Լորիկ (ֆիլմ)
Երկիր | Հայաստան Ռուսաստան Շվեյցարիա Շվեդիա Սերբիա Կիպրոս |
---|---|
Ժանր | արկածային ֆիլմ, կինոֆանտաստիկա և տրագիկոմեդիա |
Թվական | 2018 |
Պրոդյուսեր | Մարտիրոս Մինասյան, Միքայել Պողոսյան |
Սցենարի հեղինակ | Միքայել Պողոսյան և Մարիա Սահակյան |
Դերակատարներ | Եվգենիա Դմիտրիևա, Միքայել Պողոսյան և Շաքե Թուխմանյան |
Երաժշտություն | Դավիթ Հալաջյան |
Տևողություն | 95 րոպե |
Բյուջե | 350 000 € |
«Լորիկ», ռեժիսոր Ալեքսեյ Զլոբինի 2018 թվականին նկարահանած արկածային, տրագիկոմեդիա ժանրի ֆիլմը։ Կատակերգության միջոցով ֆիլմը ցույց է տալիս հասարակության արատավոր կողմերը` սոցիալական անհավասարությունը, մարդկային անտարբերությունը տարաբնույթ անարդարության հանդեպ։ Գլխավոր հերոսի օգնությամբ հանդիսատեսը հայտնվում է կյանքի տարբեր իրավիճակներում` զգալով անսահման երջանկություն ու ցավ։ Այդ դրամատիկ իրավիճակները գլխավոր հերոսին ստիպում են խորհել շրջապատի խնդիրների մասին, դառնալ դրանց մի մասը[1]։
2018 թվականին ֆիլմը ներկայացվել է Ոսկե ծիրան կինոփառատոնի «Արտամրցութային ծրագրեր» շարքում[2]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը պատմում է Լոուրենս Օլիվիեի անվանակից տարօրինակություններով լի դերասան Լորիկի մասին՝ ներկայացնելով ոչ միայն մեկ դերասանի, այլ նաև մարդկանց կյանքի նկարագիրը՝ բարդություններով, խնդիրներով, ուրախություններով, գայթակղություններով, լացով, ծիծաղով՝ տրագիկոմեդիկ։
Լորիկը փողոց է դուրս գալիս թատերական հագուստով՝ առաջացնելով ծաղր ու զարմանք։ Մարդիկ հեգնանքով են նայում նրան, իսկ Լորիկն անտարբեր է շրջապատի նկատմամբ։ Նա նույնիսկ չի նկատում, որ հարազատ թատրոնն այլևս հանդիսատես չունի և փակվելու շեմին է։ Նրան չի ջերացնում անգամ տնտեսուհի Աննայի անկեղծ սերը. Լորիկն ապրում է միայն իր հերոսների հույզերով։
Հասարակությունը զբաղված է հանապազօրյա հաց հայթայթելով, նորագույն տեխնոլոգիաները գերիշխում են կյանքում՝ մարդկանց զրկելով հոգևորից։
Թատրոնը փակվելուց հետո շոկի ենթարկված Լորիկի հետ հրաշք է տեղի ունենում. նա սկսում է տեղափոխվել այլ մարդկանց մարմիններ, այնպես, ինչպես նախկինում սիրելի հերոսների կերպարանքն էր ընդունում։ Նա մեկ հայտնվում է հարբեցող հարևանի մարմնում, մեկ էլ՝ վերածվում նախագահի թեկնածուի, մերթ նա գեղեցիկ կին է, մերթ էլ՝ մահվան շեմին հասած երեխա[3]։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Միքայել Պողոսյան
- Իրեն Այվազյան
- Շաքե Թուխմանյան
- Անուշ Առաքելյան
- Արթուր Մանուկյան
- Դավիթ Վարդապետյան
- Մարինա Գրիգորյան
- Անի Գալստյան
- Նարեկ Բաղդասարյան
- Եվգենիա Դմիտրիևա
- Ֆորշ
- Ջոն Մակարյան
- Արման Ղազարյան
- Աննա Հարությունյան
- Տաթևիկ Ղազարյան
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռեժիսոր՝ Ալեքսեյ Զլոբին, երկրորդ ռեժիսոր՝ Անժելիկա Ժդանովա[4]
- Պրոդյուսեր՝ Մարտիրոս Մինասյան, Միքայել Պողոսյան
- Սցենարի հեղինակ՝ Միքայել Պողոսյան, Ալեքսեյ Զլոբին, Մարիա Սահակյան
- Օպերատոր՝ Վահագն Տեր-Հակոբյան
- Նկարիչ՝ Արմեն Ղազարյան
- Երաժշտությունը` Դավիթ Հալաջյան
- Հնչյունային ձևավորող՝ Սվետոլիկ Զայց
- Մոնտաժող՝ Դմիտրի Ռեգան
- Արտադրությունը՝ K&MM Investments
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Mediamax. ««Ես ինձ շատ լուրջ խնդրի առաջ էի դրել». Միքայել Պողոսյանի «Լորիկ» ֆիլմի պրեմիերան և հյուրերը». Bravo.am. Վերցված է 2019 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «Ֆիլմը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «Ֆիլմի մասին». lorikfilm.com. Վերցված է 2019 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «Հարցազրույց. Միքայել Պողոսյանը ներկայացնում է իր նոր ֆիլմը». yerevanguide.am. Վերցված է 2019 թ․ ապրիլի 29-ին.
5. Դավիթ Հալաջյանի անձնական կայք www.davidhaladjian.com
|