Լորիկ Ցանա
Լորիկ Ցանա ֆր.՝ Lorik Cana | |||
---|---|---|---|
![]() | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Լորիկ Ցանա | ||
Քաղաքացիությունը | |||
Ծննդյան ամսաթիվ | 1983, հուլիսի 27 | ||
Ծննդավայր | Պրիշտինա, ՀՍՖՀ | ||
Հասակ | 185 սմ | ||
Քաշ | 85 կգ | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 27 | ||
| |||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
2002—2005
2005—2009 2009—2010 2010-2011 2011-մինչ հիմա |
![]() |
69 (2) 122 (6) 31 (0) 24 (1) 39 (2) | |
Ազգային հավաքական | |||
2003-մինչ հիմա |
![]() | 54 (1) | |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Լորիկ Ցանա (ալբաներեն՝ Lorik Cana, հուլիսի 27, 1983[1][2], Պրիշտինա), ալբանացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Իտալական «Լացիո» ակումբի և Ալբանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացող է։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ցանան ծնվել է Կոսովոյում, բայց դեռ փոքր տարիքում նրան տեղափոխել են Շվեյցարիա։ Մինչև 2000 թ. նա հանդես է եկել շվեյցարական «Լոզաննա» ակումբում, իսկ հետո տեղափոխվել է ՊՍԺ։ 2003/04 մրցաշրջանի ընթացքում Ցանան համարվում էր այդ ակումբի կարևորագույն խաղացողներից մեկը։ Այդ մրցաշրջանում անցկացրած 32 խաղերում նա հեղինակեց 1 գոլ, իսկ իր թիմը կարողացավ նվաճել երկրի գավաթը, իսկ առաջնությունում գրավեց երկրորդ տեղը։ Հաջորդ տարին ևս հաջող էր ընթանում ՊՍԺ-ում մինչև մարզչի փոփոխությունը, ինչը Ցանային ստիպեց տեղափոխվել մեկ այլ ֆրանսիական ակումբ։ Այդ ակումբը Մարսել քաղաքի թիմն էր՝ «Օլիմպիկը»։ Ցանան նոր թիմում իրեն հիանալի էր դրսևորում և 2007 թ. ամռանը նա դարձավ իր թիմի ավագը։
2011 թ. հունիսին իտալական «Լացիո» ակումբը առաջարկություն արեց «Օլիմպիկին»։ Ըստ այդ առաջարկության՝ Ցանայի դիմաց «Լացիոյի» հիմնական դարպասապահ Մուսլերան պիտի տեղափոխվեր «Օլիմպիկ»։ 2011 թ. հուլիսի 8-ին Ցանան տեղափոխվեց «Լացիո»։ 2011 թ. օգոստոսի 25-ին նա անցկացրեց մեկնարկային հանդիպումն իր նոր թիմի կազմում։ Դա 2011/12 մրցաշրջանի Եվրոպայի լիգայի որակավորման փուլի հանդիպում էր, և «Լացիոյի» մրցակիցը մակեդոնական «Ռաբոտնիչկի» ակումբն էր։
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
• Ֆրանսիայի գավաթակիր - 2003/04
• Իտալիայի գավաթակիր - 2012/13
Ալբանիայի լավագույն ֆուտբոլիստ - 2004, 2005, 2009
Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
• Լորիկ Ցանան uk.eurosport.yahoo.com կայքում
• Լորիկ Ցանան www.om.net կայքում Archived 2014-02-28 at the Wayback Machine.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ FBref.com(բազմ․)
|
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Հուլիսի 27 ծնունդներ
- 1983 ծնունդներ
- Պրիշտինա քաղաքում ծնվածներ
- Ալբանացի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Ալբանիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի պաշտպաններ
- Թուրքական Սուպեր լիգայի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2016-ի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