Լուլու և Նանա
Լուլու և Նանա | |
---|---|
Ծնվել է | 2018 |
Ծննդավայր | Չինաստան |
Լուլու և Նանա, 2018 թվականի նոյեմբերին Չինաստանում ծնված երկվորյակ աղջիկներ։ Նրանց իրական անունները հասարակությանը հայտնի չեն, նրանց մականուններ են տրվել՝ Լուլու և Նանա։ Հետազոտող Հե Ցզյանկույի խոսքերով՝ այս երկվորյակներն աշխարհում առաջին երեխաներն են, ովքեր ծնվել են սաղմնային բջիջներում գենոմի փոփոխմամբ[1][2]։ Հե Ցզյանկույը հայտարարեց, որ երեխաներն առողջ են ծնվել[3]։ Աղջիկների ծնողները Ցզյանկույի կողմից կատարված բժշկական փորձի մասնակիցներ են։ Այդ գիտափորձի ժամանակ Ցզյանկույն առաջարկում էր արտամարմնային բեղմնավորման ստանդարտ ծառայություններ, բայց, բացի այդ, օգտագործում էր CRISPR-Cas9 տեխնոլոգիան, որը կարող է ձևափոխել ԴՆԹ-ն՝ սաղմի CCR5 գենի փոփոխման համար։ Դա ՄԻԱՎ-ի դեմ գենային կայունության ապահովման նպատակով արվեց[4]։ Մինչև 2018 թվականի նոյեմբերը գիտափորձը գաղտնի էր կատարվում։
Ցզյանկույի գործողություններին տրված արձագանքները քննադատության[5] լայն ալիք բարձրացրին, ինչը պայմանավորված էր աղջիկների բնականոն և առողջ կյանքի ապահովման անհանգստությամբ[4][6][7]։ Նոյեմբերի վերջին Չինաստանի իշխանությունները դադարեցրին Ցզյանկույի հետազոտական գործունեությունը[8]։ 2018 թվականի դեկտեմբերի 28-ի դրությամբ՝ նա տեղափոխվեց համալսարանական բնակարան, որը հսկողության ներքո էր[9][10]։ Նրան ավելի լուրջ հետևանքներ են սպառնում[11]։
Գիտափորձի հրապարակում
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի նոյեմբերի 19-ին՝ Հոնկոնգի համալսարանում կայանալիք՝ Մարդու գենոմի փոփոխության միջազգային երկրորդ սամմիթի նախօրեին, Ասսոշեյթեդ պրես տեղեկատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Ցզյանկույը հայտարարեց իր գիտափորձի մասին, որի մասնակիցները Լուլուն և Նանան էին։ Նախագիծը չստացավ ինքնուրույն հաստատում, գրախոսականը չանցավ և չհրապարակվեց գիտական հանդեսում[2][4][6][7]։
Շուտով՝ Ցզյանկույի փորձարկումների հրապարակումից հետո, Հարավային գիտատեխնոլոգիական համալսարանը (SUSTech), որի աշխատակիցն է հանդիսանում Ցզյանկույը, շտապեց դիստանցիա պահել նրա գործունեությունից՝ տարածելով հայտարարություն այն մասին, որ Ցզյանկույն իր գիտափորձերն իրականացրել է իրենց կառույցի սահմաններից դուրս և ոչ աշխատանքային ժամերին, և իրենք ոչինչ չեն իմացել գիտափորձի և դրա բնույթի մասին[12]։ Չինաստանի առողջապահության ազգային հանձնաժողովը պատկան մարմիններին հանձնարարեց հետաքննել Ցիզյանկույի գործունեությունը[4]։
Ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սաղմերը, որոնք արդյունքում դարձան Լուլու և Նանա, ստեղծվել էին Հե Ցզյանկույի կողմից իրականացվող բժշկական փորձի ժամանակ, որը նա անցկացնում էր Շենժենի գիտատեխնոլոգիական համալսարանում։ Ցզյանկույը համալսարանական իր արձակուրդի ժամանակ աշխատում էր կանանց և երեխաների քաղաքային հիվանդանոցում[13]։ Այնտեղ նա ընտրեց այն զույգերին, ովքեր ցանկանում էին երեխա ունենալ, բայց տղամարդը ՄԻԱՎ վարակակիր պիտի լիներ, իսկ կինը՝ չվարակված[13]։ Զույգերն ընտրվել էին Պեկինից՝ ըստ Baihualin անվամբ ՁԻԱՀ-ից պաշտպանվելու հիմքով ձևավորված խմբերից[13]։ Նա գիտական հանրույթից գաղտնի պահեց իր բժշկական փորձաքննությունը, և նոյեմբերի 28-ի դրությամբ անհայտ էր՝ արդյոք մասնակիցները տվել են իրազեկված լինելու իրենց համաձայնությունը[3][14]։
Ցզյանկույը վերցրեց ամուսնական զույգերի սերմնահեղուկը և ձվաբջիջները, կատարեց արհեստական բեղմնավորում, իսկ հետո CRISPR / Cas9-ի օգնությամբ իրականացրեց ստացված սաղմերի գենոմի փոփոխում[13]։ Փոփոխման ենթարկվեց CCR5 գենը, որը ՄԻԱՎ-ն օգտագործում է բջիջների մեջ ներգործելու համար[14][15]։ Ցզյանկույը փորձում էր գենի մեջ (CCR5 Δ32) արհեստականորեն ստեղծել հատուկ ձևափոխություն, որը հանդիպում է շատ քիչ մարդկանց մոտ, որը հնարավոր է՝ ի ծնե ՄԻԱՎ-ի[14] դեմ կայունություն է հաղորդում, ինչպես և դա եղել է գերմանացի այցելուի հետ[16]։ Նա ասաց, որ աղջիկները դեռևս կրում են CCR5-ի կրկնօրինակները՝ անջատված CCR5-ի հետ միասին՝ հաշվի առնելով գենետիկական մոզիացիզմը և տեխնոլոգիայի ժամանակակից մակարդակը՝ փոխելու սաղմնային գիծը[3]։ Ինչպես նաև հարկ է նշել, որ գոյություն ունեն ՄԻԱՎ-ի տեսակներ, որտեղ CCR5-ի փոխարեն օգտագործում են այլ ռեցեպտոր, և Ցզյանկույի կողմից իրականացված փոփոխությունները չէին կարողանա Լուլուին և Նանային պաշտպանել հիվանդության այդ ձևերից[14]։
Երբ 3-5 առանձին բջիջներ հեռացվեցին և ամբողջությամբ սեկվենացվեցին՝ քիմեռների վրա ազդելու համար, Ցզյանկույը անցում կատարեց սաղմերի գենետիկ իմպլանտավորմանը, որոնք արդեն փոփոխվել էին։ Նա հայտարարեց, որ հղիության ժամանակ անբջիջ սաղմնային ԴՆԹ-ն ամբողջությամբ սեկվենացվել է՝ անցանկալի սխալներն ստուգելու համար, և մորն առաջարկել են գենետիկական ամնիոցենտեզ՝ հղիության հետ կապված խնդիրներն ստուգելու համար, բայց մայրը հրաժարվել է[14]։ Երեխաները ծնվել են հոկտեմբերի վերջին կամ նոյեմբերի սկզբին։ Ցզյանկույի խոսքերով՝ նրանք առողջ են ծնվել[3]։ Ծննդաբերությունից հետո անհայտ էր՝ կարող են արդյոք առաջ գալ երկարաժամկետ հետևանքներ գեների փոփոխման արդյունքում։ Ցզյանկույին հարց ուղղեցին, թե նա ինչ պլաններ ունի երեխաներին հետևողական լինելու և խնդիրների առաջացման դեպքում նրանց խնամքի ծախսերը հոգալու, ինչպես նաև ինչպե՞ս է ապահովվելու նրանց և նրանց ծնողների գաղտնիությունը[3]։
2018 թվականի նոյեմբերի 25-ին MIT Technology Review ամսագիրը հրապարակեց մի պատմություն, որը Հե Ցզյանկույի փաստաթղթերով հիմնավորված գիտափորձի մասին էր։ Այդ փաստաթղթերը ավելի վաղ զետեղվել էին չինական բժշկական գիտափորձերի գրանցամատյանում[6]։ Այն բանից հետո, երբ այդ պատմությունը հրապարակվեց, Ցզյանկույը ՅուԹյուբ ներբեռնեց մի գովազդային տեսանյութ, իսկ հաջորդ օրը Ասոշիեյթիդ Պրեսը հրապարակեց նրանից վերցրած հարցազրույցը[6][13]։ Ցզյանկույը հասարակայնության հետ կապերի բաժնի ուշադրությունն էլ գրավեց[17]։ Վերջիվերջո, 2018 թվականի նոյեմբերի 28-ին՝ Մարդու գենոմի փոփոխման միջազգային երկրորդ սամմիթի ժամանակ, նա ներկայացրեց այն աշխատանքը, որն իրականացրել էր աղջիկների ծնվելու համար.[3]:
Արձագանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հե Ցզյանկույը չբացահայտեց ծնողների անունները, և նրանք չհայտնեցին իրենց մասին, այդ իսկ պատճառով նրանց արձագանքը հայտնի չէ[13]։ Զանգվածային լրատվության միջոցներում և գիտական հանրության մեջ քննադատական մեծ ալիք բարձրացավ, ինչը վերաբերում էր անցկացված գիտափորձին և դրա գաղտնիությանը[5], ինչպես նաև անհանգստությանը, ինչը կապված էր Լուլուի և Նանայի հետագա բարեկեցության հետ[3][7]։ Ամերիկացի մասնագետ, Ռայսի համալսարանի պրոֆեսոր, Հե Ցզյանկույի կոնսուլտանտ Մայքլ Վ. Դիմը մասնակցություն ունեցավ հետազոտության մեջ և ներկա էր, երբ փորձարկման ենթարկվողները, ովքեր մասնակցում էին նրա գիտափորձի մեջ, տվել են իրենց համաձայնությունը[13]։ Դիմը հետաքննության մեջ հայտնվեց այն բանից հետո, երբ Ցզյանկույի աշխատանքի մասին տվյալները հրապարակվեցին[18]։ Սեփական հետաքննություններն սկսեցին Հարավային գիտատեխնոլոգիական համալսարանը, տեղական իշխանությունները և Չինաստանի կառավարությունը։
2018 թվականի նոյեմբերի 29-ին Չինաստանի իշխանությունները դադարեցրին Ցզյանկույի հետազոտական աշխատանքը՝ հայտարարելով, որ նրա գործունեությունը «ծայրաստիճան անընդունելի է իր բնույթով» և հանդիսանում է չինական օրենսդրության խախտում[19]։ 2018 թվականի դեկտեմբերի 28-ի դրությամբ նա տեղափոխվեց համալսարանական բնակարան, որը հսկողության ներքո էր[20][21], նրան ավելի լուրջ հետևանքներ են սպառնում[22]։
2019 թվականի հունվարի 21-ին[23] Չինաստանի իշխանությունները հաստատեցին աշխարհում առաջին փոփոխված գենոմով ծնված երեխաների ծննդյան փաստը[24][25], ինչպես նաև հայտարարեցին այն մասին, որ գիտափորձի հեղինակ Հե Ցզյանկույի նկատմամբ հետաքննություն է սկսվել։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Begley, Sharon (2018 թ․ դեկտեմբերի 17). «The CRISPR shocker: How genome-editing scientist He Jiankui rose from obscurity to stun the world». Stat News. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ 2,0 2,1 Begley, Sharon (2018 թ․ նոյեմբերի 26). «Claim of CRISPR'd baby girls stuns genome editing summit». Stat News. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Begley, Sharon (2018 թ․ նոյեմբերի 28). «Amid uproar, Chinese scientist defends creating gene-edited babies - STAT». STAT.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Reuters (2018 թ․ նոյեմբերի 26). «China Orders Investigation After Scientist Claims First Gene-Edited Babies». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 26-ին.
