Լուիզա Բերտեն
Լուիզա Բերտեն ֆր.՝ Louise Bertin | |
---|---|
Ծնվել է | հունվարի 15, 1805[1] |
Ծննդավայր | Bièvres[2] |
Վախճանվել է | ապրիլի 26, 1877[1] (72 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզի 6-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[2] |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, կոմպոզիտոր և գրող |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Ժանրեր | օպերա |
Ուշագրավ աշխատանքներ | La Esmeralda?, Fausto? և Le Loup-garou? |
Պարգևներ | |
Louise Bertin Վիքիպահեստում |
Լուիզա Բերտեն (ֆր.՝ Louise-Angélique Bertin, հունվարի 15, 1805[1], Bièvres[2] - ապրիլի 26, 1877[1], Փարիզի 6-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[2]), ֆրանսիացի երգահան և բանաստեղծ[3]։ Նա ընկերություն էր անում Վիկտոր Հյուգոյի հետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լուիզա Բերտեն ծնվել է 1805 թվականի փետրվարի 15-ին Փարիզում։ Հայտնի Journal des debats թերթի (հետագայում թերթը գլխավորել է Լուիզայի եղբայրը) գլխավոր խմբագիր Լուի Ֆրանսուա Բերտենի դուստրն է։
Սկզբում նա իրեն նվիրել է նկարչությանը, ապա՝ երաժշտությանը։ Սովորել է Ֆրանսուա Ժոզեֆ Ֆետիսի երաժշտությունը։ 1827 թվականին նա Ֆեյդոյի թատրոնի բեմում բեմադրել է «Le Loup garou» («Մարդագայլը») փոքրիկ կատակերգական օպերան, որը բարեհաճորեն ընդունվել է հանրության կողմից։ Իր յուրօրինակությամբ աչքի էր ընկնում նաև նրա մյուս՝ «Ֆաուստ» (Fausto, 1831) օպերան։ Բերտենի վերջին ստեղծագործությունը՝ «Էսմերալդա» օպերան, որի լիբրետոյի հեղինակը ընկերը՝ Վիկտոր Հյուգոն էր, իսկ պրեմիերան վարում էր Էկտոր Բեռլիոզը, բավականին սառն է ընդունվել «Գրանդ օպերայի» ֆրանսիացի հանդիսատեսի կողմից (նաև լուրեր են տարածվել այն մասին, որ Բեռլիոզը գրել է երաժշտության առնվազն մի մասը)։ 1842 թվականին Բերտենը հրատարակել է բանաստեղծությունների ժողովածու՝ «Les Glanes» («Հասկ») վերնագրով, որն արժանացել է ակադեմիական մրցանակի[4]։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկու բանաստեղծական գրքի հեղինակ է․
- «Հասկ» (1842, Ֆրանսիական ակադեմիայի մրցանակ),
- «Նոր հասկ» (1876)։
Հեղինակ է նաև կանտատների, կամերային սիմֆոնիաների, լարային քառյակների և տրիոների, վոկալ և գործիքային ստեղծագործությունների (ներառյալ վեց դաշնամուրային բալլադ), չորս օպերայի և այլն։
Օպերա
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Guy Mannering» (1825)՝ հիմնված է Վալտեր Սքոթի համանուն վեպի վրա։
- «Մարդագայլը» (1827)՝ կատակերգական օպերա։
- «Ֆաուստ» (1831)՝ հիմնված Գյոթեի համանուն ողբերգության վրա։
- «Էսմերալդա» (1836)՝ Վիկտոր Հյուգոյի լիբրետոյից, որը հիմնված է նրա «Փարիզի Աստվածամոր տաճարը» վեպի վրա։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 https://data.bnf.fr/13967569/louise_bertin/
- ↑ Hugh Macdonald, "Bertin, Louise", in: Grove Music Online Oxford Music Online (subscription required) (accessed 30 December 2010).
- ↑ «Бертен, братья». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Бертен, братья». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Boneau D.L. Louise Bertin and opera in Paris in the 1820s and 1830s. Chicago: Department Of Music, University of Chicago, 1989