Jump to content

Ռումտիկին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Ռումտիկին
39°5′24″N 35°34′1″E / 39.09000°N 35.56694°E / 39.09000; 35.56694
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՀամայնքԿայսերիի մարզ[1][2]
Հիմնադրված էսեպտեմբերի 1, 1957[3] թ.
Մակերես444 կմ²
ԲԾՄ1304 մետր
Պաշտոնական լեզութուրքերեն[2]
Բնակչություն6602 մարդ (2018)
Ժամային գոտիTRS?[4] և UTC+3[4]
Ռումտիկին (Թուրքիա)##
Ռումտիկին (Թուրքիա)

Ռումտիկին, (ներկայիս Ֆելահիյէ[5]) գյուղ Կեսարիայի նահանգում (պատմական Փոքր Հայքի տարածքում, Անգորայի նահանգի Յոզղաթի գավառի Պողազլյան գավառակում[6]), Կեսարիա քաղաքից մոտ 43 կմ հյուսիս, Ալիս գետի ափին։

1915-ին ուներ 750 տուն հայ բնակիչ։ Հիմնականում զբաղվում էին գյուղատնտեսությամբ և արհեստներով։ Ունեին եռախորան եկեղեցի (Ս․ Աստվածածին)՝ կից վարժարանով (Պարթևյան)։ Գյուղում և շրջակայքում պահպանված պատմական հուշարձաններից նշանավոր էին Հալիս գետի հյուսիսային ափին գտնվող ժայռակոփ բնակարանները, ստորերկրյա անձավ–բնակավայրը, կիկլոպյան հսկա քարերով կառուցված «Դևի տուն» կոչվող աշտարակը։ Գերմանացի հնագետները 1913–14-ին պեղել են Ռումտիկինի մերձակա բրգաձև դամբարանները։ Ռումտիկինի հայտնի սրբավայրն էր Լուսաղբյուրը, որի սպիտակ մարմարյա ավազանում (10 մ х 5 մ) է ըստ ավանդության, մկրտվել է Գրիգոր Լուսավորիչը։ Ռումտիկինի հայ բնակիչները բռնությամբ տեղահանվել և կոտորվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Փրկվածները 1918-ին վերադարձել են գյուղ, 1920-ին՝ ստիպված հեռացել։ Մի մասը ներգաղթել է Սովետական Հայաստան։ Հայկական ՍՍՀ–ում և արտասահմանում ապրող ռումտիկինցիների նախաձեռնությամբ, ի հիշատակ զոհված համագյուղացիների, Երևանի Սովետաշեն (այժմ Նուբարաշեն) թաղամաս տանող ճանապարհին 1975-ին կառուցվել է «Լուսաղբյուր» հուշարձանը[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 33