Լևադիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Լևադիա
Livadeia general.jpg
ԵրկիրՀունաստան Հունաստան
Կարգավիճակքաղաք
Մտնում էLivadia Municipality?
ԲԾՄ25 մետր
Պաշտոնական լեզուներհունարեն
Բնակչություն21 379 մարդ (2011)
Տարածք166,691 կմ²
Ժամային գոտիUTC+2 և UTC+3
ՆախորդLebadea?
Հեռախոսային կոդ22610
Փոստային ինդեքսներ32100
livadia.gr

Լևադիա[1][2] (հուն․՝ Λεβάδεια)[3], քաղաք Հունաստանում՝ հին Լեբադիա քաղաքի տեղում։ Գտնվում է ծովի մակարդակից 204 մ բարձրության վրա[4], Քեֆիսոս գետի աջ ափին, Լամիայից 64 կմ հարավ-արևելք և Աթենքից 90 կմ հյուսիս-արևմուտք։ Քաղաքի արևելքում և հարավ-արևելքում է գտնվում Պառնաս լեռնազանգվածի հարավ-արևելքում։ Նույնանուն համայնքի վարչական կենտրոնն է Կենտրոնական Հունաստան պերիֆերիայի Բեոտի ծայրամասային միավորում։ Ըստ 2011 թվականի մարդահամարի՝ բնակչությունը 21 379 մարդ է։

Քաղաքից արևելք անցնում է Թեբե-Լամիա ազգային ճանապարհ 3-ը։ Քաղաքից հյուսիս անցնում է ազգային ճանապարհ 48-ը, որը կապում է Լևադիան Ամֆիսայի հետ։ Լևադիա երկաթուղային կայանը սպասարկում է Պիրեյոս-Սալոնիկ գիծը։

Էլլադայի ուղղափառ եկեղեցու Թեբեի և Լևադիայի թեմի կենտրոնն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին Լեբադիա (հին հուն․՝ Λεβάδεια) քաղաքը գտնվել է Գերկինի[5] (Ερκύνα) գետի ափին, Կապաիդա լճից արևմուտք։ Հոմերոսի «Նավերի ցուցակում» հիշատակվում է որպես Մեդիեա (հին հուն․՝ Μίδεια)[6], Ասպլեդոնի (Ἀσπληδών) մոր՝ Միդեի անունով։ Լեբադիա է վերանվանվել աթենացի Լեբադի (Λέβαδος) անունով[7]։ Քաղաքի մոտ սուրբ պուրակում է գտնվում Տրոֆոնիա տաճարը[8]՝ Պրաքսիտելեսի արձանով։ Պուրակից վերև գտնվում է Տրոֆոնիա անձավային պատգամախոսարանը[9][10], որն իրենից ներկայացնում է արհեստական անձավ՝ ստորգետնյա գմբեթավոր գանձարանի (հուն․՝ θησαυρός) տեսքով[11]։ Պատգամախոսին է դիմել լիդիական թագավոր Կրեսոսը մ․թ․ա․ 6-րդ դարում։

Լևադիայի մայր տաճար

Քաղաքի հարավային մասում գտնվում է միջնադարյան ամրոց, որն ունի 150 մետր բարձրություն[12]։

Լևադիայից 18 կմ դեպի արևմուտք է գտնվում Դիստոմոն քաղաքը՝ տխրահռչակ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Հունաստանի օկուպացման տարիներին իր ավերածություններով և կոտորածներով։ Ի հիշատակ «առանցքի» երկրների կողմից Հունաստանի օկուպացիայի մեկ այլ իրադարձության՝ Լևադիայից 10 կմ դեպի արևմուտք՝ Արախովի ճանապարհին, հուշարձան է կանգնեցվել նացիստների հետ հունական պարտիզանների մարտի և դրան հաջորդած քաղաքի 136 բնակիչների գնդակահարության վայրում։

Ծագումով Լևադիայից է Լաբրոս Կացոնիսը (1752-1804)՝ Հունաստանի ազգային հերոսը, որը ռուսական բանակի զորավար և ծովահեն էր, 1770 թվականի Պելոպոնեսի ապստամբության մասնակից և Ղրիմի իր առանձնատունը անվանել է հարազատ քաղաքի անունով, արդյունքում մոտակա բնակավայրը սկսել է կոչվել Լիվադիա։

2005 թվականին այստեղ բացվել է Կենտրոնական Հունաստանի համալսարանը։

Լևադիա միություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լևադիա համայնքային կենտրոնի մեջ է մտնում 9 բնակավայր։ Ըստ 2011 թվականի մարդահամարի՝ բնակչությունը 22 193 մարդ է[13]։ Մակերեսը 139,614 կմ² է։

Բնակավայր Բնակչություն (2011), մարդ
Այոս նիկոլաոս 33
Անալիպոս 169
Անո Սուրպի 0
Ջիմեիկա 118
Լևադիա 21 379
Պերախորիոն 325
Ստատմոս 17
Ցուկալադես 121
Էլիկոն 31

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Բնակչություն, մարդ
1991 19 144[14]
2001 20 694[14]
2011 21 379 [13]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Лева́дия // Словарь географических названий зарубежных стран / отв. ред. А. М. Комков. — 3-е изд., перераб. и доп. — М. : Недра, 1986. — С. 186—208.
  2. Греция : Справочная карта : Масштаб 1:1 000 000 / гл. ред. Я. А. Топчиян; ред.: Г. А. Скачкова, Н. Н. Рюмина. — М.: Роскартография, Омская картографическая фабрика, 2001. — (Страны мира «Европа»). — 2000 экз.
  3. Πίνακας αποτελεσμάτων Μόνιμου Πληθυσμού-Απογραφής 2011 (греч.). Ελληνική Στατιστική Αρχή (20 Μαρτίου 2014). Дата обращения 22 октября 2017.
  4. Απογραφή πληθυσμού - κατοικιών της 18ης μαρτίου 2001 (μόνιμος πληθυσμός) (греч.). — Πειραιάς: Εθνική στατιστική υπηρεσία της Ελλάδας, 2009. — Τ. I. — Σ. 341. — ISSN(⎘ ISSN) 1106-5761
  5. Павсаний. Описание Эллады. IX, 39, 2
  6. Гомер. Илиада. II, 507
  7. Павсаний. Описание Эллады. IX, 39, 1
  8. Обнорский Н. П. (1890–1907)։ «Трофоний»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ 
  9. Геродот. История. I, 46; VIII, 134
  10. Тит Ливий. История от основания города. XLV, 27
  11. Павсаний. Описание Эллады. IX, 39, 9
  12. «Μεσαιωνικό Κάστρο στη Λειβαδιά. Περιγραφή»։ Οδυσσέας (հունարեն)։ Υπουργείο Πολιτισμού και Αθλητισμού։ 2012։ Վերցված է 2018-03-29 
  13. 13,0 13,1 «Πίνακας αποτελεσμάτων Μόνιμου Πληθυσμού-Απογραφής 2011» (հունարեն)։ Ελληνική Στατιστική Αρχή։ 2014-03-20։ Վերցված է 2017-10-22 
  14. 14,0 14,1 «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն)։ Ελληνική Στατιστική Αρχή։ Արխիվացված է օրիգինալից 2006-07-16-ին։ Վերցված է 2017-06-22