Jump to content

Լուիս Գարսիա Պլազա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուիս Գարսիա Պլազա
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 1, 1972(1972-12-01) (51 տարեկան)
Ծննդավայր Մադրիդ, Իսպանիա
Հասակ 180 սանտիմետր
Դիրք պաշտպան

Լուիս Գարսիա Պլազա (իսպ.՝ Luis García Plaza, դեկտեմբերի 1, 1972(1972-12-01), Մադրիդ, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ: Որպես ֆուտբոլիստ հանդես է եկել կենտրոնական պաշտպանի դիրքում։ 2022 թվականից Լուիս Գարսիան զբաղեցնում է իսպանական «Ալավեսի» գլխավոր մարզչի պաշտոնը:

Խաղացողի կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես խաղացող, Գարսիան երբեք հանդես չի եկել Սեգունդա B-ից բարձր լիգայում: Ծնվել է Մադրիդում, ֆուտբոլ էր խաղում տեղի «Ատլետիկոյում»[1]։ Երեք մրցաշրջան Գարսիան խաղացել է իր պահեստային թիմում, որից հետո տեղափոխվել է «Էկլանո», որտեղ նրա թիմակիցների թվում էին Խոսե Լուիս Օլտրան և Պաուլինոն[2]։

1995 թվականին Գարսիան տեղափոխվեց Մադրիդի «Ռայո Վալեկանո», որտեղ նույնպես խաղում էր նրա Ռայո Վալեկանո B-ի կազմում: Ընդ որում, նա ավարտում էր իր միակ մրցաշրջանն այս ակումբում՝ վարձակալությամբ հանձնվելով «Տալավերա» թիմին[3]: 1996 թվականին Գարսիան պայմանագիր կնքեց «Բենիդորմի» հետ՝ հաջորդ չորս տարիները անցկացնելով Ալիկանտե նահանգի այդ թիմի կազմում։

Գարսիան վնասվածքի պատճառով ստիպված էր ավարտել կարիերան 2000 թվականին՝ ընդամենը 27 տարեկան հասակում:

Մարզչական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարսիայի մարզչական կարիերան սկսվել է 2001 թվականին՝ աշխատելով «Ալտեա» սիրողական ակումբում։ Երկու տարի անց նա գլխավորեց մեկ այլ վալենսիական ակումբ՝ «Վիլյահոյոսան», որն այն ժամանակ հանդես էր գալիս Սեգունդա B-ում[4]։

2005/2006 մրցաշրջանում, «Ալտեայում» շատ կարճ ժամանակ աշխատելուց հետո, Գարսիան գլխավորեց «Վիլյառեալի» պահեստային թիմը[5]՝ նրան տանելով հաղթանակ Տերսերում։ Սակայն նրա թիմին հաջորդած փլեյ-օֆֆի արդյունքում չհաջողվեց առաջխաղացում ստանալ Սեգունդա B-ում: Այնուհետև Գարսիան պայմանագիր կնքեց Սեգունդայում հանդես եկող «Էլչեի» հետ: 2007 թվականի հունվարի 7-ին «Կադիսի» հետ տնային ոչ-ոքիից հետո (1:1) հեռացվեց զբաղեցրած պաշտոնից («Էլչեն» ի վերջո պահպանեց իր տեղը դիվիզիոնում)[6]։

Մեկ մրցաշրջան «Բենիդորմում» աշխատելուց հետո Գարսիան նշանակվել է «Լևանտեի» գլխավոր մարզիչ՝ երկրորդ փորձից հասցնելով նրան Լա Լիգա վերադարձնել այնտեղ երեք տարի բացակայելուց հետո: 2010/11 մրցաշրջանում նա թիմին տարավ Լա Լիգայի 14-րդ հորիզոնական։ Այդ արշավում «Լևանտեի» հաջողություններին կարելի է դասել տնային խաղերը՝ 2:0 հաշվով հաղթանակ «Ատլետիկո Մադրիդի»[7] նկատմամբ և ոչ-ոքի «Ռեալի»[8] (0:0) և «Բարսելոնայի» (1:1) հետ[9]։

