Լորեն Բուշ Լորեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լորեն Բուշ Լորեն
Դիմանկար
Ծնվել էհունիսի 25, 1984(1984-06-25)[1][2][3] (39 տարեկան)
ԾննդավայրԴենվեր, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունՓրինսթոնի համալսարան, Սուրբ Մարտինի արվեստի և դիզայնի կենտրոնական քոլեջ և Քինկեյդ դպրպց
Մասնագիտությունմոդել, դերասանուհի և նորաձևության դիզայներ
ԱմուսինDavid Lauren?
Ծնողներհայր՝ Neil Bush?, մայր՝ Sharon Smith?
 Lauren Bush Վիքիպահեստում

Լորեն Պիրս Բուշ Լորեն (անգլ.՝ Lauren Pierce Bush Lauren, հունիսի 25, 1984(1984-06-25)[1][2][3], Դենվեր, ԱՄՆ), ամերիկացի մոդել և դիզայներ[4]։ Լորենը «FEED Projects»-ի համահիմնադիրը, գլխավոր և ստեղծագործական տնօրենն է։

Նա նախկին նախագահ Ջորջ Հ. Ու. Բուշի թոռնուհին է և Ջորջ Ու. Բուշի՝ զարմուհին։

Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լորենը, ինչպես նրա եղբայրը՝ Էշլին և քույրը՝ Պիրսը, ավարտել է Տեխասի Հյուստոն քաղաքի միջնակարգ դպրոցը[5]։ Ապա նա սկսել է նորաձևություն և դիզայն ուսումնասիրել Պարսոնի դիզայնի դպրոցում և Սուրբ Մարտինի արվեստի և դիզայնի դպրոցում։ 2006 թվականին Լորենը ավարտել է Փրինսթոնի համալսարաը՝ «մարդաբանություն» մասնագիտության բակալավրի աստիճանով[6]։

Ունենալով 168 սմ հասակ՝ Լորենը սկսել է մոդել աշխատել։ Նա հայտնվել է «Vogue» և «Vanity Fair» ամսագրերի շապիկներին, նաև «Tommy Hilfiger» հագուստի գովազդում։ Բուշը նաև գովազդել է «Abercrombie & Fitch» ապրանքանիշը և աշխատել է դիզայներներ Գայ Մաթիոլոյի և Այզեկ Միզրախի հետ։ Լորենը հայտնվել է նաև հեռուստատեսությունում, խաղացել է «Ընկերներ» սերիալի մեկ սերիայում[7][8]։ Բացի այդ, զբաղվել է բարեգործությամբ և ուսանողական տարիներին եղել է բարի կամքի դեսպան Չադում՝ ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի շրջանակներում[9][10]։

2007 թվականին Բուշը դարձել է «FEED Projects»-ի համահիմնադիր՝ Էլեն Գուստաֆսոնի հետ միասին[11]։ «FEED Projects»-ը պատրաստում է պայուսակներ, որի վաճառքի ողջ հասույթը փոխանցվում է ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրին[12][13]։ FEED-ի պայուսակները պատրաստված են 100%-անոց օրգանական, էթիկապես ընդունելի նյութերից։ Ծրագիրն ուղղված է մեկ տարվա ընթացքում 1 աշակերտի ճաշով ապահովելուն։ Լորենը նաև ստեղծել է «FEED USA» ծրագիրը, որն ուղղված է ԱՄՆ-ում դպրոցականների սննդի առողջացմանը։

2008 թվականի սեպտեմբերի 11-ին Բուշը թողարկել է հագուստի իր գիծը՝ «Lauren Pierce» անվան տակ[14]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի սեպտեմբերի 4-ից Լորենը ամուսնացած է Դևիդ Լորենի հետ, որի հետ մինչ իրենց ամուսնությունը հանդիպել է 7 տարի։ Ամուսիններն ունեն երկու որդի՝ Ջեյմս Ռիչարդ Լորենը[15] և Մաքս Ուոքեր Լորենը[16]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 GeneaStar
  3. 3,0 3,1 Pas L. v. Genealogics — 2003.
  4. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ Pierce designer անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  5. Team FEED Archived 2011-08-29 at the Wayback Machine.. Feedprojects.com (2002-07-22). Retrieved on 2011-10-06.
  6. LEADERS Interview with Lauren Bush, Co-Founder and Chief Executive Officer, FEED Projects. Leadersmag.com. Retrieved on 2011-10-06.
  7. Summer work experience, or internships, are all the rage, but there are as many quirks as perks, warns Bee Shaffer. Telegraph.co.uk. 9 August 2006
  8. Chang Bee-Shyuan (April 24, 2013)։ «Lauren Bush Lauren Is Making a Name for Herself»։ Վերցված է November 23, 2013 
  9. World Food Program Names Lauren Bush Honorary Spokesperson For Global Hunger Campaign. waronhunger.org. 22 April 2004
  10. A Journey to Chad: Lauren Bush's Photojournal. Mtvu.com. Retrieved on 2011-10-06.
  11. GOOD Magazine | Goodmagazine – Model Citizen Archived 2008-12-02 at the Wayback Machine.. Goodmagazine (2006-12-08). Retrieved on 2011-10-06.
  12. «Lauren Bush and Ellen Gustafson, Founders of FEED Projects»։ Inc.։ 2010-07-19։ Վերցված է 2012-11-24 
  13. «Feed Projects line of bags helps feed hungry kids»։ USA Today։ 2011-07-17։ Վերցված է 2011-07-17 (չաշխատող հղում)
  14. «Lauren Bush's Inaugural Designs»։ "W magazine։ 2008-11-01։ Արխիվացված է օրիգինալից 2010-08-08-ին։ Վերցված է 2009-02-17 
  15. «Lauren Bush Lauren Welcomes First Child — See the Sweet Photo!»։ Արխիվացված է օրիգինալից 2015-11-23-ին։ Վերցված է 2015-11-22 
  16. «Lauren Bush Lauren Welcomes Son Max Two Days After Grandmother Barbara Bush's Death»։ PEOPLE.com (անգլերեն)։ Վերցված է 2018-04-21