Լոնի Ջոնսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լոնի Ջոնսոն
Ծնվել էհոկտեմբերի 6, 1949(1949-10-06) (74 տարեկան)
Մոբիլ, Ալաբամա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունաֆրոամերիկացի
ՄասնագիտությունQ10497074?, գյուտարար և գիտնական
Հաստատություն(ներ)ՆԱՍԱ և ԱՄՆ ռազմաօդային ուժեր
Ալմա մատերԹասքիգիի համալսարան, Williamson High School? և Թասքիգիի համալսարան
Պարգևներ
 Lonnie Johnson (inventor) Վիքիպահեստում

Լոնի Ջորջ Ջոնսոն (անգլ.՝ Lonnie George Johnson, հոկտեմբերի 6, 1949(1949-10-06), Մոբիլ, Ալաբամա, ԱՄՆ), ամերիկացի գյուտարար, օդատիեզերական ինժեներ և ձեռնարկատեր, որը ծառայել է ԱՄՆ ռազմաօդային ուժերում, ինչպես նաև տասներկու տարի աշխատել ՆԱՍԱ-ում՝ Ռեակտիվ Շարժման Լաբորատորիայում։ Ջոնսոնը 1989 թվականին հորինել է «Super Soaker» ջրային ատրճանակը, որն այդ ժամանակվանից համարվում է աշխարհի ամենավաճառվող խաղալիքներից մեկը[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոնսոնը ծնվել է Ալաբամա նահանգի Մոբիլ քաղաքում[2]։ Նրա մայրը, որը ավարտել էր միջնակարգ դպրոցը, աշխատում էր որպես բուժքրոջ օգնական, իսկ հայրը, որը չուներ միջնակարգ կրթություն, Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան էր։ Նրա հայրը Ջոնսոնին դեռևս վաղ տարիքից բացատրել էր էլեկտրաէներգիայի հիմնական սկզբունքները[3]։ Բակի երեխաները նկատելով, որ նա «միշտ սիրում է մի բանի վրա երկար չարչարվել», նրան տվել էին «պրոֆեսոր» մականունը[3]։ Ջոնսոնը մի անգամ «պատռել է իր քրոջ փոքրիկ տիկնիկը, որպեսզի տեսնի, թե ինչն է խթանում փակել նրա աչքերը»[1]։ Նա փորձել է անգամ հրթիռի վառելիք պատրաստել կաթսայի մեջ, և դրա պատճառով գրեթե այրել է տունը[1]։

Դեռահաս տարիքում Ջոնսոնը հաճախել է Ուիլյամսոնի ավագ դպրոց՝ Մոբիլի սևամորթների դպրոցը[4]։ Ջոնսոնի ոգեշնչման աղբյուր է եղել Ջորջ Վաշինգտոն Քարվերը[5]։ 1968 թվականին Ջոնսոնը ներկայացրել է իր ավագ դպրոցը՝ Ալաբամայի գիտության տոնավաճառում, որտեղ նա միակ սևամորթ ուսանողն էր, որը մասնակցում էր տոնավաճառին․ Սա մի ժամանակ էր, երբ աֆրոամերիկացիները շատ քիչ մասնակցություն էին ունենում գիտության մեջ[3]։ Այնտեղ նա ներկայացրել է իր ստեղծած ռոբոտը, որին նա անվանեց «Լինեքս»՝ ստանալով առաջին տեղի մրցանակը։ Ռոբոտը սնուցվում էր սեղմված օդով[3]։

1969 թվականին, ավագ դպրոցն ավարտելուց անմիջապես հետո, Ջոնսոնը հաճախել է Տուսկեգի համալսարան՝ ստանալով բակալավրի որակավորում։ 1973 թվականին մեքենաշինության ոլորտում և 1975 թվականին Միջուկային տեխնիկայի մագիստրոսի որակավորում[1][6]։ Նա նաև գիտության ոլորտում՝ պատվավոր դոկտորի կոչում՝ Տուսկեգի համալսարանից[7], այնուհետև նա աշխատել է ԱՄՆ ռազմաօդային ուժերում՝ գաղտնի ռմբակոծիչների ծրագրում, նախքան 1979 թվականին միանալով ՆԱՍԱՌեակտիվ շարժման Լաբորատորիային[2]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

