Լուիս Էչևերիա Ալվարես
| Լուիս Էչևերիա Ալվարես իսպ.՝ Luis Echeverria | |
| Կուսակցություն՝ | Ինստիտուցիոնալ հեղափոխական կուսակցություն |
|---|---|
| Կրթություն՝ | Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարան (1945) |
| Մասնագիտություն՝ | դիվանագետ, քաղաքական գործիչ և իրավաբան |
| Դավանանք | կաթոլիկություն |
| Ծննդյան օր | հունվարի 17, 1922[1][2][3] |
| Ծննդավայր | Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
| Վախճանի օր | հուլիսի 8, 2022[4][5] (100 տարեկան) |
| Վախճանի վայր | Կուերնավակա, Մորելոս, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[4] |
| Քաղաքացիություն | |
| Ի ծնե անուն | իսպ.՝ Luis Echeverría Álvarez |
| Ամուսին | María Esther Zuno? |
| Զավակներ | Álvaro Echeverría Zuno? |
| Պարգևներ | |
Լուիս Էչևերիա Ալվարես (իսպ.՝ Luis Echeverria Alvarez, հունվարի 17, 1922[1][2][3], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ - հուլիսի 8, 2022[4][5], Կուերնավակա, Մորելոս, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[4]), մեքսիկացի պետական և քաղաքական գործիչ, Մեքսիկայի նախագահը 1970 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 1976 թվականի նոյեմբերի 30։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է երկրի մայրաքաղաք Մեխիկոյում։ 1945 թվականին ավարտել է Ազգային ինքնավար համալսարանի իրավաբանական ֆակուլտետը և մի քանի տարի դասավանդել այս ֆակուլտետում։ 1946 թվականից՝ Ինստիտուցիոնալ հեղափոխական կուսակցության (ԻՀԿ) անդամ, որում ղեկավար պաշտոններ է զբաղեցրել, 1949-1952 թվականներին աշխատել է՝ մամուլի և քարոզչության վարչությունում, 1957-1958 թվականներինեղել է ԻՀԿ Ազգային գործկոմի գործադիր քարտուղար։
Մեղադրվել է 1968 թվականի հոկտեմբերի 2-ին ուսանողական ցույցը գնդակահարելու մեջ, սակայն տասնամյակներ անց արդարացվել է հատուկ տրիբունալի կողմից, որը հետաքննել է տեղի ունեցածի բոլոր հանգամանքները[6][7]։
1973 թվականի ապրիլի 12-19-ը պաշտոնական այցով եղել է ԽՍՀՄ-ում[8]։
Նրա կառավարությունը իրականացրել է բարեփոխական բնույթի սոցիալ-տնտեսական մի շարք միջոցառումներ։ Արտաքին քաղաքականության մեջ հավատարիմ է եղել տարբեր հասարակական կարգեր ունեցող պետությունների խաղաղ գոյակցության սկզբունքին, հանդես է եկել նրանց միջև իրավահավասար գործարար համագործակցության օգտին։
2018 թվականի հունվարի 15-ին նրան սխալմամբ մահացած են ճանաչել, սակայն ավելի ուշ նրա մահը չի հաստատվել։ 2018 թվականի հունվարի 17-ին իր 96-ամյակը նշել է հիվանդանոցում, իսկ հաջորդ օրը դուրս է գրվել։
Էչեվերիան մահացել է Կուեռնավակայի իր տանը 2022 թվականի հուլիսի 8-ին՝ կյանքի 101-րդ տարում[9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Encyclopædia Britannica
- 1 2 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) / A. Vujić — LZMK, 2005.
- 1 2 Munzinger Personen (գերմ.)
- 1 2 3 4 https://www.jornada.com.mx/notas/2022/07/09/politica/fallece-a-los-100-anos-el-ex-presidente-luis-echeverria/
- 1 2 Muere impune el expresidente Luis Echeverría Álvarez (իսպ.) — 2022. — ISSN 1665-9309
- ↑ Tribunal exonera a Echeverría de matanza del 68 Արխիվացված 2014-02-26 Wayback Machine(իսպ.)
- ↑ Un tribunal exonera a Luis Echevarría de la matanza de Tlatelolco del 68(իսպ.)
- ↑ Международный ежегодник. Политика и экономика. 1973 / М., Государственное издательство политической литературы — С. 298.
- ↑ https://www.nytimes.com/2022/07/09/world/americas/luis-echeverra-alvarez-dead.html.
{{cite web}}: Missing or empty|title=(օգնություն)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ross J. «Mexico.Geschichte-Gesellschaft-Kultur», 2005 ISBN 3-89771-018-8.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Bizzarro, Salvatore (1974). «Mexico under Echeverría». Current History. JSTOR. 66 (393): 212–224. doi:10.1525/curh.1974.66.393.212. JSTOR 45313071. Վերցված է 2022 թ․ հուլիսի 9-ին.
- Grindle, Merilee S. (1977). «Policy Change in an Authoritarian Regime: Mexico under Echeverria». Journal of Interamerican Studies and World Affairs. JSTOR. 19 (4): 523–555. doi:10.2307/165487. JSTOR 165487. Վերցված է 2022 թ․ հուլիսի 9-ին.
- Richmond, Douglas W. (1988). «Crisis in Mexico: Luis Echeverria and Lopez Portillo, 1970-1982». Journal of Third World Studies. JSTOR. 5 (1): 160–171. JSTOR 45192999. Վերցված է 2022 թ․ հուլիսի 9-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիս Էչևերիա Ալվարես» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանի շրջանավարտներ
- Հունվարի 17 ծնունդներ
- 1922 ծնունդներ
- Մեխիկո քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 8 մահեր
- 2022 մահեր
- Մեքսիկայում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Մեքսիկայի նախագահներ
- Պետական գործիչներ
- Մեքսիկայի քաղաքական գործիչներ
- Մեքսիկացի դիվանագետներ
- Բաղնիքի շքանշանի Մեծ Խաչի ասպետներ
- Երկարակյացներ