Լուիզետ Տեկսիե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լուիզետ Տեկսիե
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 18, 1913(1913-02-18)[1]
ԾննդավայրՔոնիա, Օսմանյան կայսրություն[2]
Մահացել էհուլիսի 20, 2021(2021-07-20)[3][2] (108 տարեկան)
Մահվան վայրԼա Ռոմյո[3][2]
ՔաղաքացիությունFlag of the Ottoman Empire (1844–1922).svg Օսմանյան կայսրություն և Flag of France (1794–1815, 1830–1974, 2020–present).svg Ֆրանսիա
Ազգությունհայ
ԿրթությունԴպրոցասէր վարժարան
ՄասնագիտությունՖրանսիական դիմադրության մարտիկ և ավտոարշավորդ

Լուիզետ Տեկսիե (ֆր.՝ Louisette Texier, ի ծնե՝ արմտ. հայ.՝ Արփինէ Հովհաննիսեան, փետրվարի 18, 1913(1913-02-18)[1], Քոնիա, Օսմանյան կայսրություն[2] - հուլիսի 20, 2021(2021-07-20)[3][2], Լա Ռոմյո[3][2]), Ֆրանսիայի դիմադրության շարժման մասնակից և ավտոարշավորդ[4] պատերազմից հետո։ Նա Հայոց ցեղասպանությունը վերջին վերապրածներից մեկն էր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննիսյանը ծնվել է Օսմանյան կայսրությունում[5], հայկական ընտանիքում։ Նրա հայրը սպանվել է 1915 թվականին՝ Հայոց ցեղասպանության ժամանակ, և նա քրոջ հետ փրկվել է մոր կողմից և տեղավորվել Ստամբուլի մանկատանը[5]։ Մանկատունը տեղափոխվել է Սալոնիկ 1922 թվականին, իսկ հետո Մարսել՝ 1924 թվականին։ 1928 թվականին նա սկսել է հաճախել Դպրոցասեր տիկնանց վարժարան Լե Ռեյնսիում, որտեղ նրա դասընկերն էր Մելինե Մանուշյանը[5]։ Մինչև հասուն տարիքը նա չի վերամիավորվել մոր հետ[6]։

Տեկսիեն 15 տարեկան հասակում թողել է դպրոցը «փարիզյան կաբարեներում պարելու և առանց սահմանափակումների ապրելու համար»[6]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա մասնակցել է Ֆրանսիական դիմադրությանը, որի մասին վկայում է Ներքին գործերի ֆրանսիական բանակի նրա քարտը, և օգնել է թաքցնել հրեա ընտանիքին[5]։ Պատերազմից հետո նա ամուսնացել է և ունեցել երկու երեխա։ Ազատության ձգտումը գերակայել է և նա ամուսնալուծվել է։ Նա առաջինն էր Փարիզում, որ սկսել է ֆրանսիացի կանանց համար ջինսեր վաճառել[7]։ 1956 թվականին նա Նյոյի սյուր Սենում բացել է հագուստի խանութ[5]։

Տեկսիեն մեքենաների և ավտոսպորտի նկատմամբ մեծ կիրք ուներ։ Նա մասնակցել է պրոֆեսիոնալ մրցումների 1956-1964 թվականներին, ինչպիսիք էին Մոնտե Կառլոյի ավտոմրցարշավը և Tour de France Automobile-ը[8][9]։ Նա զբաղեցրել է երկրորդ տեղը 1963 թվականի մրցույթում՝ վարելով Jaguar Mark 2: Նա ընտրվել է «Համարձակ հայ կանայք» նախագծի համար, որն ընդգրկում էր հայկական ծագում ունեցող նշանավոր կանանց[10]։

Լուիզետ Տեկսիեն մահացել է Լա Ռոմյոյում 2021 թվականի հուլիսի 20-ին՝ 95 տարեկան հասակում։ Նրա հուղարկավորությունը տեղի է ունեցել Սեն Ժենի դը Լեկտուր մատուռում[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Mort de Louisette Texier, ancienne pilote automobile et résistante
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Fichier des personnes décédées
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 https://www.lemonde.fr/disparitions/article/2021/08/20/mort-de-louisette-texier-ancienne-pilote-automobile-et-resistante_6091927_3382.html
  4. «HOVANESSIAN Arpine»։ MatchID (ֆրանսերեն) 
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Bekmezian Hélène (20 August 2021)։ «Mort de Louisette Texier, ancienne pilote automobile et résistante»։ Le Monde (ֆրանսերեն)։ Վերցված է 24 August 2021 
  6. 6,0 6,1 Barbuti Claire (24 April 2018)։ «Louisette Texier, féministe, résistante et à 105 ans dernière rescapée française du génocide arménien»։ TV5Monde (ֆրանսերեն)։ Վերցված է 24 August 2021 
  7. «Night road - Louisette Texier: the pilot of a thousand lives has passed away»։ Byri (en-US)։ 2021-08-28։ Վերցված է 2021-08-31 
  8. «All Results of Louisette Texier»։ Racing Sports Cars 
  9. «Louisette Texier»։ eWRC-Results.com 
  10. Daring Armenian Women 25 October 2019
  11. Masson Jean Michel (22 July 2021)։ «La doyenne du village nous a quittés»։ Le journal du Gers (ֆրանսերեն) (La Romieu)։ Վերցված է 24 August 2021