Լոֆթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակարանի ինտերիեր նախկին գործարանային շենքում

Լոֆթ (անգլ.՝ Loft, բառացի՝ տանիք), 20-21-րդ դարերի ճարտարապետական ոճ, արտադրական նշանակության շենքի (գործարան, պահեստ) վերին հարկում հարմարեցված բնակարան, արհեստանոց կամ գրասենյակ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոֆթ ուղղությունը առաջացել է 20-րդ դարի 40-ական թվականներին Նյու Յորքի արդյունաբերական թաղամասերում։ Քաղաքի կենտրոնում հողի գների հերթական բարձրացումը արդյունաբերական տարածք ունեցողներին ստիպեց թողնել իրենց ձեռնարկությունները և տեղափոխվել ծայրամասեր։ Դատարկված գործարանների շենքերը պահանջարկ ձեռք բերեցին բոհեմի ներկայացուցիչների մոտ. գրավիչ էին թե՛ շենքերի գործառութային հնարավորությունները (բարձր առաստաղ, լավ լուսավորվածություն), թե՛ վարձակալման համեմատաբար ցածր գները։ Լոֆթը խիստ նորաձև էր հատկապես 1950-ական թվականներին։ Հատկապես այստեղ էր կենտրոնացված Նյու Յորքի արտիստական կյանքը։ Նորաձև նկարիչները լոֆթերում կազմակերպում էին ցուցահանդեսներ և ստուդիաներ։ Դասական օրինակ է Էնդի Ուորհոլի «Ֆաբրիկան», որը 1962-1968 թվականներին գործել է Մանհեթենի 47-րդ փողոցի 231-րդ տան 5-րդ հարկում։ Շուտով լոֆթ ոճի ինքնատիպ բնակարանները սկսեցին էլիտար համարվել։ Երիտասարդ նկարիչները ի վիճակի չէին քաղաքի պատմական կենտրոնում տարածքներ վարձակալելու. նրանց տեղը զբաղեցրին փաստաբաններն ու ֆինանսիստները[1]։

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գույներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոֆթ ոճում սովորաբար օգտագործվում են սառը գույներ։ Հաճախ կոնտրաստի համար չորս պատերից մեկը ներկում են ներկում են այլ գույնով կամ օգտագործում են այլ նյութ։ Օրինակ՝ սենյակի երեք պատերը կարող են լինել աղյուսից, իսկ մեկը՝ մետաղական։ Այսպիսի էֆեկտը հարկավոր է սենյակը տարածությունների բաժանելու համար։

Կահույք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կահույքը հիմնականում մետաղական է կամ ներկված մետաղի գույներով; Օգտագործվում է նաև փայտե կահույք՝ բաց և մուգ գույներով։ Լոֆթ ոճի կահույքը պարզ է և գործառական։ Կահույքը հաճախ կատարում է միջնորմի դեր, այսինքն՝ տարածությունը բաժանում է մասերի։

Ճարտարապետական տարրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոֆթ ոճում առանձնահատուկ դեր ունեն դետալները, ինչը գործարանային անցյալի հատևանք է։ Դրանք են աստիճանները, զանազան խողովակները, օդափոխման համակարգերը և այլն։ Պատուհանները հնարավորինս լայն են և բարձր, առանց վարագույրների։ Դա անհրաժեշտ է տարածքի առավելագույն լուսավորման համար։ Արհեստական լուսավորման համար օգտագործվում են կախովի ջահեր։

Ժամանակակից կյանքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս լոֆթ տիպի տարածքները մեծ տարածում են գտնում ԱՊՀ տարածքում։ Սակայն երբեմն ավելի ձեռնտու է լինում քանդել հին գործարանը և տեղը կառուցել նոր շինություն։ Քչերն են որոշում վերականգնել և ձևավորել գործարանային հին շինությունները։

Նորաձև է նաև մասնավոր տարածքների ոճավորումը լոֆթի սկզբունքներով. այդպիսի ուղղությունը երբեմն անվանում են նեոլոֆթ[2][3]։

Տարածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկին արտադրական տարածքները՝ ընդարձակ մակերեսով և բարձր առաստաղով, կարող են օգտագործվել ոչ միայն բնակության համար, այլև ցուցասրահների, սրճարանների, ռեստորանների, գրասենյակների, համերգային հրապարակների գործառույթներով։ Էնդի Ուորհոլի «Ֆաբրիկան» հիմք հանդիսացավ այս միտումների, որոնք հետագայում տարածվեցին Ամերիկայում, ապա՝ Եվրոպայում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]