Լուիզ Մուայոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լուիզ Մուայոն
ֆր.՝ Louise Moillon
Louise Moillon - At the Market Stall - WGA16074.jpg
Ծնվել է 1610[1][2][3][4][5][6][7][8]
Ծննդավայր Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն
Մահացել է դեկտեմբերի 20, 1696(1696-12-20)[1]
Մահվան վայր Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն
Քաղաքացիություն Ֆրանսիա
Երկեր Corbeille de prunes et panier de fraises, Still Life with Apricots և Q17583656?
Մասնագիտություն նկարչուհի
Ծնողներ հայր՝ Nicolas Moillon, մայր՝ Marie Gilbert
Louise Moillon Վիքիպահեստում

Լուիզ Մուայոն (ֆր.՝ Louise Moillon), 1610[1][2][3][4][5][6][7][8], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն - դեկտեմբերի 20, 1696(1696-12-20)[1], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն, բարոկկո դարաշրջանի ֆրանսիացի նկարչուհի, ունեցել է նատյուրմորտների լավագույն հեղինակի համբավ[9]: Նրա աշխատանքներից գնել են Անգլիայի թագավոր Չառլզ Առաջինը, ֆրանսիացի ազնվականներ...[10]:

Կյանքի վաղ շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուայոնը ծնվել ու հասակ է առել կալվինականությանը հարող խստակենցաղ ընտանիքում, Փարիզում, 1609 կամ 1610 թվականին[10][11]: Նրանց ընտանիքում յոթ երեխա էր մեծանում, որոնցից ևս մեկը՝ Իսահակը, նույնպես հետագայում նկարիչ է դարձել[12]: Ընտանիքի հայրը՝ Նիկոլյան, բնանկարներ ու դիմանկարներ էր հեղինակում, զբաղվում էր նաև արվեստի գործերի վաճառքով, իսկ մայրը՝ Մարի Ժիլբերը, ոսկերիչի դուստր էր[13][14][11]: Լուիզը նկարչության ասպարեզում իր առաջին քայլերն արել է հոր օգնությամբ, որը մահացել է, երբ աղջիկն ընդամենը տասը տարեկան էր: Այդ ցավալի իրադարձությանը հաջորդած տարում մայրն ամուսնացել է Ֆրանսուա Գառնիեի հետ, ով նույնպես նկարիչ էր և արվեստի գործեր վաճառող: Խորթ հայրը շարունակել է Նիկոլյայի թերի թողած գործը. նկարչության դասեր է տվել Լուիզին, զբաղվել նրա գեղարվեստական-գեղագիտական կրթության ու դաստիարակության գործով[15]:

Մուայոնների ընտանիքն ապրում էր Փարիզի մերձակայքում գտնվող Սեն Ժերմեն դե Պրե քաղաքում, որի բնակիչների մեջ մեծ թիվ էին կազմում Նիդերլանդներից գաղթած բողոքականները, այդ թվում՝ ոչ քիչ թվով նկարիչներ, որոնք Լուիզին օգնել են ծանոթանալու և խորամուխ լինելու նատյուրմորտներ ստեղծելու իրենց ավանդական ոճաձևերի մեջ՝ դրանով իսկ նպաստելով նրա ինքնատիպ ոճի ձևավորմանը[16]:

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զամբյուղով մրգեր և ծնեբեկ, 1630.

Մուայոնը մասնագիտացել է բացառապես նատյուրմորտներ նկարելու մեջ[11]: Մրգերի ու ծաղիկների նրբագեղ, ակնահաճո, արտահայտիչ պատկերներին նրա նկարներում երբեմն ուղեկցում են մարդկային ֆիգուրներ[13]: Նրա նկարներին բնորոշ է հանդարտությամբ տոգորված ընդհանուր խորապատկերին առանձին մանրամասների սուր, կտրուկ հակադրումը, ինչպես, օրինակ, տարաշխարհիկ, շողշողացող մրգի պատկերը մուգ ֆոնի վրա[13]: Որ Մուայոնի արվեստը բարձր է գնահատվել իր ժամանակակիցների կողմից, վկայում է ոչ միայն նրա գործերի բարձրաստիճան, պատվարժան գնորդների առկայությունը, այլև 1646 թվականին արվեստագետ Ժորժ Սկուդերիի հրատարակած գրքում արտահայտված կարծիքը. վերջինս նրա անունը դնում է նատյուրմորտի վարպետներ Ժակ Լինարի ու Պետեր վան Բուկլեի անունների կողքին՝ նրանց երեքին համեմատելով Միքելանջելոյի, Ռաֆայելի ու Տիցիանի հետ[11]: 1641 թվականին Լուիզը Բուկլեի ու Լինարի համագործակցությամբ ստեղծել է մրգերով ու ծաղիկներով մի մեծաչափ կոմպոզիցիա[10]: Մուայոնն իր կտավների մեծ մասը նկարել է 1630-ական թվականներին՝ նախքան փարիզցի մեծահարուստ վաճառական Էտիեն Ժիրադո դը Շանկուրի հետ ամուսնանալը[17]: Նրա վերջին աշխատանքը թվագրված է 1674-ով[10]:

