Լուիջի Բատցելլա
Լուիջի Բատցելլա | |
---|---|
Ծնվել է | մայիսի 27, 1924[1] |
Ծննդավայր | Սան Սպերատո, Կալիարի, Սարդինիա, Իտալիա |
Մահացել է | նոյեմբերի 18, 2008[1] (84 տարեկան) |
Մահվան վայր | Կալյարի, Իտալիա |
Քաղաքացիություն | Իտալիա և Իտալիայի թագավորություն |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ և մոնտաժող |
Լուիջի Բատցելլա[2] (մայիսի 27, 1924[1], Սան Սպերատո, Կալիարի, Սարդինիա, Իտալիա - նոյեմբերի 18, 2008[1], Կալյարի, Իտալիա), իտալացի կինոռեժիսոր, սցենարիստ և դերասան, ով աշխատում է ցածր բյուջեով էքսպլաուտացիոն ֆիլմերի վրա, որոնց թվում էին սպագետի վեսթերները, էրոտիկ սարսափ-ֆիլմեր, ռազմական ֆիլմեր, ինչպես նաև ֆիմեր նացիստական ճամբարներում կանանց տանջանքների մասին։ Բատցելլան հաճախ է օգտագործում տարբեր կեղծանուններ, որոնց թվում են՝ Պաոլո Սոլովեյ, Իվան Կատանսկի, Պոլ Համուս, Ջիջի Բատցելլան և այլն։
Լուիջի բատցելլան մահացել է 2008 թվականի նոյեմբերի 18-ին։
Կարիերան ֆիլմում
[խմբագրել | խմբագրել կոդը]Լուիջի Բատցելլան 1973 թվականին նկարահանում է «Կույսերի լիալուսին» ֆիլմը վամպիրների մասին, որի գլխավոր դերերը կատարում են Ռազալբա Ներիին (ֆիլմում նկարահանվել է Սառա Բեյ մականունով) և Մարկ Դեյմոնն։ Ֆիլմն այն մասին է, թե ինչպես Տրանսիլվանիայում եղբայրներից մեկը գտնում է Նիբելունգների մատանին, որը պատկանում է տեղական կոմսուհի վամպիր Դե Վրիզին։ Ֆիլմը նրա մասին է, թե ինչպես եղբայրների մեկը Տրանսիլվանիայում գտնում է Նիբելգունների մատանին, որը պատկանում է տեղական գրաֆինիա-վամպիր Դե Վրիզին։ Կոմսուհին նրան ծուղակն է գցում և օգտագործում է սեքսուալ և վամպիրային տանջանքների համար։ Մի եղբորից հետո նա հարաբերություններ է սկսում հաջորդի հետ, բայց միաժամանակ նա հաստատում է նաև կողմնակի կապեր. նա ուղևորվում է գյուղ և փնտրում է կույս աղջիկների՝ վամպիրների պահանջմունքները բավարարելու համար։ 1974 թվականին Բատցելլան նկարահանում է ևս մի ցածրաբյուջետային էրոտիկ ֆիլմ, որի անվանում էր «Սատանայի համար մերկացածը», որը ազդեցություն թողեց այլոց աշխատանքների վրա, ինչպիսին է Ալբերտո Կավալլոնե «Էրոտիկ շնչառություն» ֆիլմը։ Ըստ սյուժեի՝ տղամարդը, ում մարմնավորում է Ջեյմս Հարրիսը, ավտովթարի ենթարկվելով՝ փրկում է Ռիտա Քալդերոնիի անունով աղջկան՝ հանելով նրան վթարված մեքենայից։ Որպես հետևանք՝ նրանց մեջ սեքսուալ կապ է հաստատվում։ Ֆիլմը տարբերվում է յուրօրինակ մոնտաժով՝ թույլ տալով հետևել իրադարձություններին տարբեր կողմերից, ինչպես նաև առկա է մերկ մարմինների առատ ցուցադրություն։
1976 և 1977 թվականներին Բատցելլան նկարահանում է նացիստական ճամբարներում կանանց կրած տանջանքների մասին երկու ֆիլմ՝ «Մահվան ճամբար. ԽՍՀՄ-ի վերջին օրերը» և «Գազանը տենդում»։ Իր վերջին ֆիլմը՝ «Պատերազմ նավթի համար», նա նկարահանել է 1978 թվականին։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | ռուսերեն անվանում | օրիգինալ անվանում | Ով |
---|---|---|---|
1962 | Վամպիրների բնաջնջում | La Strage dei Vampiri | Դերասան |
1968 | Շանտաժ | Blackmail | Ռեժիսոր |
1973 | Կույսերի լիալուսին | Il Plenilunio delle Vergini | Ռեժիսոր |
1974 | Սատանայի համար մերկացածը | Nuda per Satana | Ռեժիսոր |
1976 | Մահվան ճամբար. ԽՍՀՄ-ի վերջին օրերը | Kaput Lager: Gli Ultimi Giorni delle SS | Ռեժիսոր |
1977 | Գազանը տենդում | La Bestia in Calore | Ռեժիսոր |
1978 | Պատերազմ նավթի համար | La Guerre du Petrole | Ռեժիսոր |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Կան հակասական աղբյուրներ, որոնցից մեկի համաձայն՝ նրա իսկական անունը Պաոլո Սոլվեյ է, իսկ ըստ մյուսների՝ Լուիջի Բատցելլա
|