ՆԱՍԱ-ում աշխատելու ընթացքում (1979-1991 թվականներին) Ջոնսոնն աշխատել է մի շարք նախագծերի վրա, այդ թվում՝ Ռազմաօդային ուժերի պատվիրակության լաբորատորիայում, միջուկային էներգիայի աղբյուրի մշակման վրա՝ դեպի Յուպիտեր Գալիլեո առաքելության համար[8], մի շարք զենքի հետ կապված նախագծերում, ինչպես նաև ինժեներ՝ Մարիներ Մարկ ll տիեզերանավերի շարքի «Comet Rendezvous» և «Saturn Orbiter Probe» գործողությունների համար[9]։ Նաև աշխատել է գաղտնի ռմբակոծիչների ծրագրի վրա[10]։

1991 թվականին Ջոնսոնը հիմնել է իր սեփական ընկերությունը՝ «Johnson Research և Development Co., Inc.»-ը, որի նախագահն է նաև[11]։

Վերջերս համագործակցել է ինչպես Թուլեյնի համալսարանի, այնպես էլ Տուսկեգի համալսարանի գիտնականների հետ՝ ջերմությունը էլեկտրաէներգիայի վերածելու մեթոդի մշակման, այսինքն կանաչ էներգիան ավելի մատչելի դարձնելու համար[8]։

2022 թվականի դրությամբ Ջոնսոնն ունի տեխնոլոգիայի զարգացման երեք ընկերություն՝ «Excellatron Solid State», «LLC, Johnson Energy Storage» և «Johnson Electro-Mechanical Systems (JEMS)», որոնք գործում են Ատլանտայի Sweet Auburn թաղամասում[12][13][14]։ «JEMS»-ը մշակել է Johnson Thermo-Electrochemical Converter System (JTEC), որը Popular Mechanics-ը ներառել է 2009 թվականի լավագույն 10 գյուտերի շարքում[15]։ «Johnson Energy Storage»-ը մշակել է պինդ վիճակում գտնվող մարտկոց և 2023 թվականի սկզբից միջոցներ է հավաքում ցուցադրական արտադրություն զարգացնելու համար[16]։

Լոննի Ջոնսոնը ԱՄՆ ներկայացուցիչ Բրեդլի Բիրնի հետ 2018 թվական

Ջոնսոնը «աֆրոամերիկացի գյուտարարների խմբի մի մասն է, որոնց աշխատանքը կազմում է ԱՄՆ բոլոր արտոնագրային հայտերի 6 տոկոսը»[17]։

Super Soaker[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոնսոնն առաջին անգամ մտածել է «Super Soaker»-ը հնարելու մասին, երբ աշխատում էր ԱՄՆ ռազմաօդային ուժերի հետ։ Սկզբում այն կոչվում էր «Power Drencher», երբ այն առաջին անգամ հայտնվեց խաղալիքների խանութներում 1990 թվականին, այն ի վերջո ստացավ իր ապրանքանիշի անվանումը որոշ փոփոխություններից հետո[15]։ Վաճառելով 10-ից 60 դոլար՝ կախված մոդելից, «Super Soaker»-ը աճեց՝ 1991 թվականին բերելով 200 միլիոն դոլարի վաճառք[1]։ «Larami» ընկերության հետ «Super Soaker»-ի գործարք կնքելուց անմիջապես հետո, 1995 թվականի փետրվարին դարձավ «Hasbro Inc.»-ի դուստր ձեռնարկությունը[18]։

Ջոնսոնը շտկել է ջրային ատրճանակի դիզայնը՝ փոխարինելով «Super Soaker»-ի ջուրը «խաղալիք ռումբով» («Nerf»)։

