Ֆրաումյունստեր

Ֆրաումյունստեր (գերմ.՝ Fraumünster, Women's Minster- կանանց տաճար, բայց հաճախ սխալ թարգմանվում է տիրամոր տաճար, բնօրինակ անունը՝ Reichskloster Fraumünster, Ֆրաումյունստերի կայսերական մենաստան), եկեղեցի է Ցյուրիխում, որը կառուցվել է արիստոկրատների համար նախատեսված նախկին աբբայության մնացորդների վրա, որը 853 թվականին Լյուդովիգ II Գերմանացին հիմնադրել է իր դստեր՝ Հիլդեգարդի համար։ Նա Բենեդիկտյան միաբանությանն է շնորհել Ցյուրիխի, Ուրիի հողերը և Ալբիսի անտառները և վանքին անձեռնմխելիություն է շնորհել՝ այն իր անմիջական իշխանության ներքո առնելով։ Այսօր այն պատկանում է Ցյուրիխի կանտոնի Ավետարանական բարեփոխված եկեղեցուն և հանդիսանում է Ցյուրիխի չորս գլխավոր եկեղեցիներից մեկը, Գրոսմյունստեր, Պրեդիգեր և Սուրբ Պետրոս եկեղեցիների հետ միասին։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1045 թվականին Հենրի III թագավորը մենաստանին շուկաներ ունենալու, տուրքեր հավաքելու և մետաղադրամներ հատելու իրավունք է տալիս, այդպիսով փաստացիորեն վանամորը դարձնելով քաղաքի կառավարիչ։
Կայսր Ֆրեդերիկ II-ը 1218 թվականին աբբայությանը շնորհել է Reichsunmittelbarkeit (կայսերական անմիջականություն), այդպիսով այն տարածքային առումով անկախ դարձնելով բոլոր իշխանություններից, բացառությամբ անձամբ կայսեր իշխանությունից, և մեծացնելով աբբայության քաղաքական իշխանությունը։ Վանամայրը նշանակում էր քաղաքապետին, և նա հաճախ մետաղադրամների հատումը լիազորում էր քաղաքացիներին։ Այս շրջանի առավել հզոր վանամայրերից է եղել Եղիսաբեթ Վետցիկոնցին։
Այնուամենայնիվ, 14-րդ դարում մենաստանի քաղաքական իշխանությունը կամաց-կամաց թուլացավ, սկսած 1336 թվականին Ռուդոլֆ Բրունի կողմից Zunftordnung-ի (գիլդիայի օրենքների) հաստատմամբ, ով նաև դարձավ առաջին անկախ քաղաքապետը, այսինքն՝ չնշանակվեց վանամոր կողմից։
Աբբայությունը լուծարվել է 1524 թվականի նոյեմբերի 30-ին՝ Ուլրիխ Ցվինգլիի բարեփոխումների ընթացքում, որին աջակցել է վերջին վանամայր Կատարինա ֆոն Ցիմերնը։
Վանքի շենքերը ավերվել են 1898 թվականին՝ նոր քաղաքապետարանի համար տեղ ազատելու համար։ Եկեղեցու շենքն այսօր ծառայում է որպես ծխական եկեղեցի քաղաքի 34 բարեփոխված ծխերից մեկի համար։ Մյունստերհոֆը, որը պատմականորեն միջնադարյան քաղաքի գլխավոր հրապարակն ու շուկան է, անվանվել է աբբայության պատվին։ Gesellschaft zu Fraumünster գիլդիատիպ միությունը զարգացնում է նախկին վանական միաբանության ավանդույթները։

Շագալի պատուհաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Աբբայության երգչախումբը ներառում է 5 մեծ վիտրաժներ, որոնք նախագծել է նկարիչ Մարկ Շագալը և տեղադրվել են 1970 թվականին։ 5-ից յուրաքանչյուրն ունի գերիշխող գույն և պատկերում է աստվածաշնչյան պատմություն։ Ձախից (հյուսիսային պատ) աջ 5 աշխատանքներն են՝
- Մարգարեներ, պատկերված է Եղիայի երկինք բարձրանալը
- Հակոբ, ներկայացնում է նրա մաքառումը և դրախտի մասին երազները
- Քրիստոս, պատկերված են Քրիստոսի կյանքի տարբեր տեսարաններ
- Սիոն, ցույց է տալիս աշխարհի վերջն ազդարարող հրեշտակին