2011 թվականի հունիսի 8-ին Գարսիան 3 տարվա պայմանագիր կնքեց «Խետաֆեի» հետ[10]։ Իր նորամուտի մրցաշրջանում նա մադրիդյան թիմին հասցրեց 11-րդ հորիզոնական, իսկ հաջորդ տարի այդ ցուցանիշը բարելավեց մեկ կետով[11]։

Գարսիան հեռացվել է 2014 թվականի մարտի 10-ին այն բանից հետո, երբ «Խետաֆեին» հաջողվել է ընդամենը չորս ոչ-ոքիի հասնել 12 խաղից բաղկացած սերիայում[12]։ Հաջորդ երկու տարիներին նա աշխատել է էմիրաթական «Բանի Յաս» ակումբում, որն այն ժամանակ հանդես էր գալիս տեղի Առաջին դիվիզիոնում[13][14]։

2017 թվականի հունիսին Գարսիան նշանակվել է Չինաստանի առաջին լիգայի «Բեյզինգ Ռենհե» ակումբի գլխավոր մարզիչ: Համաձայնագիրը նախատեսված էր հինգ ամսվա համար[15]։ Այնտեղ գտնվելու իր առաջին մրցաշրջանում Գարսիան կարողացավ այս ակումբը վերադարձնել չինական Սուպերլիգա: Նրա գլխավորությամբ թիմը տարել է 13 հաղթանակ՝ երկու ոչ-ոքի և երեք պարտություն: Նոյեմբերի 9-ին նա երկարաձգել է պայմանագիրը չինական ակումբի հետ[16]։

Գարսիան «Վիլյառեալ» է վերադարձել 2018 թվականի դեկտեմբերի 10-ին՝ հիմնական թիմի ղեկին փոխարինելով հեռացված Խավիեր Կալյեխային[17]։ Ընդամենը մեկ ամիս պաշտոնավարելուց հետո նա առաջնությունում հաղթանակներ չունենալու պատճառով նույնպես ազատվել է իր պարտականություններից[18]։

2019 թվականի հուլիսի 9-ին Գարսիան գլխավոր մարզիչ Ալեքսանդր Ստանոևիչի հրաժարականից հետո վերադարձել է «Բեյզինգ Ռենհե»[19]։ Նոյեմբերի 18-ին նա լքեց նրան այն բանից հետո, երբ թիմը դուրս եկավ լիգայից: Նրա գլխավորությամբ «Բեյցզին Ռենհեն» անցկացրած 11 խաղերից ոչ մեկում չի հաղթել և միայն երկուսը հանգեցրել է ոչ-ոքիի[20]։ Մինչև տարեվերջ Գարսիան հասցրել է նոր աշխատանք գտնել՝ գլխավորելով Սաուդյան «Ալ Շաբաբը», որն այդ ժամանակ 9-րդ տեղն էր զբաղեցնում Սաուդյան պրոֆեսիոնալ լիգայում[21]։

2020 թվականի օգոստոսի 6-ին Գարսիան փոխարինեց «Էսպանյոլում» աշխատանքի տեղափոխված Վիսենտե Մորենոյին «Մալյորկայի» գլխավոր մարզչի պաշտոնում, որն այն ժամանակ հանդես էր գալիս Սեգունդայում[22]։ 2020/21 մրցաշրջանի արդյունքներով «Մալյորկան» նրա գլխավորությամբ երկրորդ տեղն է զբաղեցրել դիվիզիոնում՝ այդպիսով ապահովելով իր մուտքը Լա Լիգա[23]։ 2022 թվականի մարտի 22-ին, երբ «Մալյորկան» գտնվում էր Լա Լիգայի մեկնման գոտում, Գարսիան հեռացվեց զբաղեցրած պաշտոնից[24]։

Մարզչի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2023 թվականի հունիսի 11-ի դրությամբ

