Լույս (անձնանուն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լույս (այլ կիրառումներ)
Լույս
Լույս
Տեսակարական անձնանուն
Սեռարական
Ծագում
Ծագման լեզուհայերեն
ԳիրՀայոց գրեր
Կապված հոդվածներ«Լույս» սկսվող էջեր

Լույս, հայկական արական անուն։ Առաջացել է հայերեն լույս բառից[1]։

Գործածություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լույս, իր կնոջ Շաքար խաթունի հետ միասին 1297 թվականին մի խաչքար են կանգնեցրել Ավանում, իսկ 1313 թվականին նվերներ են նվիրել Ավանի Ս․ Հովհաննես եկեղեցում[2]։
  • Լույս, որդի պարոն Ասլանի, Սեբաստացի (1350 թ)[3]։
  • Լույս, հիշատակված է 1419 թվականի մի արձանագրության մեջ, որն այժմ գտնվում է Նոր Նախիջևանի Ս․ Խաչ վանքում[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Բ, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1944, էջ 435-436 — 682 էջ։
  2. Սմբատեանց, Գեղարքունի 255
  3. Տաշեան Ցուց․ 107
  4. Շահազիզ «Ազգագրական հանդես», Է, էջ 72