Լևոն Թոռնիկ
Թոռնիկ, Լևոն Թոռնիկ հուն․՝ Λέων Τορνίκιος | |
![]() | |
Լևոն Թոռնիկը հարձակվում է Կոստանդնուպոլսի վրա. Հովհաննես Սկիլիցեսի ձեռագրից | |
Մասնագիտություն՝ | ռազմական գործիչ |
---|---|
Ծննդյան օր | 11-րդ դար |
Ծննդավայր | Ադրիանապոլիս, Թրակիա, Բյուզանդական կայսրություն |
Վախճանի օր | ոչ վաղ քան դեկտեմբերի 24, 1047 |
Դինաստիա | Տարոնիտես |
Քաղաքացիություն | ![]() |
Թոռնիկ[1] նաև Լևոն Թոռնիկ, Լևոն Թոռնիկոս[2] (11-րդ դար, Ադրիանապոլիս, Թրակիա, Բյուզանդական կայսրություն - ոչ վաղ քան դեկտեմբերի 24, 1047), հայազգի բյուզանդական զորավար, պատրիկ, դուքս, Տարոնի Բագրատունիների տոհմից։
Ապստամբելը և Կոստանդնուպոլսի պաշարումը[խմբագրել | խմբագրել կոդը]
1047 թվականին Լևոն Թոռնիկը ապստամբում է իր ազգական, Բյուզանդիայի կայսր Կոստանդին IX Մոնոմախոսի դեմ[1]։ Նա Թրակիայում բանակ է հավաքում և գնում է դեպի Կոստանդնուպոլիս։ Ջարդելով բյուզանդական բանակները, նա այնքան առաջ է գնում, որ հասնում է մայրաքաղաքի պարիսպների տակ և պաշարում Կոստանդնուպոլիսը[1]։ Երկու անհաջող հարձակումներից հետո նա հեռանում է։ Նրա բանակը թողնում է նրան, իսկ ինքը բռնվում է։ 1047 թվականի Սուրբ Ծննդյան տոնի ժամանակ նրան կուրացնում են[1]։ Լևոն Թոռնիկի ապստամբությունը կայսրությանը ստիպում է դադարեցնել ռազմական գործողությունները Դվինի դեմ և զորքերի մի մասը տեղափոխել Կոստանդնուպոլիս[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Հատոր 2, Ցուցակ 1, Էջ 313.
- ↑ 2,0 2,1 «Հայ Ժողովրդի Պատմություն», պատ. խմբ.՝ Առաքելյան Բ.Ն., պատ. խմբագրի տեղ.՝ Բաբայան Լ.Հ., Մնացականյան Ա.Շ., Տեր-Ղևոնդյան Ա.Ն., Երևան, 1976, հատոր 3, էջ 448
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Հատոր 2, Ցուցակ 1, Էջ 313.
- «Հայ Ժողովրդի Պատմություն», պատ. խմբ.՝ Առաքելյան Բ.Ն., պատ. խմբագրի տեղ.՝ Բաբայան Լ.Հ., Մնացականյան Ա.Շ., Տեր-Ղևոնդյան Ա.Ն., Երևան, 1976, հատոր 3, էջ 448