Թիմ Աշխատանքի սկիզբ Աշխատանքի ավարտ Արդյունք Ծանոթագրություն
Խ Հ Ո Պ % հաղթանակ
Իսպանիա Ալտեա 2001 թվականի հուլիսի 1 2003 թվականի հունիսի 30 68 35 22 11 51,47 [25]
Իսպանիա Վիլյախոյոսա 2003 թվականի հունիսի 30 2005 թվականի մայիսի 30 76 31 16 29 40,79
Իսպանիա Ալտեա 2005 թվականի մայիսի 30 2005 թվականի մայիսի 30 0 0 0 0 !
Իսպանիա Վիլյառեալ B 2005 թվականի մայիսի 30 2006 թվականի հուլիսի 1 46 32 11 3 69,57 [26]
Իսպանիա Էլչե 2006 թվականյ հուլիսի 1 2007 թվականի հունվարի 7 21 5 7 9 23,81
Իսպանիա Բենիդորմ 2007 թվականի հուլիսի 1 2008 թվականի հուլիսի 19 40 16 12 12 40,00
Իսպանիա Լևանտե 2008 թվականի հուլիսի 20 2011 թվականի հունիսի 7 128 51 34 43 39,84
Իսպանիա Խետաֆե 2011 թվականի հունիսի 8 2014 թվականի մարտի 10 113 34 29 50 30,09
ԱՄԷ Բանի Յաս 2014 թվականի հուլիսի 10 2016 թվականի մարտի 18 63 22 19 22 34,92 [27]
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Բեյցզին Ժենխե 2017 թվականի հունիսի 8 2018 թվականի դեկտեմբերի 10 50 22 14 14 44,00
Իսպանիա Վիլյառեալ 2018 թվականի դեկտեմբերի 10 2019 թվականի հունվարի 29 9 1 5 3 11,11
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Բեյցզին Ժենխե 2019 թվականի հուլիսի 9 2019 թվականի նոյեմբերի 12 11 0 2 9 &00,00 [28]
Սաուդյան Արաբիա Ալ-Շաբաբ 2019 թվականի դեկտեմբերի 12 2020 թվականի հուլիսի 18 13 7 1 5 53,85 [28]
Իսպանիա Մալյորկա 2020 թվականի օգոստոսի 6 2022 թվականի մարտի 22 78 35 19 24 44,87
Իսպանիա Դեպորտիվո Ալավես 2022 թվականի մայիսի 23 ներկա ժամանակ 49 23 16 10 46,94
Ընդհանուր 765 314 207 244 41,05

