Լուսանկարչության ռուսական թանգարան
Լուսանկարչության ռուսական թանգարան | |
|---|---|
| Տեսակ | թանգարան |
| Երկիր | |
| Տեղագրություն | Նիժնի Նովգորոդ |
| Հիմնադրվել է | 1992 |
| 56°19′25.990″N 44°0′12.542″E / 56.32388611°N 44.00348389°E | |
| Կայք | fotomuseum.nnov.ru |
![]() | |
![]() | |
Լուսանկարչության ռուսական թանգարան (ռուս.՝ Ру́сский музе́й фотогра́фии), Նիժնի Նովգորոդի մշակութային հաստատություն։ Թանգարանն ունի 19-20-րդ դարերի լուսանկարչական սարքավորումների, լուսանկարչական գրականության, լուսանկարների մեծ հավաքածու։ Լուսանկարչության ռուսական թանգարանի նյութերի հիման վրա կազմակերպվում են ռուսական և միջազգային մասշտաբով այնպիսի լուսանկարչական իրադարձություններ, ինչպիսիք են «Վոլժյան բիենալե»[1], «Լուսագրություն» փառատոնը, ինչպես նաև Նիժնի Նովգորոդի տարածաշրջանային լուսանկարչական փառատոնը։ 2007-2010 թվականներին այստեղ տեղի է ունեցել երիտասարդական ամենամյա լուսանկարչական փառատոնը։
Թանգարանի շենք
[խմբագրել | խմբագրել կոդը]Լուսանկարչության ռուսական թանգարանը գտնվում է 19-րդ դարում կառուցված շենքում։ Այս շենքում են աշխատել միջազգայնորեն ճանաչված լուսանկարիչներ, այդ թվում գեղարվեստական լուսանկարչության հիմնադիր Անդրեյ Օսիպովիչ Կարելինը (1837-1906) և լրագրողական լուսանկարչության հիմնադիր Մաքսիմ Պետրովիչ Դմիտրիևը (1858-1948)։ Նրանց համար հատուկ նախագծված և կառուցված ֆոտո տաղավարները գտնվել են շենքի երկրորդ հարկում։ Որպեսզի ավելի շատ լույս լինի, տաղավարի դեպի փողոց նայող պատերից մեկն ամբողջությամբ ապակեպատ է եղել։ Երրորդ հարկում բնակվել է Մ. Պ. Դմիտրիևի ընտանիքը, առաջին հարկում՝ նրա լուսատպագրատունը։ Օսիպնոյ (հետագայում՝ Մալայա Պեչյորսկայա, այժմ՝ Պիսկունովի) փողոցի № 9 տանը 19-րդ դարի վերջում այցելել են տարբեր մասնագիտությունների տեր բազմաթիվ հայտնի մարդիկ։ Այս մասին հիշողություններ է պահպանել հայտնի նկարիչ Ֆեոդոր Բոգորոդսկին։
Ցուցանմուշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանն ունի շուրջ 175 հազար ցուցանմուշ՝
- Լուսանկարներ
- Դագեռոտպություն
- Նեգատիվ
- Լուսանկարներ ապակու և ճենապակու վրա
- Ֆոտոխցիկներ
- Լուսանկարը մեծացնող ապարատներ
- Ֆոտոալբոմներ
- Մեդալներ, նամակներ, հայտնի լուսանկարիչների անձնական իրեր (1870-ական թվականներից մինչև մեր օրեր)
Առաջին հարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին հարկում է գտնվում պատմական ցուցադրությունը։ Այստեղ ներկայացված են ոչ միայն Կարելինի և Դմիտրիևի լուսանկարները, այլև նրանց ժամանակակիցների՝ Մ. Խրիպլովի, Մ. Գագաևի, Ի. Իվանովի, Դ. Լեյբովսկու և այլոց։ ներկայացված լուսանկարներից կարող եք պատկերացում կազմել Նիժնի Նովգորոդի 19-20-րդ դդ. սահմանների պատկերի, Նիժնի Նովգորոդի տոնավաճառի և 1896 թվականի 16-րդ համառուսական գեղարվեստական և արդյունաբերական ցուցահանդեսի մասին։ Հին տեսախցիկները ներկայացված են փայտե արկղերի տեսքով օբյեկտիվով, նախատեսված են նաև Agfa, Zeiss Ikon, Goerz, Voigtländer ավելի ժամանակակից ֆիրմաների, լեգենդար Kodak ապարատները, հայտնի Leica-ն։
Այստեղ կան 20-րդ դարի խորհրդային տեսախցիկներ, որոնք արդեն պատմություն են դարձել։ Ուշադրություն է գրավում փայտյա ճանապարհային տեսախցիկը, որը պատկանել է Մ. Պ. Դմիտրիևին։ Այս տեսախցիկի շրջանակը 45x55 սմ է, իսկ քաշը օբյեկտիվի հետ միասին կազմում է մոտ 100 կգ։
Ցուցասրահում կա կարմիր լույսով մուգ սենյակ։ Լուսանկարի լույսի ներքո լուսանկարչի ձեռքերում, «խորհրդավոր» պատկերներ են հայտնվում լուսանկարչական թղթի սպիտակ թերթերին։
Երկրորդ հարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանի երկրորդ հարկում կա ցուցասրահ, որտեղ տեղի են ունենում ժամանակակից ռուս և օտարերկրյա լուսանկարիչների ժամանակավոր ցուցադրություններ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Нижегородская фотография. – ННг.: Деком, 2007.
| ||||||||||

