Լուսինե Զաքարյանի տուն-թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լուսինե Զաքարյանի տուն-թանգարան
Lusine Zakaryan House-Museum (3).jpg
Տեսակկենսագրական թանգարան
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
ՏեղագրությունԵրևան
Հիմնադրված էհունիսի 1, 2019
Կոորդինատներ: 40°11′1″ հս․ լ. 44°30′48″ ավ. ե. / 40.18361° հս․. լ. 44.51333° ավ. ե. / 40.18361; 44.51333

Լուսինե Զաքարյանի տուն-թանգարան, հայ երգչուհի, Կոմիտասի, հայ հոգևոր երգերի ու տաղերի կատարող Լուսինե Զաքարյանին նվիրված թանգարան Երևանում: Բացվել է 2019 թվականի հունիսի 1-ին՝ երգչուհու ծննդյան 82-րդ տարելիցի օրը: Թանգարանը բացվել է Կողբացի փողոցի 42/3 հասցեում գտնվող այն բնակարանում, որտեղ ապրել է երգչուհին: Բնակարանը կահավորվել է այնպես, ինչպես այն ժամանակ, երբ Լուսինե Զաքարյանն ամուսնու` Խորեն Պալյանի հետ բնակվել է այդ բնակարանում[1][2][3]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուսինե Զաքարյանի և Խորեն Պալյանի տուն-թանգարանի ստեղծման աշխատանքները սկսվել են 2016 թվականին Պալյան ընտանիքի նախաձեռնությամբ: Բնակարանը, որտեղ արվեստագետներն ապրել են 1968-2007 թվականներին տուն-թանգարանի վերածելու Խորեն Պալյանի ցանկությունն իրագործել է նրա եղբորորդին՝ բժիշկ Րաֆֆի Պալյանը, որի ֆինանսավորմամբ 2018 թվականին իրականացվել են վերանորոգման աշխատանքները: 2019 թվականին Վեհափառ Հայրապետ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսի ֆինանսական աջակցությամբ սկսվել են տուն-թանգարանի ցուցադրական աշխատանքները:

Ցուցադրության համակարգման և ձևավորման աշխատանքները իրականացվել են «Քվադրում» ճարտարապետական արվեստանոցի աջակցությամբ: Հյուրասենյակը վերստեղծվել է այնպես, ինչպես եղել է Լուսինե Զաքարյանի և Խորեն Պալյանի կենդանության օրոք: Թանգարանի հավաքածուի համալրման, հաշվառման, վերականգնման, թվայնացման և այլ աշխատանքներում աջակցել են Կոմիտասի թանգարան-ինստիտուտը, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի, Հայաստանի պատմության թանգարանները, Հայաստանի ազգային արխիվը, Հայաստանի հանրային հեռուստատեսությունը և Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարանը[4]:

Ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանում ներկայացված են Լուսինե Զաքարյանի և նրա ամուսնու` բանասեր, շարականագետ, մանկավարժ, ծիսագետ և երգիչ Խորեն Պալյանի անձնական իրերը, փաստաթղթերն ու նոտաները, նամակներ, գրադարանը և այլ ցուցանմուշներ՝ ամուսնական համատեղ կյանքի ընթացքում նրանց գործածած իրեր, հագուստ, անձնական պարագաներ, ափսեներ, բաժակներ, բազկաթոռներ: Հուշային սրահից բացի, թանգարանում կա կամերային համերգներ, հանդիպումներ կազմակերպելու սենյակ[5]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]