Լոքոյաձկներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Լոքոներից)

Լոքոյաձկներ կամ Լոքոներ (լատին․՝ Siluridae), լոքոյակերպների՝ ծածանակերպերի կարգի ձկների ընտանիք։ Ընդգրկում է 2 ցեղի շուրջ 10 տեսակ[1]։ Հայաստանում տարածված է 1 տեսակ՝ սովորական լոքոն։

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմինը զուրկ է թեփուկներից։ Մարմնի երկարությունը մինչե 5 մ[2] է, քաշը՝ մինչե 300 կգ։ Մարմինը լերկ է, առանց թեփուկների, լորձնապատ։ Հետնալողակը երկար է և ձգվում է մինչև պոչի լողակի հիմքը։ Վերին ծնոտի վրա առկա է 1, ստորինի վրա՝ 1-2 զույգ բեղիկներ։ Ծնոտները զինված են մանր, մի քանի շարքով դասավորված ատամիկներով։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է 8 սեռ՝ տարածված Եվրոպայի[3] և Ասիայի քաղցրահամ ջրերում։

Հայաստանի ջրավազաններում ապրող ամենամեծ ձուկն է սովորական լոքոն (լատին․՝ S. glanis)։ Ունի մեծ գլուխ, լայն, տափակ դունչ, մեծ բացվող բերան։

Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերին ծնոտի 2 բեղիկները երկար են ներքին ծնոտի 4 բեղիկներից։ Սնվում է ձկներով, գորտերով, ջրալող թռչուններով։ Ջերմասեր ձուկ է։ Սեռահասուն է դառնում կյանքի 4-5 տարում, ձվադրում է ապրիլ-մայիս ամիսներին։ Սովորական լոքոներ տարածված է Սև, Կասպից, Արալյան ծովերի ավազաններում, որտեղ ունի արդյունագործական նշանակություն, իսկ Հայաստանի Ախուրյան, Քասաղ, Արփա և Որոտան գետերում ապրող լոքոներ սպորտային որսի օբյեկտ են։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Kryptopterus vitreolus

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Описание семейства Siluridae на FishBase
  2. Nelson J. S. Fishes of the World, 4th edition. – Hoboken (New Jersey): John Wiley & Sons, 2006. – 601 p. – P. 178. ISBN 0471250317 (англ.)
  3. Bornbusch, A. H. (1995). Phylogenetic relationships within the Eurasian catfish family Siluridae (Pisces: Siluriformes), with comments on generic validities and biogeography. Zoological Journal of Linnean Society 115 (1): 1–46. DOI:10.1006/zjls.1995.0032

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Arratia G., Kapoor B. G., Chardon M., Diogo R. Catfishes. – Enfield, New Hampshire: Science Publishers, 2003.
  • Burgess W. E. An atlas of freshwater and marine catfishes – a preliminary survey of the Siluriformes. – Neptune City, New Jersey: TFH Publications, 1989.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 669
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոքոյաձկներ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոքոյաձկներ» հոդվածին։