2013 թվականի փետրվարին Ջոնսոնը հայց ներկայացրեց «Hasbro»-ի դեմ այն բանից հետո, երբ պարզեց, որ իրեն քիչ են վճարում «Super Soaker»-ի և «Nerf» խաղալիքների համար[19]։ 2013 թվականի նոյեմբերին Ջոնսոնին միջնորդ դատավորի որոշումով շնորհվել է գրեթե 73 միլիոն դոլարի հոնորար «Hasbro Inc.»-ից։ Ըստ Hasbro-ի՝ «Super Soaker»-ը մոտենում է 1 միլիարդ դոլարի վաճառքին[20]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոնսոնն ունի ավելի քան 250 արտոնագիր, որոնցից շատերը նրա «Super Soaker»-ի համար են։ Ջոնսոնը պարգևատրվել է Ռազմաօդային ուժերի նվաճումների մեդալով և ռազմաօդային ուժերի գովասանքի մեդալով։ Նա ստացել է մի քանի մրցանակներ ՆԱՍԱ-ից՝ Ռեակտիվ շարժման լաբորատորիայում տիեզերանավերի համակարգերի նախագծման ոլորտում իր աշխատանքի համար[7]։ 2008 թվականին նա արժանացել է «Breakthrough Award» գիտական «Popular Mechanics» ամսագրի JTEC-ին առնչվող իր աշխատանքի համար և 2011 թվականին ընդգրկվել է Ալաբամա նահանգի ճարտարագիտական գյուտարարների սրահում[5][21]։ 2015 թվականին «Super Soaker»-ն ընդգրկվել է Ազգային խաղալիքների սրահում[22]։ 2022 թվականին Ջոնսոնը ընդգրկվել է Ազգային գյուտարարների սրահում[23]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոնսոնն ամուսնացած է Լինդա Մուրի հետ։ Նրանք չորս երեխա ունեն և ապրում են Ջորջիա նահանգի Ատլանտա նահանգի Էնսլի Պարկ թաղամասում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Lonnie Johnson». Biography.com. A&E Television Networks. 2021 թ․ հունվարի 26. Վերցված է 2023 թ․ փետրվարի 24-ին.
  2. 2,0 2,1 «Lonnie G. Johnson | African American Inventors | Scholastic.com». teacher.scholastic.com. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 11-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «The father of the Super Soaker». BBC News (բրիտանական անգլերեն). 2016 թ․ օգոստոսի 15. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 11-ին.
  4. Ward, Logan (2010 թ․ նոյեմբեր). «Shooting for the Sun». The Atlantic. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 25-ին.
  5. 5,0 5,1 «BHM Highlight: Lonnie G Johnson, Air Force engineer and inventor of the Super Soaker». Liberty Science Center (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 11-ին.
  6. «Inventor, alumnus Lonnie Johnson '73 returns to Tuskegee for Feb. 23 public lecture | Tuskegee University». www.tuskegee.edu. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 11-ին.
  7. 7,0 7,1 «Award Honoree». Trumpet Awards (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 4-ին.
  8. 8,0 8,1 Pagan, Kennedy (2013 թ․ օգոստոսի 2). «Who Made That Super Soaker?». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 4-ին.
  9. «Lonnie G. Johnson 1949–». Encyclopedia.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 4-ին.
  10. «Summer Inventions: A NASA Engineer Created the Super Soaker?!». Biography.com. A&E Television Networks. 2014 թ․ հուլիսի 21. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 25-ին.
  11. «Lonnie G. Johnson 1949–». Encyclopedia.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 4-ին.
  12. Wheeler, Candace (2015 թ․ հուլիսի 16). «Super Soaker Inventor Now Engineers Batteries At Atlanta Lab». WABE. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 31-ին.
  13. «Excellatron – the Company». www.excellatron.com. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 17-ին.
  14. «Johnson Energy Storage, Inc». The Future of Energy Storage (անգլերեն). Վերցված է 2023 թ․ մարտի 14-ին.
  15. 15,0 15,1 Kremer, William (2016 թ․ օգոստոսի 16). «Lonnie Johnson: The father of the Super Soaker». BBC News. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 16-ին.
  16. «This billion-dollar-selling toy was inspired by heat pumps». Canary Media (անգլերեն). Վերցված է 2023 թ․ մարտի 14-ին.
  17. Karlin, S. (2002 թ․ հուլիսի 1). «From squirts to hertz [Lonnie Johnson, inventor]». IEEE Spectrum. 39 (7): 46–48. doi:10.1109/MSPEC.2002.1015464. ISSN 0018-9235.
  18. «Larami Super Soakers Is Whetting Hasbro Inc.'s Appetite This Is The Third Time The Toy Maker Has Been Sold». philly-archives. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 10-ին.
  19. Seward, Christopher. «Super Soaker creator awarded $72.9M from Hasbro». The Atlanta Journal-Constitution. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 10-ին.
  20. «Super Soaker». National Toy Hall of Fame. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 23-ին.
  21. Tribune, Atlanta (2017 թ․ դեկտեմբերի 5). «2017 Hall of Fame Inductee: Dr. Lonnie Johnson». Atlanta Tribune (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 11-ին.
  22. Waxman, Olivia B. (2015 թ․ նոյեմբերի 5). «See Which Toys Were Just Inducted Into the National Toy Hall of Fame». Time. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 7-ին.
  23. «Lonnie Johnson, Engineer Extraordinaire | National Inventors Hall of Fame®». www.invent.org (անգլերեն). Վերցված է 2023 թ․ մարտի 14-ին.

Հիմնական ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Chris Barton; Don Tate (2016). Whoosh! Lonnie Johnson's Super-Soaking Stream on Inventions. ISBN 978-1-58089-297-1. — an award-winning illustrated children's biography book about Lonnie Johnson

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոնի Ջոնսոն» հոդվածին։