Jump to content

Լոշարիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լոշարիկ
ռուս.՝ Лошарик
Տեսակմուլտֆիլմ
Ժանրհեքիաթ
ՌեժիսորԻվան Ուֆիմցև
ՀնչյունավորումՌինա Զելյոնայա
ԵրաժշտությունՎիկտոր Կուպրևիչ
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն9 րոպե
Թվական1971

Լոշարիկ (ռուս.՝ Лоша́рик), խորհրդային տիկնիկային մուլտֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Իվան Ուֆիմցևը 1971 թվականին[1]։ Մուլտֆիլմի գլխավոր կերպարին հնչյունավորել է դերասանուհի Ռինա Զելյոնայան[2]։

Մանկական բարի մուլտֆիլմը պատմում է աճպարարական փուչիկներից պատրաստված Լոշարիկ անունով փոքրիկ ձիուկի մասին, որը կարողանում էր շատ լավ հանդես գալ կրկեսում։ Նրան ստեղծել է մի աճպարար, որը երազում էր կենդանիների մարզիչ դառնալ։ Սակայն Լոշարիկի կրկեսային գործընկերները, առյուծն ու վագրը, հաճախ նրա վրա ծիծաղում էին և հայտարարում, որ նա իսկական կենդանի չէ, ինչի պատճառով էլ նրանք հրաժարվում էին Լոշարիկի հետ ելույթ ունենալ։ Աճպարարը շատ էր տանջվում այն պատճառով, որ Լոշարիկին չեն սիրում, և ստիպված էր նրանից հրաժարվել։ Սրանից շատ ազդված Լոշարիկը բոլորին բաժանում է այն փուչիկները, որոնցից ստեղծված էր, ինչի արդյունքում և ինքը վերանում է։

Սակայն որոշ ժամանակ անց, գիշատիչների հետ առաջին ելույթի ժամանակ փոքրիկ հանդիսատեսը վրդովվում է Լոշարիկի բացակայությունից և պահանջում է վերադարձնել սիրելի արտիստին։ Կենդանիների մարզիչը նորից փուչիկներից ստեղծում է Լոշարիկին։ Հանդիսատեսը հիացած է, իսկ Լոշարիկը ներում է աճպարարին։

  • Սցենարի հեղինակ`Գենադի Ցիֆերով
  • Ռեժիսոր` Իվան Ուֆիմցև
  • Բեմադրող նկարիչ` Թամարա Պոլետիկա
  • Օպերատոր` Վլադիմիր Սիդորով
  • Կոմպոզիտոր` Վիկտոր Կուպրևիչ
  • Հնչյունային օպերատոր` Բորիս Ֆիլչիկով
  • Նկարիչ մուլտիպլիկատոր` Յուրի Նորշտեյն
  • Տիկնիկները և դեկորացիաները պատրաստել են` Ա. Բարտ, Պավել Գուսև, Սվետլանա Զնամենսկայա, Լիլիանա Լյուտինսկայա, Վիկտոր Գրիշին` Ռոման Գուրովի ղեկավարությամբ
  • Մուլտֆիլմի տնօրեն` Նատան Բիտման

Ֆիլմի ստեղծում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոշարիկ ֆիլմի վրա աշխատելու ժամանակ Թամարա Պոլետիկան և Յուրի Նորշտեյնը գնացել են կրկես, ներկա են եղել փորձերին և տեսածն օգտագործել են մուլտֆիլմում[3]։

Նկարիչ Թամարա Պոլետիկայի հետ Ուֆիմցև աշխատել է 1970-75 թվականներին։ Այս շրջանի ամենահայտնի ու վառ մուլտֆիլմը «Լոշարիկն» է (1972), ըստ Գենադի Ցիֆերովի և Հենրիխ Սապրիգի սցենարի, որը կրկեսային ձիուկի մասին է։ Սա երազանքի, կատարելության ձգտման ու դավաճանության մասին սուր պատմություն է։ Ինքը` ռեժիսորը, վստահեցնում էր, որ չի կարողացել մինչև վերջ իրականացնել իր մտահղացումը, և արդյունքը հիասթափեցրել է նրան։
- Սերգեյ Կապկով[4]

1970-ականների սկզբին Հենրիխ Սապգիրը գրել է համանուն չափածո հեքիաթ, որը 1974 թվականին թողարկվել է առանձին տպագրությամբ, Է. Գորոխովսկու պատկերազարդմամբ[5]։ Հեքիաթի սյուժեն շատ նմանություններ ունի մուլտֆիլմի սյուժեի հետ, հնարավոր է` հեքիաթը ստեղծվել է մուլտֆիլմի մոտիվներով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Аниматор.ру. ««ЛОШАРИК» (фильм) кукольный, 10 мин. 18 сек. Союзмультфильм, 1971 г.» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 15-ին.
  2. Kinoafonya.ru. «Фан-сайт Леонида Куравлёва. Коллеги по цеху!» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 15-ին.
  3. Тамара Полетика: «Перед каждым фильмом я трусила» Сергей Капков, «ГАЗЕТА» 30.08.2004
  4. Сергей Капков. Иван Уфимцев // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2
  5. Генрих Сапгир Лошарик. Сказка / Рисунки Э. Гороховского. — М.: Детская литература, 1974. — 16 с. — 300 000 экз.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Цыферов Г.М. Лошарик и другие сказки. — М.: Эксмо, 2014. — 120 с. — (Стихи и сказки для детей (Подарочные издания)). — ISBN 978-5-699-63642-6:

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]