Լուի էտիեն Վատելե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուի էտիեն Վատելե
ֆր.՝ Louis Étienne Watelet
Ծնվել էօգոստոսի 25, 1780(1780-08-25)[1][2][3]
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիայի թագավորություն
Վախճանվել էհունիսի 19, 1866(1866-06-19)[4] (85 տարեկան)
Մահվան վայրՓարիզի 1-ին շրջան, Փարիզ[4]
Քաղաքացիություն Ֆրանսիա[1]
Մասնագիտություննկարիչ և բնանկարիչ
ՈւսուցիչPierre-Henri de Valenciennes? և Georges Malbeste?
ԱշակերտներThéodore Caruelle d'Aligny? և Ալեքսանդր Դեգոֆ
Պարգևներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
 Louis Etienne Watelet Վիքիպահեստում

Լուի էտիեն Վատելե (ֆր.՝ Louis Étienne Watelet, օգոստոսի 25, 1780(1780-08-25)[1][2][3], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն - հունիսի 19, 1866(1866-06-19)[4], Փարիզի 1-ին շրջան, Փարիզ[4]), ֆրանսիացի բնանկարիչ։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուի Էտիեն Վատելեն պատանեկության տարիներից պատրաստվել է առևտրային գործունեության, սակայն բնածին տաղանդն ստիպել է զբաղվել բնության մանրակրկիտ ուսումնասիրմամբ և վերջապես դարձրել նրան XIX դարի առաջին կեսի լավագույն բնանկարիչներից մեկը։ Իր առաջին բնանկարները կենդանացրել է պատմական կերպարներով, որոնք հաճախ ինքը չի նկարել։ Արդեն 1810 թվականին Ֆրանսիայի ինստիտուտի կողմից ոսկե մեդալ է ստացել «Հովիվներ» նկարի համար։ Այս ստեղծագործությանը հետևել են ուրիշներ.

  • «Նապոլեոնը Լուդվիգսբուրգում» (1812 թ.),
  • «Հենրիխ IV-ը և կապիտան Միշոն» (1819 թ.), նկարը նկարչին արժանացրել է ևս մեկ մեծ ոսկե մեդալ։ Չնայած այդ ստեղծագործություններն առանձնացել են կատարողական մեծ վարպետությամբ, այնուամենայնիվ դրանց հեղինակը հասել է իր զարգացման գագաթնակետին միայն այն բանից հետո, երբ 1822 թվականին այցելել է Իտալիա։
  • «Տեսարան Նեմի ծովից» (1824 թ.), այս նկարի համար կառավարությունը նկարչին պարգևատրել է Պատվո Լեգիոնի շքանշանով։

Նա սկսել է իր բնանկարների շարքը, որոնք էնտուզիազմ են առաջացրել նույնիսկ Ֆրանսիայի սահմաններից դուրս։ Թարմությունը, տպավորությունների անմիջականությունը, ուժը և ճշմարտացիությունը եղել են դրանց գրավիչ ուժը։ Նրա սիրելի թեմաներն են եղել վայրի բնության ռոմանտիկ անկյունները փոթորիկների և վատ եղանակի ժամանակ, ժայռոտ ու սառցապատ խստաշունչ Ալպերը, միայնակ, լքված դաշտերը աղմկող հեղեղներով և եղևնապատ քերծերով։

Մեղադրել են նրան այն բանի համար, որ նկարներն այնքան էլ վարպետորեն չեն պատկերված, այլ նկարված են ինչպես էտյուդներ, մեծ մասամբ առանց բանաստեղծական մտահղացման։

Իր բազմաթիվ ուսանողներից, որոնց թվում էր նաև հայտնի Պոլ Դելարոշը, Վատելեն պահանջում էր նախ և առաջ ինքնուրույնություն, այդ պատճառով նրանցից ոչ մեկը չի դարձել նրա նմանակը։

Այնուամենայնիվ, նա մեծ ազդեցություն է թողել ֆրանսիացի բնանկարիչների հաջորդ սերնդի, այդ թվում` Տրոյոնի, Գյուեի, Կորոյի և Ալինյիի ձևավորման վրա։

Որոշ աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Эрнест Лависсе, Альфред Рамбауд. Эпоха реакции, 1815—1847. — Гос. социально-экон. изд-во, 1938. С. 155 и 494.

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Вателе, Луи-Этьен». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուի էտիեն Վատելե» հոդվածին։