Լուիս Ագիյար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուիս Ագիյար
«Պենյարոլում», 2011 թվականներ
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Լուիս Բերնարդո Ագիյար Բուրգոս
Քաղաքացիությունը  Ուրուգվայ և  Իտալիա[1]
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 17, 1985(1985-11-17)[2][3][4] (38 տարեկան)
Ծննդավայր Ուրուգվայ Մերսեդես
Հասակ 180
Քաշ 77
Դիրք Կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Պերու Ալյանսա Լիմա
Համար 7
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2003—2007 Ուրուգվայ Լիվերպուլ (Մոնտեվիդեո) 77 (15)
2006—2007  Չիլի Ունիվերսիդադ դե Կոնսեպսոն 27 (9)
2007 Պորտուգալիա Պորտու 0 (0)
2007  Պորտուգալիա Էշտրելա Ամադորա 7 (0)
2008  Պորտուգալիա Ակադեմիկա 12 (1)
2007—2009 Պորտուգալիա Բրագա 27 (4)
2009—2011 Ռուսաստան Դինամո (Մոսկվա) 14 (2)
2010  Պորտուգալիա Բրագա 26 (5)
2011  Ուրուգվայ Պենյարոլ 11 (2)
2011—2012 Պորտուգալիա Սպորտինգ (Լիսաբոն) 0 (0)
2012  Ուրուգվայ Պենյարոլ 14 (6)
2012—2013 Արգենտինա Սան Լորենսո 14 (3)
2013—2014 Ուրուգվայ Պենյարոլ 27 (10)
2014 Բրազիլիա Վիտորիա 10 (0)
2015—2016 Ուրուգվայ Պենյարոլ 36 (9)
2016 Պորտուգալիա Բրագա 0 (0)
2017—մ.հ Պերու Ալյանսա Լիմա 3 (3)
Ազգային հավաքական
2003—2005 Ուրուգվայ Ուրուգվայ (մինչև 20 տարեկան) 12 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Լուիս Բերնարդո Ագիյար Բուրգոս (իսպ.՝ Luís Bernardo Aguiar Burgos; նոյեմբերի 17, 1985(1985-11-17)[2][3][4], Մերսեդես, Ուրուգվայ), ուրուգվայցի ֆուտբոլիստ, պերուական «Ալիանսա Լիմա» ֆուտբոլային ակումբի հարձակվող կիսապաշտպան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուիս Ագիյարը իր ֆուտբոլային կարիերան սկսել է Մոնտեվիդեոյի «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբում։ Թիմի հիմնական կազմում առաջնախաղ է ունեցել 17 տարեկան հասակում։ 2003 -2006-ական թվականներին Ագիյարը Ուրուգվայի առաջնությունում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 3 գոլի հեղինակ։ 2006 թվականին Լուիսը վարձավճարով տեղափոխվեց չիլիական «Ունիվերսիդադ», որի կազմում անցկացրեց 31 հանդիպում՝ դառնալով 9 գոլի հեղինակ։ «Լիվերպուլ» վերադառնալուց հետո Ագիյարը Ուրուգվայի 2006/2007 մրցաշրջանում անցկացրեց 15 խաղ՝ դառնալով երկու գոլի հեղինակ։ Նույն թվականին Ագիյարը տեղափոխվեց պորտուգալական «Պորտու», երկու ամիս անց՝ չխաղալով թիմի ոչ մի հանդիպմանը, ֆուտբոլիստը հուսահատված լքեց այն՝ տեղափոխվելով «Էշտրելա»։ 2008 թվականի հունվարին Լուիսը կրկին վարձավճարով տեղափոխվեց Կոիմբրա քաղաքը ներկայացնող «Ակադեմիկա» ակումբ։ Թիմի կազմում աչքի է ընկել «Բենֆիկայի»ն խփած գոլով։ Խաղը ավարտվել է 3:0 հաշվով, որտեղ «Ակադեմիկները» հաղթել են։ Պորտուգալիայի առաջնությունում Լուիսը մասնակցել է 18 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

2008 թվականի հուլիսին Ագիյարը պայմանագիր կնքեց «Բրագա» ֆուտբոլային ակումբի հետ, թեև ուներ շատ առաջարկեր Իսպանիայից և Պորտուգալիայից։ «Սպորտինգի» կազմում մասնակցել է 27 խաղի և հեղինակել 4 գոլ և 6 գոլային փոխանցում։ Եվրոգավաթներում Ագիյարը իր թիմի հետ կարողացել է դուրս գալ 1/8 եզրափակիչ, որտեղ՝ հանդիպելով ֆրանսիական «ՊՍԺ» ակումբին, դուրս է մնացել։ ՈւԵՖԱ-ի 2008/2009 առաջնությունում Ագիյարը կարողացել է դառնալ 6 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ՝ մասնակցելով ընդամենը 10 խաղի։

2009 թվականի հունիսի 1-ին Լուիսը չորսամյա պայմանագիր ստորագրեց Մոսկվայի «Դինամոյի» հետ[5]։ Տրանսֆերի արժեքը կազմել է 2.5 միլիոն եվրո։ Դեբյուտային հանդիպումը կայացել է օգոստոսի երկուսին «Խիմկի» ակումբի դեմ։

2010 թվականի հունվարի 16-ին «Սպորտինգ» ֆուտբոլային ակումբը հայտարարեց, որ Ագիյարը վերադարձել է։ Ֆուտբոլիստը վարձավճարով հանդես է եկել մինչև 2010 թվականի մայիս[6]։ 2010 թվականի օգոստոսի 5-ին ֆուտբոլիստը հեռացվեց ակումբից[7][8]։ 2010 թվականի սկզբին Լուիսը վարձավճարով տեղափոխվեց «Պենյարոլ»։ 2011 թվականի հուլիսին խաղացողը խզեց պայմանագիրը Մոսկվայի «Դինամոյի» հետ և վարձավճարով մեկնեց Լիսաբոն՝ «Սպորտինգ»[9][10][11]։

Լուիսի ավագ եղբայրը՝ Կարլոսը, նույնպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.footballzz.co.uk/jogador.php?id=37114
  2. 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. 4,0 4,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  5. Контракт с «Динамо» подписал Луис Агияр Արխիվացված 2009-06-08 Wayback Machine
  6. «Динамо» отдало Агиара в аренду в «Брагу»
  7. «Luis Aguiar é reforço até final da época 2010/11». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 29-ին.
  8. Агияр — в «Браге», Терехов — в «Химках» Արխիվացված 2010-09-22 Wayback Machine
  9. «Diego Rubio e Luís Aguiar são "Leões"» (պորտուգալերեն). Site oficial do Sporting Clube de Portugal. 5.07.2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 22-ին.
  10. «Carlos Freitas: "Queremos um grupo muito forte"» (պորտուգալերեն). Site oficial do Sporting Clube de Portugal. 5.07.2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 22-ին.
  11. ««Динамо» рассталось с Луисом Агияром». Официальный сайт ФК «Динамо» (Москва). 15.07.2011. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 22-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիս Ագիյար» հոդվածին։