Լույս (այլ կիրառումներ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Լույս հասկացությունը կարող է վերաբերել.

  • Լույս - էլեկտրամագնիսական ճառագայթում, որն արձակվում է տաքացած կամ գրգռված վիճակում գտնվող մարմինների կողմից։
  • Լույս - Վաղարշապատում, Արմավիրի մարզի զգալի մասում և Երևանում հեռարձակվող հեռուստաընկերություն։
  • Լույս - կրոնաեկեղեցական բնույթի ամսագիր, որը լույս է տեսնում 1955 թվականից, Սիդնեյում։
  • Լույս - մշակութային և հասարակական երկշաբաթաթերթ, որը լույս է տեսնում 2000 թվականի մարտից, Թեհրանում։
  • Լույս - հասարակական, մշակութային, գիտահանրամատչելի պարբերաթերթ, որը լույս է տեսնում 1996 թվականից, Լոս Անջելեսում։
  • Լույս - ժողովածու գրականության և գիտության մասին, որը լույս է տեսել 1943-1945 թվականներին, Թեհրանում։
  • Լույս - հիմնադրամ, որի առաքելությունն աշխարհի առաջատար համալսարաններում սովորող հայ ուսանողների թվի ավելացումն է՝ համաշխարհային տնտեսությանը ՀՀ-ի ակտիվ մասնակցությունն ապահովելու համար։
  • Լույս - հայկական արական անուն։
  • Լույս - կրոնական, բարոյական և ընտանեկան կիսամսյա հանդես (հետագայում՝ շաբաթաթերթ)։ Լույս է տեսել 1874-1885 թվականին, Կ. Պոլսում։
  • Լույս - գիտական, բարոյական, իմաստասիրական կիսամսյա, ապա՝ միամսյա (1904-ից) հանդես, 1907-ից՝ գիտական, գրական և բարոյական ամսաթերթ։ Հրատարակվել է 1901-1908-ին, Քեմբրիջում և Բոստոնում, 1925-ից վերահրատարակվել Բերկլիում իբրև ազգային, գրական, գիտական ամսաթերթ, իսկ 30-ական թթ. լույս է տեսել իբրև կիսամսյա հանդես՝ հայերեն և անգլերեն բաժիններով։
  • Լույս - գրական, գիտական և քաղաքական կիսամսյա հանդես (հետագայում՝ շաբաթաթերթ)։ Լույս է տեսել 1895-1908 թթ., Կոստանդնուպոլսում։
  • Լույս - գրական-հասարակական շաբաթաթերթ։ Լույս է տեսել 1910-1914 թվականին, Նոր Նախիջևանում։