Մայիսի 1-ի անվան զբոսայգի (Դոնի Ռոստով)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox plant.png
Մայիսի 1-ի անվան զբոսայգի
Первомайский парк. Ротонда.JPG
Տեսակ պուրակ
Երկիր Ռուսաստան
Վարչատարածք Դոնի Ռոստով
Հիմնվել է 1855
Կոորդինատներ: 47°8′2.0400000999893″ հս․ լ. 39°26′32.640000099997″ ավ. ե. / 47.133900000027772137° հս․. լ. 39.44240000002777435° ավ. ե. / 47.133900000027772137; 39.44240000002777435
Մայիսի 1-ի անվան զբոսայգի (Դոնի Ռոստով)ը գտնվում է Ռուսաստանում
Մայիսի 1-ի անվան զբոսայգի (Դոնի Ռոստով)

Մայիսի 1-ի անվան զբոսայգի (ռուս.՝ Парк имени 1-го Мая), մշակույթի և հանգստի զբոսայգի Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի Կիրովյան շրջանում։ Այն ունի պատմության և մշակույթի դաշնային նշանակության հուշարձանի կարգավիճակ։ Գտնվում է Սուրբ Դիմիտրի Ռոստովցու նախկին ամրոցի տարածքում։ Մայիսի 1-ի անվան զբոսայգին պահպանել է իր պատմական հատակագծումը և որոշ չափով կանաչապատումը, ինչպես դա կազմակերպվել է 19-րդ դարի երկրորդ կեսին[1]։ Զբոսայգու տարածքում ստորերկրյա կառույցների տեղակայման պատճառով, այն նաև հնագիտական հուշարձան է[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն տարածքը, որի վրա նախկինում եղել է Սուրբ Դիմիտրի Ռոստովցու ամրոցը, 1855 թվականին դարձել է Ամառային առևտրային ակումբի սեփականությունը։ Սեփականատերերի պատվերով, սանկտպետերբուրգցի ճարտարապետ Պետերսը մշակել է պարտեզը բարեկարգելու նախագիծ։ Աշխատանքներն իրականացնելու ընթացքում շինարարները հայտնաբերել են պաշտպանախցեր և ստորգետնյա թունելներ։ Հատակագիծը մշակելիս ճարտարապետ Պետերսը սա հաշվի է առել. զանգվածեղ բոլոր շինությունները նա տեղադրել է ստորգետնյա կառույցներից ազատ տարածքներում։ Այսպիսով, ստորգետնյա թունելների վերևում տեղակայվել են ծառուղիներ, իսկ երկհարկանի ստորգետնյա տարածքի վրա կառուցվել է շատրվան։ Այգու գլխավոր ծառուղին անկյունագծով անցել է ժամանակակից ռոտոնդայից դեպի ծաղկանոց։ Նոր զբոսայգու տարածքում կազմակերպվել են մարզահրապարակներ։ Ստեղծվել է ջերմոց և տնկվել լորենու ծառուղի[2]։

1901 թվականին այստեղ կառուցվել է 6-սյունանի ռոտոնդա նեոդեսականության ոճով` օգտագործելով հինավուրց ամրոցի աղյուսները։ Ճարտարապետն էր Նիկոլայ Ալեքսանդրովիչ Դորոշենկոն։ Ռոտոնդայի հիմքի տակ եղել է ստորգետնյա սենյակ։ 1912-1913 թվականներին զբոսայգու արևմտյան մասում հայտնվել է մոդեռն ոճով երեքհարկանի աղյուսե շենք՝ կառուցված ճարտարապետ Գ. Գելատի նախագծով։ Դա Ամառային առևտրային ակումբի շենքն էր, իսկ նրա պատուհաններից երևում էր շատրվանով ռոտոնդան[2]։

20-րդ դարի սկզբին այս զբոսայգին, որը հետագայում հայտնի դարձավ որպես Մայիսի 1-ի անվան զբոսայգի, Դոնի Ռոստովի և Նոր Նախիջևանի բնակիչների սիրված ժամադրավայրն էր։ Ամռանն այստեղ նվագում էր նվագախումբը, կազմակերպվում էին ներկայացումներ և համերգներ, հրավիրվում ճանաչված կատարողներ։ Ջերմոցներում աճում էին արմավենիներ, իսկ լուսավորությունը ստեղծվում էր սեփական ենթակայանի օգնությամբ։ Այցելուների թվում էին քաղաքի ազդեցիկ մարդիկ, առևտրականներ, տեղի վերնախավը[2]։

Նախկինում զբոսայգին ցանկապատված էր, այժմ ցանկապատը վերականգնելու կարիք ունի։ 1920-ական թվականներին զբոսայգում դեռևս պահպանվում էին երկրաչափական նախշերով այգեպուրակային հորինվածքները։ Զբոսայգում կար ծաղկային օրացույց, որը պարբերաբար թարմացվում էր։ 1970-ական թվականներին անցկացվում էին ծաղկային ցուցահանդեսներ։ 1986 թվականին հրդեհից վնասվել էր ջերմոցը, և նրա տեղում հետագայում ստեղծվել է ավտոկայանատեղ[2]։

Զբոսայգու տարածքում կա լորենու ծառուղի, որն ավելի քան 120 տարեկան է։ 2000 թվականին տնկվել է լորենու 55 տնկիների նոր ծառուղի։ 2005 թվականի մայիսին ավելացել է ևս 5 ծառ[1]։

2015 թվականի հոկտեմբերին տեղեկություն է հայտնվել այն մասին, որ զբոսայգին հիմնանորոգվելու է ներգրավված ներդրողների օգնությամբ[3]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]