Լևոն Խանճյան
Լևոն Խանճյան | |
---|---|
Ծնվել է | 1860 |
Ծննդավայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | 1947 |
Մասնագիտություն | խմբագիր և երաժշտագետ |
Լևոն Խանճյան (1860, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1947), հայ երաժշտագետ։
Ծնվել է Կ. Պոլսում, որտեղ ստացել է կրթությունը, ավարտել Սկյուտարի ճեմարանը։ Երկար տարիներ պաշտոնավարել է հայկական դպրոցներում որպես երաժշտության ուսուցիչ։ 1890-ականներին հրատարակել է «Սետայի մյուզիք» (երաժշտական ձայներ) թուրքերեն պարբերականը, որն ունեցել է կարճ կյանք։ 1895 թվականին մեկնել է Ռումինիա, սովորել Բուխարեստի կոնսերվատորիայում։ 1908 թվականին վերադարձել է Պոլիս, աշխատել որպես խմբավար և երաժշտության ուսուցիչ։ Տվել է մի շարք համերգներ, որոնց ընթացքում կատարել է նաև իր ստեղծագործությունները՝ քաղաքային երգեր, շարականների մշակումներ և այլն։ Կ. Պոլսում հիմնադրել է առաջին երաժշտական միությունը[1]։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Գառնիկ Ստեփանյան (1981). Կենսագրական բառարան, հատոր Բ. Երևան: «Սովետական գրող». էջ 42.