Լուսաղբյուր (հուշարձան, Երևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լուսաղբյուր
Հուշաղբյուր՝ Մեծ եղեռնի ռումտիկինցի զոհերին (2).jpg
Ընդհանուր տեղեկություններ
Կարգավիճակ 1.5/13
Համայնք Էրեբունի
Ճարտարապետ(ներ) Ռաֆայել Իսրայելյան
Շինարարության ավարտ 1975
Ներկա վիճակ կանգուն


Լուսաղբյուր, աղբյուր-հուշարձան Երևանի Էրեբունի վարչական շրջանի Նուբարաշեն խճուղում՝ Մեծ եղեռնի ռումտիկինցի զոհերի հիշատակին։ Հուշարձանն ընդգրկված է Էրեբունի վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում[1]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1975 թվականին՝ Մեծ եղեռնի 60-ամյակի կապակցությամբ, Երևանի Էրեբունի համայնքի Նուբարաշեն խճուղում կանգնեցվել է «Լուսաղբյուր» հուշարձանը ի հիշատակ Կեսարիայի նահանգի Ռումտիկին գյուղի նահատակված բնակիչների։ Նշանավոր է եղել Ռումտիկինի Լուսաղբյուր սրբավայրը Հալիս գետի ափին, որտեղ, ըստ ավանդության, մարմարե ավազանում մկրտվել է Գրիգոր Լուսավորիչը։ 1915 թվականին գյուղի բնակիչների մեծ մասը նահատակվել է, իսկ փրկվածները հետագայում ապաստանել են Հայաստանում։

Հուշարձանը կարմիր տուֆից կերտված ուղղանկյուն կտրվածքով քիվազարդ սյունակոթող է, որի ստորոտին կառուցված աղբյուրից ջուրը թափվում է առջևում տեղադրված փոքր ավազանի մեջ։

Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արծվի թևի վրա բարձրացող հուշակոթողի վրա մակագրված է.

Aquote1.png Աղբյուր-հուշարձան 1915 թվի Ռումտիկինի նահատակների հիշատակին: Aquote2.png


Հեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Garni.jpg ՀՀ պատմության և մշակույթի
անշարժ հուշարձան , օբյեկտ № 1.5/13
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png