Լորենու ծառուղի (Դոնի Ռոստով)
Մայիսի 1-ի անվան զբոսայգու հարյուրամյա լորենիները | |
Տեսակ | Ծառուղի |
Երկիր | Ռուսաստան |
Վարչատարածք | Դոնի Ռոստով |
Լորենու ծառուղի (ռուս.՝ Липовая аллея), ծառուղի Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում։ Ծառուղին հատում է Մայիսի 1-ի անվան զբոսայգին[1] նրա արևմտյան մասում, որը սկզբնապես Ամառային առևտրային ակումբի զբոսայգին էր, այժմ՝ Դոնի Ռոստով քաղաքի Ֆիզիկական կուլտուրայի տունը։ Լորենու ծառուղին ավելի քան 120 տարեկան է։
Պատմություն և նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զբոսայգու տարածքի դասավորությունը 1860-ական թվականներին կատարել է պետերբուրգցի ճարտարապետ Պետերսը։ Ապագա ծառուղու ուղղությունը հաստատել է ստորգետնյա պատկերասրահի երթուղին, որը կապում է ամրոցի հողե ամրությունից մնացած բլուրը (ստորգետնյա տարածքներով), և Բոլշայա Սադովայա փողոցի մոտ գտնվող նախկին պահեստների նկուղները։
Լայն ծառուղու երկու կողմերում 1890-ական թվականների սկզբին տնկվեցին առաջին լորենիները։ Նրա կենտրոնում սիզամարգեր էին, որոնք եզրափակվում էին ծաղկանոցներով։ Դրանք զարդարված էին ծաղկային գորգանախշերով, որոնք մեծացող լորենիների միջև եղած տարածությանը հաղորդում էին նրբագեղ տոնականություն։
1901 թվականին ծառուղին արևելքից եզրափակել է հիշատակային ռոտոնդան, որը կառուցվել է նախկին ամրության բլրի վրա։ 1910-ական թվականների սկզբին նրա դիմաց բացվեց շատրվան։ Ռոտոնդան տեղակայված է ցոկոլային հարկի բարձր հարթակում, որը թաքցնում է հողապատնեշի մնացորդները։ Նրա նրբագեղ զրուցարանը ձևավորված է ցածր գմբեթի տակ գտնվող վեց հոնիական սյուներով։ Ռոտոնդայի դիտահարթակը, որը կողմնորոշված է դեպի ծառուղու ծաղկային պարտերը, նախատեսված էր ծաղկային հորինվածքներով հիանալու համար։
Ծառուղին անձեռնմխելի էր մնում մինչև 20-րդ դարի վերջը։ Այն չէին վնասել նույնիսկ Դոնի Ռոստովի տարածքում տեղի ունեցած ռազմական գործողությունների ընթացքում իրականացված ռմբակոծություններն ու հրդեհները։ Երբ այգու ծաղկաջերմոցն ապամոնտաժվեց (1986), մարգագետիններն ու ծաղկանոցները կորցրին իրենց նախկին շքեղությունն ու ճոխությունը։
Այժմ լորենիների սաղարթները սերտաճել են և պահանջում են հմուտ էտում, իսկ բուն ծառուղու տարածք ներխուժում են զբոսայգու ժամանակակից տաղավարները։ Այնուամենայնիվ, լորենու ծառուղին շարունակում է մնալ Դոնի Ռոստովի յուրահատուկ վայրերից մեկը նաև այն պատճառով, որ այստեղ Հայրենական մեծ պատերազմը վերապրած յուրաքանչյուր ծառ եզակի է։
Բժիշկներն ու հոգեբանները պնդում են, որ թերապիայի առաջադեմ մեթոդներից է ծաղիկների հոտով, սաղարթի խլպշոցով, ծառերը և թփերը դիտելով բուժումը։ Այս ամենը ռոստովցիներին տալիս է լորենու ծառուղին։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Волошинова В. Ф., Волошинова Л. Ф. 100 уникальных мест Ростовской области: Иллюстрированный справочник. Ростов-на-Дону: Ростиздат, 2011.-176 с., ил. ISBN 978-5-7509-0631-4
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Парк культуры и отдыха им. 1 Мая». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 2-ին.