Խաթաբալադա
Արտաքին տեսք
«Խաթաբալադա», հայկական կատակերգական թատերական ներկայացում (տրագիկոմեդիա), որի պրեմիերան տեղի է ունեցել 1997 թվականին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում։ Ինտերնետային պրեմիերան տեղի է ունեցել 17 տարի անց՝ 2014 թվականի հուլիսի 1-ին։
Ստեղծագործական խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պիեսի հեղինակ՝ Վահրամ Սահակյան
- Ռեժիսորներ՝ Վահե Խաչատրյան, Արթուր Սահակյան
- Դերերում՝ Հրանտ Թոխատյան, Միքայել Պողոսյան, Իրինա Դանիելյան, Մարիամ Դավթյան
- Պրոդյուսեր՝ Արմեն Համբարձումյան
- Արտադրող՝ Շարմ Հոլդինգ
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայացման հերոսը աղքատ պոետ Համազասպն է։ Սատանան նրան հնարավորություն է տալիս վայելելու փառք, հարստություն, շքեղ կյանք, որից հետո նա կորցնում է իր հոգևոր սկզբունքները։ Հայտնի է, որ հոգին սատանային ծախած պոետից ոչ մի լավ բան չի սպասվում ո՛չ պոետի, ո՛չ էլ այն երկրի համար, որտեղ նա ապրում է։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Խաթաբալադա» ներկայացումը Շարմ հոլդինգի կայքում (հայերեն) Արխիվացված 2018-10-26 Wayback Machine
- Խաթաբալադա ներկայացումը Կինոպոիսկ կայքում (ռուսերեն)
- Խաթաբալադա ներկայացումը ԱյԷմԴիԲի կայքում (անգլերեն)
Աղբյուր
[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Խաթաբալադա հոդվածին