Լևոն Խանսանամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լևոն Խանսանամյան
Ծնվել է1873
ԾննդավայրԵրանոս, Գեղարքունիքի մարզ, Հայաստան
Վախճանվել է1938
Մասնագիտությունգրող
Լեզուհայերեն
Ազգությունհայ

Լևոն Հարությունի Խանսանամյան (Խանզադե, 1873, գ. Երանոս, Նոր Բայազետի գավառ (ՀԽԱՀ Մարտունու շրջան) - 1938), հայ գրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1895 թվականին ավարտել է Երևանի ռուսական սեմինարիան, զբաղվել է ուսուցչությամբ (Հին Նախիջևանում, Նոր Բայազետում, Երևանում)։ Իր ժամանակի հայ գյուղի հոգսերն է պատկերել «Տեր-Մաթալ և յուր զոհերը» (հ. 1, 1903) վեպում։ 1904 թ. լույս է տեսել նրա «Զաքարիա Զագեցու օրերը» պատմավեպը, որն ընդգրկում է IX դարի անցքերը։ Թուրքական բռնատիրության պայմաններում հայ ժողովրդի անապահով կյանքն է արտացոլել «Սևանա ուխտավորները» (1907), «Ներսեի հիշատակին» (1907) «Մեր արյունոտ անցյալից» (1907) վիպակներում։ Խանսանամյանը գրի է առել (1903) «Սասնա ծռեր» էպոսի պատումներից մեկը («Սասնա ծռեր», հ. 2, 1951, պատում ԺԲ, Դավիթ և Մհեր)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png