Ռայո Վալյեկանո
Ռայո Վալյեկանո | |||
![]() | |||
Ամբողջական անուն | Rayo Vallecano de Madrid, S.A.D. | ||
---|---|---|---|
Մականուն(ներ) | Rayistas, franjirojos, Մեղուներ | ||
Հիմնադրում | 1924 | ||
Երկիր | ![]() | ||
Մարզադաշտ | Թերեզա Ռիվերա, Մադրիդ | ||
Տարողունակություն | 15,500 | ||
Նախագահ | ![]() | ||
Մարզիչ | ![]() | ||
Կայք | |||
Լիգա | Սեգունդա դիվիզիոն | ||
2016-17 | 12-րդ | ||
|
«Ռայո Վալյեկանո» (իսպ.՝ Rayo Vallecano de Madrid), իսպանական ֆուտբոլային ակումբ Մադրիդ քաղաքից։ Հիմնադրվել է 1924 թվականի մայսիս 29-ին։ Ակումբը նրեկայումս հանդես է գալիս Սեգունդա դիվիզիոնում, ինչը Իսպանիայի ֆուտբոլային լիգաների երկրորդ մակարդակն է։ Տնային խաղերն անց են կացվում 14.708 նստատեղ ունեցող Կամպո դե Ֆուտբոլ դե Վալյեկաս մարզադաշտում։
Ռայոն մեկ անգամ մասնակցել է եվրոպական մրցմրցախաղերի ՈՒԵՖԱ գավաթի 2000-01 մրցաշրջանում։ Ակումբը հասավ քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվեց Ալավեսին 4-2 ընդհանուր հաշվով։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռայո Վալյեկանոն հիմնադրվել է 1924 թվականի մայիսի 29-ին, առաջին նախագահն է եղել Ժուլիան Ուերտան։ Ակումբի մարզաշապիկի գույները ընտրելիս նրանց ոգեշնչել է արգենտինական Ռիվեր Փլեյթի մարզաշապիկի ձևը։ 1949 թվականին ակումբն առաջին անգամ հանդես եկավ Տերչերա դիվիզիոնում[1]։
Լինելով Մադրիդի գերակումբների շողքում (Ռեալ Մադրիդ և Ատլետիկո Մադրիդ), Ռայո Վալեկանոն 1980-ականներին և 1990-ականներին տեղաշարժվում էր Լա Լիգայի և Սեգունդա դիվիզիոնի միջև։ Նրանք իրենց հիմնական հաջողությունը տոնեցին 1999 թվականին դուրս գալով Լա Լիգա և 2000-01 մրցաշրջանում հասան ՈՒԵՖԱ գավաթի քառորդ եզրափակիչ` պարտվելով ապագա եզրափակչի մասնակից Ալավեսին[2], իսկ Լա Լիգա 1999-2000 մրցաշրջանում զբաղեցրեցին իններորդ դիրքը[3]։
Սակայն կարճ ժամանակ անց ակումբը ունեցավ ծանր ժամանակներ, իրար հաջորդող մրցաշրջաններում դուրս մնաց նախ Լա Լիգայից, այնուհետև Սեգունդա դիվիզիոնից։ 2005 թվականին ակումվի մարզիչ դարձավ Ռեալ Մադրիդի լեգենդ Միչելը[4]։
Ռայոն 2006-07 մրցաշրջանում Սեգունդա դիվիզիոն B-ում զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը և հաղթեց փլեյ-օֆֆի կիսաեզրափակչում, սակայն պարտվեց եզրափակչում Էյբարին[5]։ Հաջորդ մրցաշրջանում Ռայոն վերադարձավ երկրորդ դիվիզիոն[6]։
Սեգունդա դիվիզիոնի 2010-11 մրցաշրջանում Ռայո Վալեկանոն զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը և վերադարձավ Լա Լիգա, ութ տարվա ընդմիջումից հետո[7][8][9]։ 2016 թվականին մայիսին Ռայո Վալեկանոն նորից դուրս մնաց Լա Լիգայից` ավարտելով 2015-16 մրցաշրջանը 18-րդ հորիզոնականում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Historia resumida del Rayo» [Brief history of Rayo] (Spanish)։ Rayo Vallecano։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 4
- ↑ «Alaves through as Rayo fall»։ BBC Sport։ մարտի 15, 2001։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 4
- ↑ «El 'Fair Play', ¿una puerta abierta para jugar en Europa?» ['Fair Play', open door to play in Europe?] (Spanish)։ Terra։ մարտի 20, 2013։ Արխիվացված է օրիգինալից 2014-04-07-ին։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 4
- ↑ «Michel, nuevo entrenador del Rayo» [Michel, new Rayo manager] (Spanish)։ ABC։ հունիսի 23, 2005։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 4
- ↑ «El Eibar regresa a Segunda tras remontar ante el Rayo Vallecano» [Eibar returns to Segunda after coming back from behind against Rayo Vallecano] (Spanish)։ Diario AS։ հունիսի 24, 2007։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 4
- ↑ «El Rayo vuelve a la División de Plata del fútbol español» [Rayo return to silver category of Spanish football] (Spanish)։ Marca։ հունիսի 15, 2008։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 4
- ↑ Dona Teresa takes off mask Archived 2011-04-26 at the Wayback Machine.; Football Scouting, 1 March 2011
- ↑ Unpaid Rayo have sights set on La Liga payday Archived 2012-10-04 at the Wayback Machine.; Reuters, 30 March 2011
- ↑ Los jugadores del Rayo Vallecano seguirán sin cobrar (Rayo Vallecano players will still not be paid) Archived 2011-09-27 at the Wayback Machine.; El Correo Gallego, 26 February 2011 (Իսպաներեն)
|
|