Մինչև մեր օրերն են հասել նկարչուհու ստեղծագործություններից մոտավորապես չորս տասնյակը, որոնցից շատերի վրա նա թողել է Louyse Moillon ստորագրությունը[18]: Չորս նատյուրմորտ, որ նախկինում վերագրվում էին Մուայոնին, հանվել են նրա աշխատանքների ցանկից. մասնագետների եզրակացությունների հիման վրա ներկայումս դրանց հեղինակ համարվում է ֆլամանդացի նկարիչ Օսիաս Բեերտը[19]:

Լուիզ Մուայոնը վախճանվել է 1696 թվականին:

Ստեղծագործությունների ընտրանի[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ելակ ու սալոր՝ զամբյուղներով (1632) - Փորթլենդ, Արվեստի թանգարան
  • Դեղձեր ու խաղող՝ զամբյուղով (1631) - Կառլսռուե, Կունստհալլե,
  • Նատյուրմորտ բանջարեղենով (մոտ. 1637) - Մադրիդ, Տիսեն-Բորնեմեսի թանգարան
  • Նատյուրմորտ բալով, ելակով ու կոկռոշով (1630) - Փասադենա, Նորթոն Սիմոն թանգարան
  • Նատյուրմորտ ծնեբեկով (1630) - Չիկագո, Արվեստի ինստիտուտ
  • Բանջարեղեն վաճառող կինը  - Փարիզ, Լուվր
  • Շուկայի վաճառասեղան

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #122174534 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  3. 3,0 3,1 Louise Moillon — 2008.
  4. 4,0 4,1 Faceted Application of Subject Terminology
  5. 5,0 5,1 AGORHA
  6. 6,0 6,1 Artnet — 1998.
  7. 7,0 7,1 Benezit Dictionary of Artists — 2006. — ISBN 978-0-19-977378-7, 978-0-19-989991-3
  8. 8,0 8,1 Չիկագոյի արվեստի ինստիտուտ — 1879.
  9. «Norton Simon Museum, Louise Moillon»։ Web Catalog։ Վերցված է 25 May 2013 
  10. 10,0 10,1 10,2 10,3 Bornemisza Museo Thyssen։ «Museo Thyssen Bornemisza»։ www.museothyssen.org (իսպաներեն)։ Վերցված է 2016-11-12 
  11. 11,0 11,1 11,2 11,3 Gaze Delia, ed. (1997)։ Dictionary of Women Artists, vol. 2։ London, Chicago: Fitzroy Dearborn Publishers։ էջեր 972–974։ ISBN 1884964214 
  12. «Moillon, Louise or Louyse | Benezit Dictionary of Artists» (անգլերեն)։ doi:10.1093/benz/9780199773787.001.0001/acref-9780199773787-e-00123931։ Վերցված է 2018-04-01 
  13. 13,0 13,1 13,2 «Web Gallery of Art, searchable fine arts image database»։ www.wga.hu։ Վերցված է 2016-11-12 
  14. «Louise Moillon - French Still Life Painter»։ about.com: Women's History 
  15. «Louise Moillon (1610-1696) | Musée virtuel du Protestantisme»։ www.museeprotestant.org։ Վերցված է 2016-11-12 
  16. «Louise Moillon | National Museum of Women in the Arts»։ nmwa.org։ Վերցված է 2016-11-12 
  17. «Louise Moillon»։ Renowned Art.com 
  18. Louyse Moillon in the RKD
  19. «Moiloon, Louise»։ Web Gallery of Art