսի 28, 2019(2019-07-28)
Մահվան վայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտություննկարիչ, ճարտարապետ և արվեստագետ

Խաչատուր Փիլիկյան (1937, Մոսուլ, Իրաքի թագավորություն - հուլիսի 28, 2019(2019-07-28), Լոնդոն, Միացյալ Թագավորություն), հայ գեղանկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1957 թվականին Հռոմում ուսանել է ճարտարապետություն, ապա սովորել Հռոմի Գեղարվեստի ակադեմիայում՝ պրոֆեսոր Պիթորիի մոտ։ Միաժամանակ դասեր է վերցրել կոնսերվատորիայի երգի դասարանում։ 1961 թվականին Հռոմում կազմակերպված ցուցահանդեսում նա արժանացել է միջազգային 2-րդ մրցանակի։ 1967 թվականին Բեյրութում կազմակերպել է իր գործերի ցուցահանդեսը[1]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հավերժական սեր»
  • «Սիրո պատմություն»
  • «Բնորդուհին»
  • «Համբույր»
  • «Սերենադ ցուլին»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Դանիել Դզնունի, Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան