Լևոն Վարդևանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդևանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լևոն Վարդևանյան
Ծնվել էմարտի 2, 1930(1930-03-02) (94 տարեկան)
Գետք, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունանասնաբույծ և դասախոս
Հաստատություն(ներ)Անասնաբուծության և անասնաբուժության գիտական կենտրոն և Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ
Ալմա մատերԵրևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ (1954)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանգյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1977)
ԿուսակցությունԽՄԿԿ

Լևոն Գարեգինի Վարդևանյան (մարտի 2, 1930(1930-03-02), Գետք, Հայաստան), հայ անասնաբույծ, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1977), պրոֆեսոր (1985)։

Կյանք և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդևանյան Լևոնը ծնվել է 1930 թվականի մարտի 2-ին՝ գյուղ Գետքում՝ ՀԽՍՀ Ախուրյանի շրջանում։ ԽՄԿԿ անդամ 1956 թվականից։ 1954 թվականին ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը։ Աշխատել է Հայկական անասնաբուծության և կերարտադրության ԳՀԻ-ում, որպես ավագ գիտաշխատող (1960-1980 թթ.), 1981 թվականից Հայկական գյուղատնտեսական ինստիտուտում անասնաբուծության ամբիոնի վարիչ է եղել։

Գիտական աշխատանքները նվիրված են հիմնականում կաթնային և ետկաթնային շրջանում տավարի մատղաշի աճեցման արդյունավետ մեթոդների մշակմանը։ Նա ուսումնասիրել և հիմնավորել է հորթերի աճեցման առանձին տարիների համար տարբեր բաղադրատարրային կազմի կաթի փոխարինիչներով ու հատուկ համակցված կերերով (ստարտերներ) կերակրման պարամետրերը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։