Հե Ցզյանկույ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հե Ցզյանկույ
Lua–յի սխալ՝ expandTemplate: template "lang-zh-hans" does not exist։
He Jiankui (cropped).jpg
Ծնվել է1984
Xinhua County, Loudi, Հունան, Չինաստան
ՔաղաքացիությունFlag of the People's Republic of China.svg Չինաստան
Մասնագիտությունկենսաբան, biomedical engineer, ֆիզիկոս և գենետիկ
Հաստատություն(ներ)Southern University of Science and Technology?
Ալմա մատերUniversity of Science and Technology of China?, Ռայսի անվան համալսարան և Ստենֆորդի համալսարան
Տիրապետում է լեզուներինՄանդարին և անգլերեն
Գիտական ղեկավարMichael W. Deem?
Ազդվել էStephen Quake?[1]
ՊարգևներNature's 10?[2] և Thousand Talents Program?
He Jiankui Վիքիպահեստում

Հե Ցզյանկույ ( չինարեն հեշտ. 贺建奎 , պինին: Hè Jiànkuí; 1984, Xinhua County, Loudi, Հունան, Չինաստան), չինացի կենսաբան և կենսաֆիզիկ: 2018 թվականի նոյեմբերի 26-ին հայտարարեց, որ CCR5 գենի վրա ազդելու միջոցով օգնել է ստեղծելու աշխարհում առաջին մարդկանց, ովքեր կունենան արհեստականորեն փոփոխված գեներ. այդ ճանապարհով ծնված երեխաները երկվորյակ աղջիկներ են՝ Լուլուն և Նանան, ովքեր, ենթադրվում է՝ անընկալունակ են ՄԻԱՎ-ի նկատմամբ[3][4][5][6]

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2002-2006 թվականներին սովորել է Չինաստանի գիտատեխնիկական համալսարանում, հետո ընդունվել է Ռայսի համալսարանի ասպիրանտուրա և 2010 թվականին կենսաֆիզիկայի բնագավառում պաշտպանեց դիսերտացիան: Հետո ստաժավորում է անցել Սթենֆորդի համալսարանում՝ Սթիվեն Քուեյկի ղեկավարությամբ:

2012 թվականին վերադառնալով Չինաստան՝ Շենժենի Հարավային գիտատեխնոլոգիական համալսարանաում լաբորատորիա ստացավ և կենսատեխնոլոգիայի բնագավառում մի քանի ստարտափեր հիմնեց:

Արձագանք՝ գիտափորձի մասին հայտարարությանը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավային գիտատեխնոլոգիական համալսարանի ղեկավարությունը հայտարարեց, որ չի իմացել իր աշխատակցի փորձերի մասին և մտադիր է հետաքննություն սկսել: Բացի այդ, նրանց կողմից հրապարակվեց մի հայտարորություն, որում հերքվում է համալսարանի՝ ցանկացած տեսակ մասնակցությունը գիտափորձին, եթե այդպիսին անց է կացվել: Ինչպես նաև հաստատվում է, որ 2018 թվականի փետրվարից Հե Ցզյանկույը գտնվել է չվճարվող արձակուրդի մեջ, սաղմերի հետ նրա փորձերն չեն անցել համալսարանի տարածքում կամ համալսարանի կողմից վճարվող ժամերին, և որ այդ փորձերի մասին ոչինչ հայտնի չի եղել ո՛չ համալսարանի ղեկավարությանը, ո՛չ կենսաբանության վարչական դեկանատին:

Հետազոտողի՝ հրապարակային քննադատությունից հետո, հայտնվեցին տվյալներ, որ Հե Ցզյանկույը կորել է, և նրա գտնվելու վայրը հայտնի չէ[7]:

2019 թվականի հունվարի 21-ին[8] Չինաստանի իշխանությունները հաստատեցին աշխարհում առաջին փոփոխված գենոմով ծնված երեխաների ծննդյան փաստը[9][10], ինչպես նաև հայտարարեցին այն մասին, որ գիտափորձի հեղինակ Հե Ցզյանկույի նկատմամբ հետաքննություն է սկսվել:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://science.sciencemag.org/content/365/6452/430.full
  2. Gibney E., Castelvecchi D., Tollefson J. et al. Nature’s 10: Ten people who mattered in science in 2018 // Nature / P. CampbellNature Publishing Group, 2018. — Vol. 564, Iss. 7736. — P. 325–335. — ISSN 1476-4687; 0028-0836doi:10.1038/D41586-018-07683-5
  3. Marchione M. Chinese researcher claims first gene-edited babies// Associated Press, 26.11.2018
  4. Учёные сообщили о рождении первых детей с искусственно измененной ДНК // ТАСС, 26.11.2018
  5. Ryan J. Scientists in China claim to have created first gene-edited human babies // CNET, 26.11.2018
  6. Белкин Н. В Китае родились первые в мире генетически модифицированные близнецы // Вести.ру, 26.11.2018
  7. «Whereabouts of Gene-Editing Doctor He Jiankui Unknown»։ Time։ Վերցված է 2018-12-04 
  8. В Китае подтвердили рождение генетически модифицированных детей Китайские власти подтвердили рождение генетически отредактированных детей и еще одну беременность
  9. Власти Китая подтвердили рождение генетически модифицированных детей
  10. В Китае подтвердили рождение генетически модифицированных детей

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]