Jump to content

Խամ (քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Խամ
շվեյց. գերմ.՝ Cham
Զինանշան

ԵրկիրՇվեյցարիա Շվեյցարիա
ՀամայնքՑուգի կանտոն
Մակերես17,73 կմ²
ԲԾՄ420 մետր
Պաշտոնական լեզուգերմաներեն
Բնակչություն17 060 մարդ (մայիսի 31, 2022)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ041
Փոստային դասիչ6330
Ավտոմոբիլային կոդZG
Պաշտոնական կայքcham.ch
Խամ (քաղաք) (Շվեյցարիա)##
Խամ (քաղաք) (Շվեյցարիա)

Խամ (գերմ.՝ Cham ZG), քաղաք Շվեյցարիայի Ցուգ կանտոնում, Ցուգ լճի ափին։ Զբաղեցնում է 17.8 քառակուսի կիլոմետր տարածք։ 2017 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով քաղաքում ապրում էր 16,571 մարդ, որոնց գերակշիռ մեծամասնությունը՝ 85.7%-ը գերմանախոս էր[2]։

Ժողովրդագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի բնակչության թվաքանակը պատմական ժամանակի ընթացքում կրել է հետևյալ փոփոխությունները</ref>[3]

Տարին Բնակչ. թիվը
1771 839
1850 1321
1888 3140
1900 2025
1950 5486
1970 8209
1991 11091
2000 13145
2005 13791
2006 13730
2007 13981
2013 15020
2018 16884
Ցուգ լիճը Խամի մերձակայքում

Հնագիտական պեղումների արդյունքները վկայում են, որ Ցուգ լճի ափերը բնակեցված են եղել դեռևս 6000 տարի առաջ։ Խամի մերձակայքում պեղվել են նաև միջին և ուշ բրոնզի դարաշրջանների բնակավայրերի ավերակներ։ Իսկ Հագենդորն գյուղում 1944–45 թվականներին հայտնաբերվել է հին հռոմեական ժամանակների ջրաղաց, Հայլիգկրոյցում՝ այդ նույն ժամանակների պահեստարան։

Բնակավայրի «Խամ» անվանումը նշանակում է գյուղ և վերագրվում է Ցուգ լճի ափին հարյուրավոր տարիներ առաջ գոյություն ունեցած կելտական մեծ բնակավայրին։ Արևմտյան հռոմեական կայսրության կործանումից հետո այստեղ ալեմանյան բնակավայր է եղել։ Պատմական փաստաթղթերում այն որպես Խամա քաղաք հիշատակվել է 858 թվականի ապրիլի 16-ին Լուի Գերմանացու նվիրատվական արձանագրության մեջ, որտեղ թագավորը նշում է, որ Խամա քաղաքը ընծայում է Ցյուրիխի Ֆրաումյունստեր վանքի աբբայությանն անդամագրված իր դստերը՝ Հիլդեգարդին։

1360 թվականին Խամին շնորհվել է խարտիա և իրավունք է վերապահվել ունենալու իր շուկան։

Պատմամշակութային հուշարձաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խամի մի շարք պատմամշակութային հուշարձաններ ընդգրկված են Շվեյցարիայի համազգային նշանակության պատմամշակութային ժառանգության ցանկում, այդ թվում՝ նորքարեդարյան լճափնյա Eslen բնակավայրը, Ֆրաուենտալի ցիստերցյան վանքը, սբ. Անդրեասի միջնադարյան ամրոցը, հին քաղաքամասի երկու շենք ու աղյուսապատ մի բակ[4]։ Հիշատակման արժանի պատմամշակութային հուշարձաններից է նաև 18-րդ դարում ուշ բարոկկոյի ճարտարապետական ոճով կառուցված St. James եկեղեցին՝ 15-րդ դարի գոթիկա ոճի աշտարակով հանդերձ[5]։

Անվանի անձինք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիկտոր Վիլլիգեր, 1893
  • Վիկտոր Վիլլիգեր (1868 – 1934) - քիմիկոս, Baeyer-Villiger օքսիդացիայի հայտնագործողը
  • Ռոբերտ Շիս (1896 – 1956) - նկարիչ, նաև՝ Պապական գվարդիայի անդամ
  • Ջորջ Փեյջ - լեռնադահուկորդ, 1936 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի մասնակից
  • Կոռա Հուբեր (ծնվ. 1981) - բոբսլեյիստ, 2006 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի մասնակից
  • Պրիսկա Դոպման (ծնվ. 1971) - խճուղային հեծանվորդ, 2008 թվականի ամառային օլիմպիական խաղերի մասնակից
  • Մարտին Էլմիգեր (ծնվ. 1978) - խճուղային հեծանվորդ, Շվեյցարիայի չեմպիոն 2001, 2005, 2010 և 2014 թթ.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Gemeindeinfo Nr. 88 / Juni 2022
  2. Swiss Federal Statistical Office Արխիվացված 5 Հունվար 2016 Wayback Machine accessed 22 September 2009
  3. Bundesamt fur Statistik (Federal Department of Statistics) (2008). «Bilanz der ständigen Wohnbevölkerung (Total) nach Bezirken und Gemeinden». Արխիվացված է օրիգինալից (Microsoft Excel) 2008 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 5-ին.
  4. Swiss inventory of cultural property of national and regional significance Արխիվացված 1 Մայիս 2009 Wayback Machine 21 November 2008 version, (գերմ.) accessed 22 September 2009
  5. City of Cham-Church of St. James accessed 31 December 2008. (գերմ.)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խամ (քաղաք)» հոդվածին։