{{cite news}}
:|author=
has generic name (օգնություն) - ↑ 5,0 5,1 Kolata, Gina (2018 թ․ դեկտեմբերի 5). «Why Are Scientists So Upset About the First Crispr Babies? - Only because a rogue researcher defied myriad scientific and ethical norms and guidelines. We break it down». The New York Times. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 Regalado, Antonio (2018 թ․ նոյեմբերի 25). «Exclusive: Chinese scientists are creating CRISPR babies - A daring effort is under way to create the first children whose DNA has been tailored using gene editing». MIT Technology Review. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 Cyranoski, David (2018 թ․ նոյեմբերի 27). «How the genome-edited babies revelation will affect research - Some scientists worry the startling claim will lead to knee-jerk regulations and damage the public's trust in gene editing». Nature (journal). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ Jiang, Steven (2018 թ․ նոյեմբերի 29). «China suspends scientists who claim to have produced first gene-edited babies». CNN News. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ Chen, Elsi (2018 թ․ դեկտեմբերի 28). «Chinese Scientist Who Claimed to Make Genetically Edited Babies Is Kept Under Guard». The New York Times. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ Senthilingam, Meera (2019 թ․ հունվարի 7). «Chinese scientist was told not to create world's first gene-edited babies». CNN News. Վերցված է 2019 թ․ հունվարի 21-ին.
- ↑ Ramzy, Austin (2019 թ․ հունվարի 21). «Scientist Who Edited Babies' Genes Is Likely to Face Charges in China». The New York Times. Վերցված է 2019 թ․ հունվարի 21-ին.
- ↑ Staff (2018 թ․ նոյեմբերի 26). «Southern University of Science and Technology Statement On the Genetic Editing of Human Embryos Conducted by Dr. Jiankui HE - In the Focus - SUSTC». Southern University of Science and Technology (չինարեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ 13,0 13,1 13,2 13,3 13,4 13,5 13,6 Marchione, Marilyn (2018 թ․ նոյեմբերի 26). «Chinese researcher claims first gene-edited babies». AP NEWS.
- ↑ 14,0 14,1 14,2 14,3 14,4 Belluck, Pam (2018 թ․ նոյեմբերի 28). «Chinese Scientist Who Says He Edited Babies' Genes Defends His Work». The New York Times. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ «HIV and the CCR5-Delta32 resistance allele». FEMS Microbiology Letters. 241 (1): 1–12. 2004 թ․ դեկտեմբեր. doi:10.1016/j.femsle.2004.09.040. PMID 15556703.
- ↑ ««Menschenversuche»: Geburt genmanipulierter Babys verkündet». Stern (գերմաներեն). 2018 թ․ նոյեմբերի 26.
- ↑ Joseph, Andrew (2018 թ․ նոյեմբերի 27). «An outsider claimed genome-editing history; the world snapped to attention». STAT.
- ↑ LaMotte S. (2018 թ․ նոյեմբերի 27). «Rice professor under investigation for role in 'world's first gene-edited babies'». CNN News. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ Jiang S. (2018 թ․ նոյեմբերի 29). «China suspends scientists who claim to have produced first gene-edited babies». CNN News. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ Chen E. (2018 թ․ դեկտեմբերի 28). «Chinese Scientist Who Claimed to Make Genetically Edited Babies Is Kept Under Guard». The New York Times. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ Senthilingam M. (2019 թ․ հունվարի 7). «Chinese scientist was told not to create world's first gene-edited babies». CNN News. Վերցված է 2019 թ․ հունվարի 21-ին.
- ↑ Ramzy A. (2019 թ․ հունվարի 21). «Scientist Who Edited Babies' Genes Is Likely to Face Charges in China». The New York Times. Վերցված է 2019 թ․ հունվարի 21-ին.
- ↑ В Китае подтвердили рождение генетически модифицированных детей Китайские власти подтвердили рождение генетически отредактированных детей и еще одну беременность
- ↑ Власти Китая подтвердили рождение генетически модифицированных детей
- ↑ В Китае подтвердили рождение генетически модифицированных детей