- Օրենք, Մովսեսը վերևից նայում է իր ժողովրդի տառապանքները
Նույնքան տպավորիչ է Հյուսիսային միջանցքի 9 մ բարձրությամբ վիտրաժը, որը ստեղծել է Աուգուստո Ջակոմետին 1940 թվականին։
Ֆրաումյունստերի ստորգետնյա թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]
1900 թվականի վերջին վերանորոգումից ի վեր Ֆրաումյունստերի աբբայության երգչախմբի տակ գտնվող կրիպտեն փակվել էր և հանրության համար հասանելի է դարձել 2016 թվականի հունիսի 19-ից։ Եկեղեցու ամենահին մասում պահպանվել են աբբայության սուրբ մասունքները մինչև Ցյուրիխի ռեֆորմացիան արգելել է սրբերին հռոմեական կաթոլիկական երկրպագությունը։ Կրպտեի հիմքերը թվագրվում են 9-րդ դարին, երբ աբբայությունը հիմնադրվել է։ Կրիպտեն նաև ներառում է Ցյուրիխում Ռեֆորմացիայի պատմության, ճարտարապետության և տեղական պատմության ցուցադրություն, որն ուղեկցվում է մուլտիմեդիա տեղեկատվական համակարգով, ցուցադրված են դամբարանի հիմքի բեկորները և ինչպես է եկեղեցին վերակառուցվել սկզբնական ռոմանական շինարարության փուլից մինչև իր ներկայիս գոթական տեսքը՝ պատասխանատու հնագետ Դոլֆ Վիլդի ղեկավարությամբ[1]։
Հարմարություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեկան ունենալով շուրջ 500,000 այցելու, Ֆրաումյունստերը 2016 թվականի հունիսից մշակել է այցլեուների հաճախումների նոր կառավարում։ Մինչև 60 հոգանոց այցելուների խմբերը հունիսի 20-ից ընդունվել են միայն պայմանավորվածությամբ և միայն սահմանված ժամկետներում։ Էքսկուրսիաները թույլատրվում են միայն «շշուկով» և հավատարմագրված էքսկուրսավարների կողմից[1], ձմռանը ժամը 10։00-16։00, ամռանը՝ համապատասխանաբար մինչև 17։00 և 18։00[2]։
Երգեհոն[խմբագրել | խմբագրել կոդը]
6,959 խողովակներով հանդերձ Ֆրաումյունստերի երգեհոնը ամենամեծն է Ցյուրիխի կանտոնում։
Վանամայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հիլդեգարդ (828-856 կամ 859), Ֆրաումյունստեր աբբայության առաջին աբբայուհին
- Կատարինա ֆոն Ցիմերն (1478-1547), աբբայության վերջին աբբայուհին
Ազգային նշանակության մշակութային ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ազգային և տարածաշրջանային նշանակության մշակութային արժեքների շվեյցարական ցանկում Ֆրաումյունստերը նշված է որպես ազգային նշանակության A դասի օբյեկտ[3]։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Peter Vogelsanger։ Zürich und sein Fraumünster. Eine elfhundertjährige Geschichte (853–1956). NZZ Libro, Zürich 1994, 3-85823-515-6
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Florian Niedermann (2016-06-18)։ «Das Zürcher Fraumünster offenbart seinen geheimen Schatz» (German)։ Limmattaler Zeitung։ Արխիվացված է օրիգինալից 2016-06-19-ին։ Վերցված է 2016-06-20
- ↑ «Agenda» (German)։ Fraumünster։ Վերցված է 2016-06-20
- ↑ «A-Objekte KGS-Inventar»։ Schweizerische Eidgenossenschaft, Amt für Bevölkerungsschutz։ 2015-01-01։ Արխիվացված է օրիգինալից 2015-10-01-ին։ Վերցված է 2015-09-13
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ֆրաումյունստեր կատեգորիայում։ |