Լուսաղբյուր (հուշարձան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուսաղբյուր

Ընդհանուր տեղեկություններ
Կարգավիճակ 1.5/13
Համայնք Էրեբունի
Ճարտարապետ(ներ) Ռաֆայել Իսրայելյան
Շինարարության ավարտ 1975
Ներկա վիճակ կանգուն


Լուսաղբյուր, աղբյուր-հուշարձան Երևանի Էրեբունի վարչական շրջանի Նուբարաշեն խճուղում՝ Մեծ եղեռնի ռումտիկինցի զոհերի հիշատակին։ Հուշարձանն ընդգրկված է Էրեբունի վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1975 թվականին՝ Մեծ եղեռնի 60-ամյակի կապակցությամբ, Երևանի Էրեբունի համայնքի Նուբարաշեն խճուղում կանգնեցվել է «Լուսաղբյուր» հուշարձանը ի հիշատակ Կեսարիայի նահանգի Ռումտիկին գյուղի նահատակված բնակիչների։ Նշանավոր է եղել Ռումտիկինի Լուսաղբյուր սրբավայրը Հալիս գետի ափին, որտեղ, ըստ ավանդության, մարմարե ավազանում մկրտվել է Գրիգոր Լուսավորիչը։ 1915 թվականին գյուղի բնակիչների մեծ մասը նահատակվել է, իսկ փրկվածները հետագայում ապաստանել են Հայաստանում։

Հուշարձանը կարմիր տուֆից կերտված ուղղանկյուն կտրվածքով քիվազարդ սյունակոթող է, որի ստորոտին կառուցված աղբյուրից ջուրը թափվում է առջևում տեղադրված փոքր ավազանի մեջ։

Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արծվի թևի վրա բարձրացող հուշակոթողի վրա մակագրված է.

Աղբյուր-հուշարձան 1915 թվի Ռումտիկինի նահատակների հիշատակին։

Հեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 1.5/13
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։