Լևոն Կարապետյան (դաշնակահար)
Լևոն Կարապետյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 26, 1989 (34 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց |
Մասնագիտություն | դաշնակահար |
Լևոն Արմենի Կարապետյան (դեկտեմբերի 26, 1989, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դաշնակահար[1][2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դաշնակահար Լևոն Կարապետյանը ծնվել է Երևանում՝ 1989 թվականի դեկտեմբերի 26-ին[3]։ Վեց տարեկանից կորցրել է տեսողությունը, նվագել սկսել է յոթ տարեկանից[4]։ Շրջանավարտն է Ալեքսեյ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի և Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցների[5]։ 2007-2013 թվականներին ուսանել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ Մենահամերգներով, դաշնամուրային կատարումներով հանդես է եկել Հայաստանում և արտերկրում[6]։ 2010-2011 թվականներին հանդես է եկել Սանկտ Պետերբուրգում, 2007 թվականին՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի՝ 2012 թվականին՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ։ 2010 թվականին՝ ԱՄՆ-ում թողարկվել է նրա առաջին ձայնասկավառակը։ 2014 թվականին մասնակցելով դասընթացների՝ նվագել է դաշնակահար Բորիս Բերմանի հետ։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի նախագահի երիտասարդ կատարողների մրցանակ»֊2013 թվական։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Սուքիասյան, Մարիամ. «Հանդիպում սիրված դաշնակահար Լևոն Կարապետյանի հետ». VNews. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 26-ին.
- ↑ ««Երբ նստում եմ դաշնամուրի առջև, կարծես կյանք եմ վերադառնում»». www.irates.am (անգլերեն). Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 26-ին.
- ↑ «AV Production - Լևոն Կարապետյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 26-ին.
- ↑ ««Մեկ դիպվածից մարդու կյանքը կարող է փոխվել. սպասե՛ք հաջողության ձեր ժամին»». Hetq.am. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 26-ին.
- ↑ «Լևոն Կարապետյան | Music of Armenia». musicofarmenia.com. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 26-ին.
- ↑ «Լևոն Կարապետյան». boghossianprize.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 26-ին.