Խաղաղ ատոմ (հուշարձան, Վոլգոդոնսկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Խաղաղ ատոմ»
«Խաղաղ ատոմ» հուշարձանը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՎոլգոդոնսկ
ՆյութՉժանգոտող պողպատ և արույր
Ներկա վիճակկանգուն

«Խաղաղ ատոմ» (ռուս.՝ Памятник «Мирный атом»), հուշակոթող ՌԴ Ռոստովի մարզի Վոլգոդոնսկ քաղաքում, որը խորհրդանշում է քաղաքում ատոմային մեքենաշինության և էներգետիկայի զարգացումը։ Վոլգոդոնսկի գլխավոր խորհրդանիշերից մեկն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանդակագործ Յուրի Ալեքսանդրովի հեղինակած հուշարձանը սկզբում տեղադրվել էր Ցիմլյանսկի «Վոլգոդոնսկ» օդանավակայանի առջևի հրապարակում 1981 թվականին[1]։ Սակայն մի քանի ամիս անց հուշարձանը ստիպված էին տեղափոխել, քանի որ Ռոստովի մարզի գործկոմի նախագահ Մ. Իվանիցկուն Վոլգոդոնսկ կատարած այցելության ժամանակ թվացել էր, որ հուշարձանը շատ մեծ է կայարանամերձ հրապարակի և օդանավակայանի շենքի համեմատությամբ։ Որպես նոր տեղ ընտրվեց Կուրչատովի և Շինարարների պողոտաների խաչմերուկի շրջանաձև հատվածը, որտեղ էլ այն կանգնած է մինչ օրս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնստրուկցիայի հիմք են ատոմի էլեկտրոնների ոճավորված ուղեծիրները, որոնց վրա փաթաթված են խաղողի վազեր։ Հուշակոթողի վրայի խաղողի ողկույզները ստեղծում են լրացուցիչ խորհրդանշական կապ Ցիմլյանսկի հետ, որը հայտնի է գինեգործության ավանդույթներով։ Քաղաքը հայտնի է իր խաղողով և գինիներով, որոնք բազմիցս մրցանակներ են ստացել ցուցահանդեսներում։ Հուշարձանի պատվանդանն ունի թեք կողային պատեր։ Ըստ նախնական նախագծի` պատվանդանի ձևը նման է օդանավակայանի նավիգացիոն աշտարակներին և շենքի թեք պատերին։ Ալեքսանդրովի ներկայացրած ճարտարապետական կոմպոզիցիայի նախօրինակը առանց հապաղելու հաստատվել է Վոլգոդոնսկի մոնումենտալ-գեղարվեստական ձևավորման հայեցակարգը մշակող ստեղծագործական խմբի կողմից։ Հուշակոթողի մանրամասների` հիմնակմախքի, չժանգոտող պողպատից երեսապատվածքի և արույրե մասերի (խաղողի վազի և ողկույզների) պատրաստման պատվերը ստացել է «Ատոմմաշ» գործարանը[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Памятник «Мирный атом»». Rutraveller. Վերցված է 2017 թ․ հունվարի 15-ին.
  2. «Почему «Мирный атом» переехал из Цимлянска в Волгодонск» (ռուսերեն). Блокнот. Վերցված է 2017 թ․ հունվարի 15-ին.