Լորենա Աբիխտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լորենա Աբիխտ
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝մարզիկ և ծովագնաց
Երկիր՝ Ավստրիա
Ծննդյան ամսաթիվ՝հուլիսի 12, 1994(1994-07-12)[1] (29 տարեկան)

Լորենա Աբիխտ (գերմաներեն՝ Lorena Abicht. հուլիսի 12, 1994(1994-07-12)[1]), ավստրիացի մարզիկ-առագաստանավորդուհի[2]։ 2017 թվականից ի վեր ընկերակցելով իր թիմակից Տանյա Ֆրանկին՝ 49er FX-դասում նվաճել է 2018 թվականի աշխարհի առաջնության արծաթե մեդալը, իրավունք ստացել մասնակցելու Տոկիոյի 2020 թվականի ամառային օլիմպիական խաղերին[3], որտեղ զբաղեցրել են 17-րդ տեղը[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լորենա Աբիխտը սկսել է նավարկել չորս տարեկանից, սկզբնական շրջանում՝ Optimist առագաստանավով, որին հաջորդել են 420, ապա՝ 470 դասի առագաստանավերը։ 2016 թվականին անցել է 49erFX-ին և սկսել մարզումները Տանյա Ֆրանկի հետ, ում ճանաչում էր դեռ մանկապարտեզից։

2017 թվականին նրանք մասնակցեցին իրենց առաջին խոշոր մրցաշարին՝ Պորտուում անցկացվող աշխարհի առաջնությանը։ Ընդամենը մեկ տարի անց արծաթե մեդալ նվաճեցին աշխարհի գավաթի խաղարկությունում, որն անց էր կացվում Դանիայի Օրհուս ծովափնյա քաղաքի մերձակա ջրերում։ Ձեռք բերեցին նաև Տոկիոյի օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք։

Աբիխտը ազատ ժամանակ սիրում է օդապարուկ վարել, դայվինգով և սերֆինգով զբաղվել։

Նա Ավստրիայի զինված ուժերի մարզական ակումբի անդամ է։ Ներկայումս ունի եֆրեյտորի կոչում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://olympics.com/tokyo-2020/olympic-games/en/results/sailing/athlete-profile-n1330779-abicht-lorena.htm
  2. «Lorena Abicht». Olympedia. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 3-ին.
  3. «Sailing: 49er FX Overall Results». Tokyo 2020 Olympics. Tokyo Organising Committee of the Olympic and Paralympic Games. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 3-ին.
  4. «Sailing: ABICHT Lorena». Tokyo 2020 Olympics. Tokyo Organising Committee of the Olympic and Paralympic Games. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 15-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լորենա Աբիխտ» հոդվածին։