Լույս (հանդես, Բոստոն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Լույս (հանդես, ԱՄՆ)ից)
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Լույս (այլ կիրառումներ)

«Լույս», գիտական, բարոյական, իմաստասիրական կիսամսյա, ապա՝ միամսյա (1904 թ.-ից) հանդես, 1907 թ.-ից՝ գիտական, գրական և բարոյական ամսաթերթ։ Հրատարակվել է 1901-1908 թթ.-ին, Քեմբրիջում և Բոստոնում, 1925 թ.-ից վերահրատարակվել Բերկլիում իբրև ազգային, գրական, գիտական ամսաթերթ, իսկ 30-ական թթ. լույս է տեսել իբրև կիսամսյա հանդես՝ հայերեն և անգլերեն բաժիններով։ Բոլոր տարիներին խմբագիր էր Մ. Մինասյանը։ Նպատակն էր «ընթերցողական զգացումներ ազնվացնել և խորհուրդներ լայնացնել»: Ծանոթացրել է ժամանակի գիտական նորույթներին, թարգմանաբար օտար գրականությունը ներկայացրել հայ ընթերցողին (Գյոթեի, Հայնեի, Լամարթինի, Հյուգոյի, Էմրսոնի, Թենիսոնի և ուրիշների գործերը)։ «Լույսը» երկրորդ շրջանում ունեցել է հայագիտական թեքում և սատարել է Սովետական Հայաստանի օգնության գործին։ Տպագրել է «Օտար հեղինակավոր վկայություններ Հայաստանի և Փոքր Ասիո թուրքերի մասին», «Հայաստան բնակավայր աշխարհի քաղաքակրթությանց», «Բնիկ նախնիք հայոց» և այլ արժեքավոր հոդվածաշարերը։ Հանդեսին աշխատակցել են Մ. Գաբրիեսանը, Մ. Դասապյանը, Մ. Ցարտըմյանը, Ն. Պուճիգանյանը, Մ. Երեմյանը, Գ. Սարաֆյանը և ուրիշներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 681 CC-BY-SA-icon-80x15.png