Լև Սանդախչիև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լև Սանդախչիև
Լև Սանդախչիև.jpg
Ծնվել էհունվարի 11, 1937(1937-01-11)
Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունիսի 29, 2006(2006-06-29) (69 տարեկանում)
Նովոսիբիրսկ, Ռուսաստան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
Մասնագիտությունկենսաբան
Հաստատություն(ներ)Վիրուսաբանության և կենսատեխնոլոգիայի «Վեկտոր» գիտական կենտրոն
Գործունեության ոլորտմոլեկուլային կենսաբանություն
Պաշտոն(ներ)director general?
ԱնդամակցությունՌուսաստանի գիտությունների ակադեմիա և ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
Ալմա մատերԴ. Մենդելևի անվան Մոսկվայի քիմիատեխնոլոգիական ինստիտուտ
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր (1975), պրոֆեսոր (1981) և ակադեմիկոս (1992)
ՊարգևներԽՍՀՄ պետական մրցանակ Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և Ռուսաստանի կառավարության գիտության և տեխնիկայի ոլորտներում մրցանակ

Լև Ստեփանի Սանդախչիև (հունվարի 11, 1937(1937-01-11), Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 29, 2006(2006-06-29), Նովոսիբիրսկ, Ռուսաստան), խորհրդային կենսաբան: Կենսաբանական գիտությունների դոկտոր (1975), պրոֆեսոր (1981): Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (1992 թղթակից անդամ՝ 1981)[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լև Սանդախչիևը ծնվել է 1937 թվականին Դոնի Ռոստովում: 1959 թվականին ավարտել է Մոսկվայի քիմիատեխնոլոգիական ինստիտուտը: 1959-1974 թվականներին աշխատել է ԽՍՀՄ ԳԱ Նովոսիբիրսկի օրգանական քիմիայի ինստիտուտում, 1969-1970 թվականներին՝ ավագ գիտաշխատող, 1970-1974 թվականներիին՝ լաբորատորիայի վարիչ, 1974-1975 թվականներին՝ մոլեկուլային կենսաբանության ՀամԳՀԻ մոլեկուլային կենսաբանության բաժնի պետ, 1975-1979 թվականներին՝ փոխտնօրեն, 1979-1986 թվականներին՝ տնօրեն, 1986-1995 թվականներին՝ «Վեկտոր» ԳԱՄ-ի գլխավոր տնօրեն, 1995 թվականից՝ Վիրուսաբանության և կենսատեխնոլոգիայի «Վեկտոր» գիտական կենտրոնի հիմնադիր տնօրեն[2][3]:

Աշխատանքները վերաբերում են մոլեկուլային կենսաբանությանը, կենսատեխնոլոգիային, վիրուսաբանությանը: Միջազգային ճանաչում ունեն մարդկանց համար ախտածին լայն սպեկտրով վիրուսների գենոմների կառուցվածքային-ֆունկցիոնալ հետազոտությունները: Մշակել է մոլեկուլային կենսաբանության և գենետիկական ճարտարագիտության հետազոտման եղանակներ, որոնք հնարավորություն են տալիս ստանալ բուժկանխարգելիչ և ախտորոշիչ նոր պատրաստուկներ[4]: Սանդախչիևը կազմակերպել է ռեկոմբինանտ ինտերֆերոնի առաջին արտադրությունը ՌԴ-ում, ստեղծել լայն անվանակարգով ախտորոշիչ թեստ-համակարգերի թողարկման արտադրության հենակետ, որն ապահովում է Ռուսաստանի պահանջարկի 30 %-ը: Կազմակերպել է կենտրոնում մշակված հակավիրուսային ռիդոստին պատրաստուկի, հեպատիտ А-ի և կարմրուկի ապաակտիվացրած վակցինաների արտադրություն[5]:

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԽՍՀՄ պետական մրցանակ (տեխնիկայի բնագավառում), 1985 թ.
  • ՌԴ կառավարության մրցանակ, 2000 թ.
  • Լենինի շքանշան
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Сандахчиев Л.С. - Общая информация»։ www.ras.ru։ Վերցված է 2017-02-09 
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007 
  3. «ՀԱՅՈՒԹՅԱՆ ՄՏԱՎՈՐ ՆԵՐՈՒԺԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ»։ www.noravank.am։ Վերցված է 2017-02-09 
  4. «Памяти Льва Степановича Сандахчиева»։ www.bio.su։ Վերցված է 2017-02-09 
  5. «Наука в Сибири»։ www.nsc.ru։ Վերցված է 2017-02-09