Ամառային առևտրային ակումբի համակառույց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամառային առևտրային ակումբի համակառույց
Տեսակշինությունների համալիր
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԴոնի Ռոստով
Հիմնադրված է1912
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Ամառային առևտրային ակումբի համակառույց (ռուս.՝ Комплекс построек Летнего Коммерческого клуба), շինությունների համակառույց Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի Բոլշայա Սադովայա փողոցում։ Ամառային առևտրային ակումբի շենքը կառուցվել է 1912-1913 թվականներին ճարտարապետ Գ. Ն. Գելատի նախագծով՝ մոդեռն ոճով[1]։ Առևտրային ակումբի համակառույցը ներառում էր ամառային պարտեզ (այժմ՝ Մայիսմեկյան զբոսայգի)։ Ներկայումս Առևտրային ակումբի նախկին շենքում տեղակայված է Ֆիզիկական կուլտուրայի մարզային տունը[2]։ Առևտրային ակումբի համակառույցն ունի դաշնային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտի կարգավիճակ[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1855 թվականին Առևտրային ակումբը ձեռք բերեց հողատարածք Դոնի Ռոստովի Բոլշայա Սադովայա փողոցի, Կրեպոստնայա նրբանցքի, Մալայա Սադովայա փողոցի և Նախիջևանյան սահմանագծի միջև։ Պետերբուրգցի ճարտարապետ Պետերսը այդ հողատարածքում հիմնադրեց պարտեզ։ XIX դարի վերջին այստեղ կառուցվեց Առևտրային ակումբի առաջին շենքը։ 1901 թվականին պարտեզի հարավարևելյան մասում ճարտարապետ Ն. Ա. Դորոշենկոյի նախագծով կառուցվել է նեոդասականության ոճով ռոտոնդա։ Այն կանգնած էր ամրոցիկի նախկին հողապատնեշին։

1912-1913 թվականներին հարավարևմտյան մասում ճարտարապետ Գ. Ն. Գելատը կառուցել է Ամառային առևտրային ակումբի երեքհարկանի շենքը։ Առևտրային կումբի շենքի ձևավորման մեջ օգտագործվել են դասական դեկորատիվ տարրեր։ Ակումբի հիմնական տարածքների պատուհաններն ուղղված են դեպի պարտեզը։

Ակումբի շենքի արևելյան կողմում կառուցվել է դեպի հարավ ուղղված ծածկով բեմահարթակ։ Նրա դիմաց, բաց հարթակում, գտնվում էին հանդիսատեսի նստատեղերը։ Բեմահարթակը ձևավորված էր դեկորատիվ թիակներով, կարճասյուներով և ծեփվածքով։

Տարածքի հյուսիսարևմտյան մասում գտնվում էր ամառային խոհանոցի երկհարկանի շենքը, որը միանում էր ծաղկանոցին։ 1910-ական թվականների սկզբին այգեպան Նիմիյուչենկոն բարեկարգել է պարտեզի տարածքը։ Ռոտոնդայի դիմաց կառուցվել է լողավազանով և դեկորատիվ հորինվածքներով շատրվան։ Առևտրային ակումբի պարտեզը Բոլշայա Սադովայա փողոցից բաժանվում էր դեկորատիվ կարճասյուներ և ցանցկեն ձուլածո ցանկապատ ունեցող սվաղված աղյուսե պարիսպով։

Հողամասի հյուսիսային կողմում պարսպի մոտակայքում գտնվում էր ձևավոր կանգնակներով փայտյա ծածկը։ Հետագայում այդ ծածկը մասամբ վերակառուցվեց, և այնտեղ տեղակայվեցին շախմատի ակումբն ու բիլիարդանոցը։ 1916 թվականին ծածկի մի մասի փոխարեն կառուցվեց երկհարկանի փայտե տաղավար, որը ձևավորված էր արևելյան ոճով։

Խորհրդային իշխանության հաստատումից հետո Բոլշայա Սադովայա փողոցի կողմի ցանկապատն ապամոնտաժվել է։ Նրա փոխարեն տեղադրվել է պարզ մետաղական պարիսպ, որն ապամոնտաժվել է 1960-ական թվականներին։

Հեղափոխությունից հետո Առևտրային ակումբի պարտեզը վերանվանվել է Մայիսմեկյան զբոսայգի։ Նախկին ակումբի շինություններում տեղակայվեցին տրամվայի ծառայողների ակումբը, կոմունալ ծառայությունների աշխատողների ակումբը, պետական քաղաքական վարչության ակումբը և այլ կազմակերպություններ։ 1950-ական թվականներին Մայիսմեկյան զբոսայգու կազմում ընդգրկվեց բժշկական ինստիտուտի կլինիկային կից զբոսայգին, որը հարում էր Առևտրային ակումբի նախկին զբոսայգու արևելյան մասին։ Առևտրային ակումբի շենքում տեղակայվեց ֆիզիկական կուլտուրայի մարզային տունը։ Նույն ժամանակահատվածում ակումբի՝ Կրեպոստնոյ նրբանցք դուրս եկող ճակատի մոտ ստեղծվեց պուրակ։ 1970-ական թվականներին այդ պուրակում կառուցվեց հուշապատ, որը նվիրված էր Սուրբ Դիմիտրի Ռոստովցու ամրոցին, և պատվանդանի վրա տեղադրվեցին թնդանոթներ։

Ըստ հնաբնակների և զբոսայգու աշխատակիցների՝ ռոտոնդայի ցոկոլային հարկում կա լողավազանի տակի գտնվող սենյակ տանող մուտք, որը կապված է 18-րդ դարի սրահների հետ, որոնք մնացել են Սուրբ Դիմիտրի Ռոստովցու ամրոցից։ Այդ սրահներից մեկն ունի անցում դեպի Ամառային առևտրային ակումբի նկուղ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Есаулов Г. В., Черницына В. А. Архитектурная летопись Ростова-на-Дону. — 2-е. — Ростов-на-Дону, 2002. — С. 140—143. — ISBN 5-8456-0489-3
  2. «История ОДФК». odfkr.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 28-ին.
  3. «г.Ростов-на-Дону. Объекты культурного наследия (памятники истории и культуры) государственного (федерального) значения». Официальный портал Правительства Ростовской области. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 27-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]