Լևոն Միրախորյան
Ծնվել է | նոյեմբերի 17, 1895 |
---|---|
Մահացել է | օգոստոսի 8, 1978 (82 տարեկան) |
Կրթություն | Բաբեշ-Բոլյաի համալսարան |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր |
Ծնողներ | հայր՝ Մանուել Միրախորյան |
Լևոն Մանվելի Միրախորյան (նոյեմբերի 17, 1895, Ռոման (Ռումինիա)- օգոստոսի 8, 1978, Բուխարեստ), ռումինահայ նյարդահոգեբույժ, պարահոգեբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1925), պրոֆեսոր (1930)։
Մանուել Միրախորյանի որդին։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1922 թվականին ավարտել է Կլուժի համալսարանի բժշկական ֆակուլտետը, եղել տեղի նյարդային հիվանդությունների կլինիկայի պրոֆեսոր։ 1926 թվականին Կլուժում հիմնել է հոգեբանության և պարահոգեբանության ռումինական ազգային ընկերություն, որի նախագահն է եղել մինչև 1944 թվականը։ Գիտական աշխատանքները վերաբերում են հեռազգայության, ներշնչման, հիպնոսի, հեռաանզգայացման և կատալեպսիայի երևույթների ուսումնասիրություններին, դրանց մեթոդներով նյարդահոգեկան և մի շարք այլ հիվանդությունների ախտորոշման ու բուժման հարցերին։ Եղել է արտասահմանյան (Փարիզ, Լոնդոն և այլն) հոգեբանական և պարահոգեբանական ընկերությունների անդամ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 614)։ ![]() |