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Mínguez, Jesús (2010-09-25). «"Mourinho es el que menos me preocupa"». Diario AS (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2023-04-21-ին. Վերցված է 2023-06-16-ին.
  2. Ruiz, J. (2009-04-11). «Un amigo en el banquillo contrario». El Día (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2011-09-30-ին. Վերցված է 2023-06-16-ին.
  3. «El rival». El Periódico Mediterráneo (իսպաներեն). 2003-11-09. Արխիվացված է օրիգինալից 2011-07-19-ին. Վերցված է 2023-06-16-ին.
  4. «La relación entre Oltra y el técnico del Villajoyosa». El Periódico Mediterráneo (իսպաներեն). 2003-11-06. Արխիվացված է օրիգինալից 2023-04-22-ին. Վերցված է 2023-06-16-ին.
  5. «Luis García es el próximo técnico del filial amarillo». El Periódico Mediterráneo (իսպաներեն). 2005-05-29. Արխիվացված է օրիգինալից 2018-12-04-ին. Վերցված է 2023-06-16-ին.
  6. «Vidal, primer entrenador destituido de la temporada». Diario AS (իսպաներեն). 2008-10-12. Արխիվացված է օրիգինալից 2023-04-24-ին. Վերցված է 2023-06-16-ին.
  7. Macdonald, Paul (2010-12-05). «Levante coach Luis Garcia Plaza delighted with stunning win over Atletico Madrid». Goal. Արխիվացված է օրիգինալից 2018-10-13-ին. Վերցված է 2023-06-16-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «El Real Madrid de Mourinho se atasca contra el Levante» (իսպաներեն). Cadena SER. 2010-09-25. Արխիվացված է օրիգինալից 2023-04-23-ին. Վերցված է 2023-06-16-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. Aldunate, Ramiro (2011-05-11). «El Barça sigue siendo el rey». Marca (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2023-04-04-ին. Վերցված է 2023-06-16-ին.
  10. «El Getafe ficha a Luis García». Mundo Deportivo (իսպաներեն). 2011-06-08. Արխիվացված է օրիգինալից 2023-04-22-ին. Վերցված է 2023-06-16-ին.
  11. Navacerrada, Juancar (2016-10-28). «Luis García: "¡Ojalá suban Levante y Getafe a Primera!"». Marca (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2023-04-21-ին. Վերցված է 2023-06-16-ին.
  12. «Luis García deja de ser entrenador del Getafe» (իսպաներեն). Getafe CF. 2014-03-10. Արխիվացված է օրիգինալից 2023-04-23-ին. Վերցված է 2023-06-16-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  13. Passela, Amith (2014-07-15). «Baniyas liked Luis Garcia's 'stability' at previous stops». The National. Արխիվացված է օրիգինալից 2019-03-31-ին. Վերցված է 2023-06-16-ին.
  14. «Baniyas tell Milligan he's not going anywhere». The World Game. 2016-07-08. Արխիվացված է օրիգինալից 2018-10-12-ին. Վերցված է 2023-06-16-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  15. «前西甲教练宣布成为人和主帅 仅签5个月短约» (չինարեն). Tencent. 2017-06-09. Արխիվացված է օրիգինալից 2023-04-22-ին. Վերցված է 2023-06-16-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  16. «人和官方宣布与主帅路易斯续约 继续带队战中超» (չինարեն). Sina Sports. 2017-11-09. Արխիվացված է օրիգինալից 2023-04-23-ին. Վերցված է 2023-06-16-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  17. «Luis García Plaza, new Villarreal CF manager». Villarreal CF. 2018-12-10. Արխիվացված է օրիգինալից 2022-06-17-ին. Վերցված է 2023-06-16-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  18. «Luis García es destituido como entrenador del Villarreal». Diario de Ibiza (իսպաներեն). 2019-01-29. Վերցված է 2023-06-16-ին.
  19. Yinglun, Shi (2019-07-09). «Beijing Renhe appoints Luis Garcia as new head coach». Синьхуа. Արխիվացված է օրիգինալից 2020-01-27-ին. Վերցված է 2023-06-16-ին.
  20. «Luis García deja el Beijing Renhe y Rubén de la Barrera abandona Al-Ahli». Marca (իսպաներեն). 2019-11-18. Արխիվացված է օրիգինալից 2023-04-21-ին. Վերցված է 2023-06-16-ին.
  21. «Luis García vuelve a entrenar». Super Deporte (իսպաներեն). 2019-12-18. Արխիվացված է օրիգինալից 2021-06-19-ին. Վերցված է 2023-06-16-ին.
  22. «Luis García Plaza, nuevo entrenador del RCD Mallorca» (իսպաներեն). RCD Mallorca. 2020-08-06. Արխիվացված է օրիգինալից 2022-08-07-ին. Վերցված է 2023-06-16-ին.
  23. «Mallorca promoted back to LaLiga». Diario AS. 2021-05-18. Արխիվացված է օրիգինալից 2023-04-22-ին. Վերցված է 2023-06-16-ին.
  24. «Luis García Plaza leaves RCD Mallorca». RCD Mallorca. 2022-03-22. Արխիվացված է օրիգինալից 2022-03-22-ին. Վերցված է 2023-06-16-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  25. «Preferente Valenciana 2001–02 (Grupo 4)» (իսպաներեն). Futbolme. Արխիվացված է օրիգինալից 2023-06-15-ին. Վերցված է 2023-06-16-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

    «Preferente Valenciana 2002–03 (Grupo 4)» (իսպաներեն). Futbolme. Արխիվացված է օրիգինալից 2020-01-30-ին. Վերցված է 2023-06-16-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  26. «Tercera División 2005–06 (Grupo 6)» (իսպաներեն). Futbolme. Արխիվացված է օրիգինալից 2021-05-12-ին. Վերցված է 2023-06-16-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

    «Fase de ascenso a Segunda División B 2005–06» (իսպաներեն). Futbolme. Արխիվացված է օրիգինալից 2022-12-29-ին. Վերցված է 2023-06-16-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  27. «Luis García for Baniyas». Zerozero. Վերցված է 2023-06-16-ին.
  28. 28,0 28,1 Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)